31.03.2015
Մարտի 30-31-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը բարձրաստիճան հյուրին ներկայացրեց Հայոց ցեղասպանության և հուշահամալիր կառուցման պատմությունը:
ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Ռուսաստանից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հանդիպման ավարտին ՀՑԹԻ տնօրենը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին հանձնեց բարձրաստիճան հյուրերին տրվող Ոսկե մեդալ և իր կողմից հեղինակած երկու գրքերից՝ Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի էջերին և Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը: