Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ, ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ.
ՀԱՅ ՌԱԶՄԻԿՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ

Օգոստոսի 31, 2019
#ArmenianPOWAustriaHungaryWWI



Օգոստոսի 31-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ժամանակավոր ցուցադրության բացումը և համանուն պատկերագրքի շնորհանդեսը:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը ներկայացնում է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտի հետազոտական նախագիծը՝ ժամանակավոր ցուցադրություն ու պատկերագիրք՝ նվիրված Առաջին աշխարհամարտի տարիներին հայ ռազմիկների կյանքին ու ճակատագրին։ Ներկայացվելու է ռուսական բանակի կազմում կռվող արևելահայ զինվորների փորձառությունը հայրենիքից հեռու՝ ռազմաճակատում, ավստրոհունգարական գերության մեջ նրանց առօրյա կյանքը, փախուստը կամ ազատությունը, վերադարձը հայրենիք և հետագա կյանքը։

«Ռազմագերիների հետքերով Հայաստանի Հանրապետության բազմաթիվ գյուղեր այցելելով՝ տեղի տարեցների (այդ թվում՝ ռազմագերիների բարեկամների) օգնությամբ գրի ենք առել յուրաքանչյուր ռազմագերու հետագա ճակատագիրն ու նրանց ժառանգների պատմությունները։ Դրանք պատմում են պատերազմի պատճառով հայրենիքից ստիպված հեռանալու, ռուսական բանակի կազմում կռվելու, թշնամու ձեռքն ընկնելու, փախուստի կամ ազատ արձակվելու շնորհիվ հայրենիք վերադառնալու, ինչպես նաև հայրենիքում հետագա ճակատագրի մասին։ Դժվարին ժամանակներում գրված պատմությունները նույնքան տարբեր են, որքան իրենք՝ ռազմագերիները։ Հայրենիքից հեռու՝ պատերազմում և գերության մեջ, նրանք հաճախ են առերեսվել անասելի տառապանքների՝ ցավ, կարոտախտ, կսկիծ, միևնույն ժամանակ վայելելով մարդասիրության ու հարգանքի պահեր՝ հաճախ նոր հմտություններ յուրացնելով»,- նշում է Յասմին Դում-Թրագուտը։

Ցուցադրությունը հագեցած է լինելու եզակի արխիվային լուսանկարներով, տեսաֆիլմերով, ցուցանմուշներով, որոնց միջոցով և ուղեկցվող բացատրական տեքստերով փորձ է արվելու վեր հանել զինվորների ոչ սովորական կյանքի ուղին: Ցուցադրության կարևոր մաս են կազմելու 100 տարվա վաղեմություն ունեցող հայ ռազմագերիների երգն ու արտասանությունը: Հատկապես հուզիչ է ռազմագերիներից Արշակ Մանուկյանի ձայնագրության արձանագրությունը, որտեղ նշվում է հետևյալը. հայ՝ ծնվել է Լծենում, ապրել Եկատերինոսլավում, 30 տարեկան, մասնագիտությամբ՝ հրուշակագործ: Երգում է «Կռունկ Հայաստանի» երգը՝ կոչելով այն «դժբախտ գերու թռչուն», 15 օգոստոսի, 1915 թ.:

Լինել ռազմագերի, ապրել, հաղթահարել անհաղթահարելին՝ բռնություն, սով, հիվանդություններ, սթրես, մահ կամ վերադարձ հայրենիք, փորձել ինտեգրվել հասարակության մեջ, որի վերաբերմունքը միանշանակ չէր. ռազմագերիներից շատերին դեռ վիճակված էր լինելու կրել դավաճանի պիտակը:

Ցուցադրությունը յուրահատուկ հարթակ է՝ տեսնելու ցանկացած պատերազմի ծանրագույն հետևանքներից մեկը: Առաջին աշխարհամարտի ընթացքում միայն Ավստրո-Հունգարիայում կառուցվել են ռազմագերիների 50 ճամբարներ՝ շուրջ 1 միլիոն զինվորի և 10 հազար սպայի համար: Ճամբարների կեսից ավելին տեղակայված էին ներկայիս Ավստրիայի տարածքում:

«Սա իր բնույթով եզակի հետազոտություն է, հետևաբար ցուցադրությունը՝ նույնպես: Արվում են հարցադրումներ, որոնք ավելի քան հարյուր տարվա հեռավորությունից միմյանց են կապում Առաջին աշխարհամարտի թոհուբոհում ոչ իրենց կամքով հայրենիքից հեռու հայտնված հայ մարդկանց անցյալն ու ներկան։ Հայ ռազմագերիների կյանքն Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից երկրների ճամբարներում գրեթե ուսումնասիրված չէ։

Լինելով հայրենիքից հեռու՝ նրանք ապրել են հայրենիքի կարոտով։ Տարբեր են եղել նրանց ճակատագրերը. մեծ մասը կարողացել է վերադառնալ հայրենիք՝ ընտանիքի գիրկը, կամ նոր ընտանիք ձևավորել, մի մասը՝ զոհ դարձել ստալինյան բռնություններին, իսկ մյուս մասն էլ խաղաղ ապրել՝ թաքցնելով գլխով անցածը։ Յասմին հետազոտողն ու Յասմին մարդը կարողացել է վեր հանել նախկին ռազմագերիների հետագա կյանքի բազմաթիվ նրբությունները։ Յասմինն իր հայ գործընկերների անշահախնդիր օժանդակությամբ կարողացել է գտնել նրանցից շատերի ժառանգներին, զրուցել նրանց հետ, ուրախացել, հուզվել ու տխրել նրանց հետ՝ նորություններ հաղորդելով ու ստանալով»
,-նշում է ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը։

Սույն ցուցադրության մեջ և համանուն պատկերագրքում օգտագործված նյութերի զգալի մասը ձեռք է բերվել Ավստրիայի, Հայաստանի և Ռուսաստանի արխիվներից։ Հետազոտական թիմին հիմնականում հաջողվել է Հայաստանի գյուղերում գտնել նախկին ռազմագերիների բարեկամների հետքերը, նրանց անմիջական ժառանգներին: Վերջիններիս հիշողությունները, նրանց տրամադրած ընտանեկան լուսանկարները, տարբեր արխիվային փաստաթղթերը թույլ են տվել ամբողջացնել ու շարադրել հայ ռազմագերիների կյանքի պատմությունները՝ որոշ բացառություններով: Ռազմագերիների ժառանգներից շատերը գիտեին իրենց բարեկամների՝ գերության մեջ եղած լինելու մասին, սակայն ոմանց համար դա նորություն էր:

Ցուցադրության մասին նորություններին ու բազմաբնույթ հրապարակումներին կարող եք հետևել հետևյալ հեշթեգով՝ #ArmenianPOWAustriaHungaryWWI: Ցուցադրության բացմանը ներկա կլինեն ռազմագերիների ժառանգները, հյուրեր` ինչպես Հայաստանից, այնպես էլ Ավստրիայից` պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, գիտնականներ, լրագրողներ և այլ հրավիրյալներ:



Ցուցադրության հեղինակ՝ Յասմին Դում-Թրագուտ
Ցուցադրության կազմակերպման պատասխանատու՝ Սեդա Պարսամյան
Ցուցադրության գեղարվեստական ձևավորող՝ Քրիստինե Վարդանյան
Հանրայնացման և մամուլի պատասխանատու՝ Արևիկ Ավետիսյան



ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին
+374 10390981 - 111








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am