30.11.2016

Այսօր Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիցիուսը հայ գործընկերների ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ նահատակների հիշատակին:
ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Լիտվայից ժամանած հյուրերին ներկայացրեց հուշահամալիր կառուցման պատմությունը:
Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնի վավերագրերին, փաստաթղթերին: