Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՎԵՐԱՊՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԱՆՉՈՎ
Օհանես (Օննիկ) Ղազերյանի ծոռները Հայոց ցեղասպանության թանգարանում


06.04.2023


Պիեր-Ալան (Ֆրանսիա) և Ռոնան (Իսպանիա) Պիրո-Ղազերյան եղբայրներն իրենց մեծ պապի՝ Օննիկ Ղազերյանի հրատարակված հուշագրության հետքերով առաջին անգամ ժամանել էին Հայաստան:

Մեծ պապի մասին հիշողությունները փոխանցել են պապիկը (մայրիկի հայրը)՝ Արմանը, և պապիկի քույրը՝ Լյուսին: Պիեր-Ալանը և Ռոնանը մեծ ոգևորությամբ էին հիշում Արման պապի հետ զրույցները: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի հետ ունեցած հանդիպմանը հպարտությամբ նշեցին իրենց հայկական արմատների և Օննիկ Ղազերյանի ծոռները լինելու փաստը: Խոստացան, որ կրկին Հայաստան են այցելելու իրենց մյուս եղբոր՝ Միքայելի հետ:

Նրանք շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ֆրանսերենի էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական ցուցադրությանը:

«Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որի պաստառներից մեկը նվիրված է Օննիկ Ղազերյանին, ներկայացրեց ցուցադրության հեղինակ Թեհմինե Մարտոյանը:

Դեռևս 2008 թ. հոկտեմբերի 1-ին Օննիկ Ղազերյանի ավագ որդին՝ Էդմոն-Հակոբ Ղազերյանը, ՀՑԹԻ-ին է հանձնել ձեռագիր-հուշագրությունը, որն այժմ պահվում է ՀՑԹԻ գիտական ֆոնդերում (բաժին 8, ֆ. հ. 128):

Օննիկ Ղազերյանը ծնվել է 1897 թ. Զմյուռնիայի Էոդեմիշ արվարձանում։ Նրա պատմությունն առաջին հերթին իր մանկությունն է, ընտանեկան կյանքը հայկական միջավայրում՝ ուրախություններով ու դժվարություններով, կրթությունը, 1915-1919 թթ. հարկադիր ծառայությունը թուրքական բանակում: Այդտեղ էլ ապրել է կյանքի ողջ ողբերգությունը, անցել փորձություններով, առերեսվել հայ ժողովրդի եղերական ճակատագրին:

Ղազերյանը, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ և փորձություններ, վերապրել է, իր բնորոշմամբ, «դեռևս մանկուց ունեցած լավատեսության և ուժեղ կամքի» շնորհիվ: 1922 թ. հեռացել է Թուրքիայից, նավով հասել Հունաստան և գտել մորը, եղբայրներին ու քույրերին։ 1923 թ. ժամանել է նախ Մարսել, ապա՝ Փարիզ, աշխատել տաքսու վարորդ։ Ընտանիքին նվիրված լինելուց զատ՝ շատ է կարևորել Հայկական հարցն ու ակտիվ մասնակցել տարբեր միջոցառումների: Փարիզում ամուսնացել է Մելինե Բիլեզիկջյանի հետ (1903-1982)։ Այդ միությունից ծնվել են Ալիսը (1928), Էդմոն-Հակոբը (1930-2021), Արմանը (1933-2021) և Լյուսին (1939)։ Փարիզում անդամակցել է հայկական ամենատարբեր կազմակերպությունների։ Օննիկ Ղազերյանը և Մելինե Բիլեզիկջյանը զավակներին մեծացրել են՝ նրանց մեջ արմատավորելով հայկական մշակույթն ու գրականությունը, սովորույթները: 1948 թ. Ղազերյանները Հայաստան հայրենադարձվելու և ապրելու ցանկություն ու պատրաստա¬կամություն են հայտնել, սակայն Մելինեի առողջական վիճակը թույլ չի տվել: Օննիկ Ղազերյանը մահացել է 1969 թ. դեկտեմբերի 28-ին:

Թեհմինե Մարտոյան, պ.գ.թ.
ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am