30.08.2023
Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը, որը գլխավորում էր քոլեջի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան, օգոստոսի 29-ին այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան:
Պատվիրակության կազմում կային Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչներ:
Հյուրերը ՀՑԹԻ գիտաշխատող Ռեգինա Գալուստյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շրջայցի ավարտին գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Սուկրիտի Սինկհ Դահիյային նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: