ՀՑԹԻ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ՑՄԸ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԵՎ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԿԱՄԲՈՋԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Հուլիսի 14-17-ը Կամբոջայի մայրաքաղաքում, Պնոմպենի Ամերիկյան համալսարանում կայացած
«Անհետացող պատկեր. վերաիմաստավորելով ցեղասպանությունների ուսումնասիրությունը և կանխարգելումը» խորագիրը կրող համաժողովին ՀՑԹԻ համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը ներկայացրեց
«Հայոց ցեղասպանության ուսումնասիրության պատմությունը և ժամանակակից միտումները» զեկույցը:
Համաժողովը կազմակերպվել էր նույն համալսարանի Հարավարևելյան Ասիայի ուսումնասիրության կենտրոնի և ԱՄՆ Ռաթգերսի համալսարանի Ցեղասպանագիտության և մարդու իրավունքների կենտրոնի կողմից:
Համաժողովին իրենց մասնակցությունը բերեցին հարյուրից ավելի գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր հիմնականում կենտրոնացան ցեղապանագիտության զարգացման ներկայի և հեռանկարների վրա:
ՑՄԸ 14-րդ համաժողովի օրերին տեղի ունեցավ նաև Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության խորհրդի անդամների ընտրությունը, որի արդյունքում Սուրեն Մանուկյանը վերընտրվեց Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) խորհրդի անդամ՝ 2019-2021 թթ. ժամկետով, իսկ ՑՄԸ նախագահ վերընտրվեց Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվող Հենրի Թերյոն:
Խորհուրդը բաղկացած է 6 անդամից և ՑՄԸ նախագահի, երկու փոխնախագահների և գանձապահի հետ համակարգում է ցեղասպանագետներին միավորող համաշխարհային այս ամենամեծ ցանցի աշխատանքները:
Հիշեցնենք, որ 2015 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) հերթական համաժողովը հյուրընկալել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը`