Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

31.01.2015


Հունվարի 30-ին Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման շրջանակներում տեղի ունեցավ Սփյուռքի հանձնախմբերի հանդիպում:

Նիստին ներկա էին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տարբեր երկրներում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ, հայաստանյան և սփյուռքյան տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

Օրակարգում էին այնպիսի կարևոր հարցեր, ինչպես օրինակ՝ աշխատանք մամուլի հետ, սոցիալական գովազդ, տեղեկատվության ստացում և փոխանցում, Սրբադասման ծես և համահայկական մասնակցություն և այլն:

Տեղի ունեցավ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանի և նույն հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ասուլիսը, որի ընթացքում բանախոսները ամփոփեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը:

«Աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության թեմային նվիրված 25 անուն ժամանավոր ցուցադրություններ կներկայացվեն: Դրանք լուրջ գործիքներ են Հայոց ցեղասպանության մասին օտարազգիների տեղեկատվությունը բարձրացնելու, ցեղասպանության հիշողության պահպանման և ժխտողականության դեմ պայքարի գործում: Յուրաքանչյուր ցուցադրությանը կատալոգ է ուղեկցելու, որը պարտադիր պայման է ժամանակավոր ցուցադրությունների դեպքում»,- նշեց Հայկ Դեմոյանը: Որպես օրինակ ՀՑԹԻ տնօրենը մատնանշեց բոլորովին վերջերս հրատարակված «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը և նրան ուղեկցող ժամանակավոր ցուցադրությունը:

«Արդեն մեր ձեռքում է նաև «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» պատկերազարդ գիրքը, որը մի բացառիկ հատոր է՝ հարյուր ընտրված լուսանկարներով, որոնք ներկայացնում են ցեղասպանության այս կամ այն դրվագը՝ իրենց մանրամասն պատմություններով: Դրանք ոչ միայն լուսանկարներ են, այլև՝ պատմություն»,-ընդգծեց Հայկ Դեմոյանը և ավելացրեց, որ հատորի շնորհանդեսը կլինի առաջիկայում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նախօրեին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստի աշխատանքներին, նրա տեղեկացմամբ՝ մարտի 18-20 –ը Հայաստանում կանցկացվի «Արարատի ստորոտին» խորագրով մեդիա-ֆորում: Ապրիլի 22-24-ը ոգեկոչման արարողությունների գագաթնակետը կլինի: Ապրիլի 23-ին Սուրբ Էջմիածնում տեղի կունենա ցեղասպանության զոհերի և մարտիրոսների սրբադասման կարգ:

Նույն օրը՝ ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում հանդես կգա Syystem of a down ռոք խունբը, որը մշտապես պայքարել է ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար: Ապրիլի 23-ի երեկոյան տեղի կունենա վաղուց արդեն ավանդույթ դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ, որտեղ ապրլի 24-ին նախատեսվում է ոգեկոչման գլխավոր միջոցառումը: Ելույթներով հանդես կգան Հայասատան ժամանած արտասահմանյան պատվիրակությունների ներկայացուցիչներ:

Ավանդական երթը դեպի Ծիծեռնակաբերդ կմեկնարկի ժամը 13-ին: Երեկոյան ՝ 20.15 խորհրդանշական ժամին, տեղի կունենան դասական համերգ բոլոր այն երկրների երաժիշտների մասնակցությամբ, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը:

«2015 թվականի ընթացքում Հայաստանում և արտերկրում կկազմակերպվեն գիտական, կրթական, մշակութային, քաղաքական բնույթի լայնամասշտաբ միջոցառումներ` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը»,-ամփոփեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am