«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն` համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 25-ի «ՀՀ 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին» N 460-Ն որոշման:
Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. հունիսի 7-ը ներառյալ:
Համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ՀՑԹԻ հիմնադրամ, Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8 հասցեով:
Պահանջվող փաստաթղթերն են`
Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
1) բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին): Թույլատրվում է այս տարվա շրջանավարտ-դիմորդներից բարձրագույն կրթության դիպլոմի փոխարեն ներկայացնել համապատասխան տեղեկանք դիմորդի բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճանի մասին` մինչև մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ներկայացնելը:
2) օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ):
3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում:
4) ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի):
5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ «Հայոց պատմություն» մասնագիտությամբ ասպիրանտոիրայի ընդունելության քննության հարցաշար