Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն` համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021-2022 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» N 799-Ն որոշման:
Դիմումներն ընդունվում են մայիսի 31-ից մինչև հունիսի 28-ը:
Համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ՀՑԹԻ հիմնադրամ, Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8 հասցեով։
Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
1) բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին): Թույլատրվում է այս տարվա շրջանավարտ-դիմորդներից բարձրագույն կրթության դիպլոմի փոխարեն ներկայացնել համապատասխան տեղեկանք դիմորդի բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճանի մասին` մինչև մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ներկայացնելը,
2) օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
4) ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի),
5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):