Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Դասախոսություն ՀՑԹԻ-ում
Պատմական դրվագներն առանձին առարկաների միջոցով


04.06.2022


Մայիսի 31-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Ամստերդամի համալսարանի դասախոս Սթեյսի Վորսթերի “Legends of the Artefacts: Object-Centric Research, Education and Public Engagement” («Արտեֆակտների լեգենդները. առարկայակենտրոն հետազոտություն, կրթություն և հանրային ներգրավվածություն») թեմայով դասախոսությունը:

Սթեյսի Վորսթերը Հարավաֆրիկյան Հանրապետությունից է, սովորել է Յոհաննեսբուրգի Ուիտուոտերստրանդի համալսարանի արվեստի պատմության բաժնում: 2012-2016 թթ. աշխատել է Հարավաֆրիկյան Հանրապետության Սահմանադրական դատարանի հավաքածուի համադրող, այնուհետև ուսումը շարունակել է Ամստերդամի համալսարանում, որտեղ էլ այժմ աշխատում է:

Նա իր դասախոսությունը սկսեց հետևյալ հարցադրումներով. մենք կարո՞ղ ենք առանձին առարկաների միջոցով պատկերացում կազմել անցյալի մասին, և ի՞նչ դեր ունի առանձին առարկան հիշողության, անցյալի ժառանգության պահպանման և փոխանցման գործում: Ս. Վորսթերն իր խոսքում նշեց, որ առաջին առարկայակենտրոն հետազոտությունն իրականացրել է Յոհաննեսբուրգի թանգարաններից մեկում, որի հավաքածուն ավելի քան տասը հազար առարկա է: Նա իր գործընկերների հետ սկսել է ուսումնասիրել առանձին առարկաներ՝ փորձելով վեր հանել դրանց պատմությունն ամբողջությամբ և այն հասանելի դարձնել հասարակության լայն շերտերին ինչպես գիտական հոդվածների, պատկերագրքերի, այնպես էլ ցուցադրությունների միջոցով: Նա նշեց, որ պատմական որևէ իրադարձության մասին մեկ առարկան կարող է ավելի խոսուն ու տպավորիչ լինել, քան ցանկացած հոդված կամ գիրք:

Դասախոսության ընթացքում Սթեյսին կիսվեց իր տարիների փորձառությամբ, որը ՀՑԹԻ աշխատակիցները կօգտագործեն իրենց հետագա հետազոտություններում:

Առանձին առարկայի պատմական հիշարժան իրադարձության հիշողության պահպանման և փոխանցման գործում կարևոր դերի մասին ականատես եղանք հենց դասախոսության ընթացքում. դասախոսությանը ներկա լրագրող, թուրքագետ Հայկարամ Նահապետյանը դասախոսության ավարտին Հայոց ցեղասպանության թանգարանին հանձնեց 1942 թ. լույս տեսած ամերիկացի լրագրող Լուի Լոխների “What About Germany?” գիրքը, որի երկրորդ էջում մեջբերված է Հիտլերի հայտնի խոսքը. «… Եվ ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am