30.10.2015
Հոկտեմբերի 30-ին ամերիկյան Փրովիդենս քաղաքում մեկնարկում է«Կանայք և Ցեղասպանությունը» խորագրով սեմինարը:
ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը կներկայացնի «Ավրորա Մարդիգանյանի հետաքրքիր կյանքը. հայոց ցեղասպանության վերապրողը» զեկուցումը:
Նույն օրը կայանալու է Վիտալի Յանկոյի «Խոստացիր ինձ…ծովը վկա» գրքի շնորհանդեսը: Գիրքը վերջերս հայերեն թարգմանել և հրատարակել է ՀՑԹԻ-ն:
Ծրագրի ավարտին կլինի հանդիպում՝ հարց ու պատասխանի հնարավորությամբ Հայկ Դեմոյանի և Վիտալի Յանկոյի հետ:
Այդ օրը հնարավոր կլինի ձեռքբերել ՀՑԹԻ հրատարակած մի շարք անգլերեն գրքեր:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կազմակերպում է բարեգործական դասախոսությունների և շնորհանդեսների շարք:
Միջոցառումները կայանալու են Մոսկվայում, Փրովիդենսում, Բոստոնում, Փարիզում և Բեյրութում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական հանձնախմբի հետ համատեղ նոյեմբերի վերջում «Հիշողության շաբաթ» խորագրի ներքո կազմակերպվելու են բարեգործական դասախոսություններ, շնորհանդեսներ և ցուցադրություններ:
Նախաձեռնության նպատակն է հանգանակած միջոցները տրամադրել սիրիահայ համայնքին: