07.10.2023
Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության հետ 2023 թ. հոկտեմբերի 9-ից 13-ը «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքում անցկացնելու է միջազգային հրամանատարաշտաբային վարժանք:
Ըստ սցենարի՝ երկրաշարժից «տուժելու է» նաև պատմամշակութային երկու հուշարձան՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը:
Մոտակա օրերին Հայոց ցեղասպանության թանգարանում վերոնշյալ վարժանքի շրջանակում խաղարկվելու է երկու սցենար՝
1. Թանգարանի աշխատակիցների և այցելուների տարհանում և առաջին օգնության ցուցաբերում ՝ ԼՈՌԷ կամավորական կազմակերպության և Հայկական Կարմիր Խաչի կողմից,
2. Թանգարանից պատմամշակութային արժեքների տարհանում՝ հրշեջ-փրկարարական ջոկատի և վերապատրաստում անցած թանգարանի աշխատակիցների կողմից:
Նշենք, որ վարժանքի ժամանակ օգտագործվելու են հատուկ այդ նպատակով նախատեսված մուլյաժներ: Վարժանքի նպատակն է մարդկանց իրազեկվածության բարձրացումը և բնական աղետների ժամանակ ռիսկերի կառավարումը: