Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հրեա գիտնականները՝ Հայոց ցեղասպանության և Արցախի նկատմամբ ագրեսիայի մասին


31.01.2023


20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անարգել իրագործումը և հետևանքների վերացման բացակայությունը ճանապարհ բացեց այլ ցեղասպանությունների՝ այդ թվում և Հոլոքոստի իրագործման համար։

Եվ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Հոլոքոստի ու մյուս ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման հարցն առաջին հերթին բարձրաձայնվել է մտավորական շրջանակների կողմից։ Օրինակ՝ Լեհաստանցի հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինն այն գիտնականն էր, ում կողմից ստեղծվեց «genocide» եզրույթը այդ հանցագործությունները բնորոշելու, ինչպես նաև պատժելու և կանխարգելելու մեխանիզմներ ստեղծելու համար։

Եվ չնայած այսօր Իսրայելը պաշտոնապես հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այնուամենայնիվ բազմաթիվ հրեա մտավորականներ պնդում են, որ որպես ցեղասպանության տրավմա ապրած ժողովուրդ՝ հրեաները բարոյական պարտավորություն ունեն ճանաչելու և դատապարտելու հայ ժողովրդի նկատմամբ իրագործված այդ սարսափելի հանցագործությունը, և ըստ այդմ կոչ են անում Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ընդ որում, նրանք առավել կարևոր են համարում պատմական արդարության հարցը, քան այդ հարցի կախվածությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերություններից։ Բացի այդ մտավորականները պնդում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ կլինի նաև Հոլոքոստի մասին կրթության և իրազեկման խթանման, ինչպես նաև ցեղասպանության և այլ զանգվածային վայրագությունների դեմ պայքարում ամբողջ աշխարհում:

Ուշագրավ է նաև, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի թեժ փուլում՝ 2020 թվականի հոկտեմբերին իսրայելցի գիտնականները (Ռուբեն Ամիտայ, Յաիր Աուրոն, Իսրայել Չարնի և ուրիշներ) իրենց կառավարությանն ուղղված նամակում[1] խորը մտահոգություն էին հայտնում վերջին տարիներին Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, և կոչ էին անում իրենց Իսրայելի կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին։

Գիտնականները միաժամանակ կոչ էին հղում իրենց հայրենակիցներին՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, իրենց ձայնը բարձրացնել այդ հարցի վերաբերյալ։

«Գարգուլնետ» տեղեկատվական կայքին տրված հարցազրույցի ժամանակ հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարնին թեմայի շուրջ Իսրայելի կառավարող շրջանակներին ուղղում էր հետևյալ հարցը․ «Ենթադրենք, որ նացիստները ոչ թե հրեաներ էին սպանում, այլ սպանում էին «միայն», ասենք, սլավոններին, գնչուներին և Եհովայի վկաներին, և ենթադրենք, որ մեր սիրելի Իսրայել պետությունը գոյություն ուներ. Դուք համաձա՞յն եք նացիստներին զենք վաճառել»[2]:

2021 թվականին ևս մի խումբ հրեա և իսրայելցի գիտնականներ (Ջեյմս Ռասել, Մայքլ Սթոուն, Յոավ Լոեֆև ուրիշներ) բաց նամակով հանդես եկան, որում նշում էին, թե կարծում են, որ Ադրբեջանը կանգնած է Հայաստանի դեմ զրպարտության արշավի հետևում, և իրենք հանդես են գալիս ի պաշտպանություն Հայաստանի։

Եվ ուշագրավ է, որ նրանք ընդգծում էին Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ժամանակ ցուցաբերված դիմադրության կապը․ «Ազգությամբ հրեա գրող Ֆրանց Վերֆելը գրել է «Մուսա լեռան քառասուն օրը»՝ բեսթսելեր հայ գյուղացիների հաջողված զինված դիմադրության մասին: Այս գիրքը ոգեշնչել է ինչպես 1943 թվականին Վարշավայի գետտոյի մեր մարտիկներին, այնպես էլ մեր Հագանային, որը պատրաստվում էր վերջին մենամարտը տալ Կարմելի մոտ, եթե նացիստները ներխուժեին Իսրայել» [3]:

Իսկ այս տարի, Լաչինի միջանցքի փակման ֆոնին Արցախոմ խորացող հումանիտար ճգնաժամին զուգահեռ, Իսրայելի մի խումբ գիտնականներ, լրագրողներ և ակտիվիստներ նամակ հղեցին Իսրայելի արտաքին գործերի նոր նախարարին՝ խնդրելով օգնել՝ կանխելու հումանիտար աղետն Արցախում[4]:

Կարևոր է նաև ընդգծել, որ մի շարք իսրայելցի գիտնականներ առանցքային հետազոտություններ են իրականացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որոնցից հատկապես նշանավոր են Յաիր Արոնի «The Banality of Indifference (Zionism and the Armenian Genocide)»[5] և «The Banality of Denial: Israel and the Armenian Genocide»[6] և Իսրայել Չառնիի «Israel's Failed Response to the Armenian Genocide: Denial, State Deception, Truth versus Politicization of History»[7] գրքերը:

Նարեկ Պողոսյան, պ.գ.թ.
ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող


Ծանոթագրություններ

[1] «Իսրայելցի գիտնականները կոչ են անում դադարեցնել իսրայելական զենքի մատակարարումը Ադրբեջանին», Սիվիլնեթ, Հոկտեմբեր 11, 2020, https://tinyurl.com/yha55r7f

[2] «Իսրայելի հայտնի մտավորականները կոչ են արել կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին», Ազատություն, Հոկտեմբեր 11, 2020, https://www.azatutyun.am/a/30887394.html

[3] «Բաց նամակ ի պաշտպանություն Հայաստանի եւ նրա ժողովրդի բարի համբավի», Ազգ, մարտի 21, 2021, https://azg.am/am/%D5%A2%D5%A1%D6%81-%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF-%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB/

[4] «Իսրայելի մի խումբ գիտնականներ, լրագրողներ նամակ են հղել Իսրայելի արտաքին գործերի նոր նախարարին՝ խնդրելով օգնել կանխելու հումանիտար աղետն Արցախում», Առավոտ, Հունվար 16, 2023, https://www.aravot.am/2023/01/16/1317350/

[5] Yair Auron, The Banality of Indifference (Zionism and the Armenian Genocide) (New Brunswick, N.J.: Transaction Publishers; 2000).

[6] Yair Auron, The Banality of Denial: Israel and the Armenian Genocide (New Brunswick, N.J.: Transaction Publishers, 2003.).

[7] Israel W. Charny, Israel's Failed Response to the Armenian Genocide: Denial, State Deception, Truth versus Politicization of History (Boston, Academic Studies Press, 2021).



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am