Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ



ՄԻՍ ԷԿՆԷՍ ՍԷՄԸՆՏ

ՄԱՐԱՇԻ ՈՐԲԵՐԻ ՊԱՀԱՊԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ






Միսիոներուհի Ագնես Սալմոնդ
(Միս Էկնէս Սէմընտ)
«Մարաշցի հայ կինը շատ մաքրասէր էր: Հակառակ անոր որ տուները մաքրութեան շատ ալ յարմարութիւն չունէին, սակայն մաքուր ու առատ ջուրը եւ հայ տանտիկնոջ մաքրասիրութիւնը, ընտանեկան կեանքը, մինչեւ իսկ աղքատիկ յարկերու տակ, տանելի կ´ընծայէին»:

Մարաշ կամ Գերմանիկ եւ Հերոս Զէյթուն
Հեղինակ՝ Գրիգոր Գալուստեան


Մարաշն Օսմանյան կայսրության հայաշատ կենտրոններից, ինչպես նաև Կիլիկիայի կարևորագույն ու հարուստ քաղաքներից մեկն էր, որը հանդիսանում էր Հալեպի նահանգի Մարաշ գավառակի կենտրոնը:

Կիլիկիայի հայոց թագավորության տարիներին (1198-1515 թթ.) Մարաշի գավառը հայկական պետության կազմում է եղել, իսկ Օսմանյան կայսրության շրջանում՝ Ադանայի նահանգի, 1866 թվականին՝ Հալեպի նահանգի, իսկ 1911 թվականին դարձել է առաձին գավառ:

XIX դ. 90-ական թվականները հայ ժողովրդի արևմտյան հատվածի պատմության ամենաողբերգական էջերից է: Սուլթան Աբդուլ Համիդն օգտվելով տերությունների միջև ծագած հակասություններից, անպատիժ կերպով իրականացնում էր հայերի կոտորածները:

Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում սկսվում են հայերի՝ պատմության մեջ աննախադեպ զանգվածային կոտորածներ: Հայերի կորուստները հատկապես ծանր էին Ուրֆայի և Մարաշի սանջակներում:

1895 թվականը մարաշցի հայերի համար որակվեց «Մեծ ջարդ» անվամբ. քաղաքը լցվեց որբերով: Մարաշն ունեցել է հայ երեք համայնքներին պատկանող 12 եկեղեցի, բազմաթիվ դպրոցներ, որոնցից առավել հայտնի է Ազգային Կեդրոնական վարաժարանը: Տեղի հայերը ունեցել են որբանոցներ, հիվանդանոցներ, Աստվածաբանական ճեմարան, Աղջկանց բարձրագույն վարժարան, բարեսիրական միություններ, տպարան և այլն: Համիդյան կոտորածների ընթացքում քաղաքի հայությունն ունեցել է 927 զոհ, կողոպտվել է հայերին պատկանող հարյուրավոր տներ, հրկիզվել են հայկական թաղամասերն ու եկեղեցիները:

Քաղաքի հյուսիսային և արևելյան հատվածներում որբանոցներ կառուցվեցին ամերիկյան և գերմանական մարդասերների ջանքերի շնորհիվ, որտեղ ապաստան գտան հազարավոր հայ որբեր: Միսիոներուհի Ագնես Սալմոնդը դարձավ այդ որբերի համար իսկական մայր, ովքեր ապաստան գտան նրա հոգածության ներքո:

Օրիորդ Ագնես Սալմոնդը, նույն ինքն Էկնէս Սէմընտը ծնվել է 1846 թվականին Սկովտիայի Քիրքինթիլըք քաղաքում: Նա բնութագրվում էր որպես ազնիվ և քրիստոնյա ընտանիքի զավակ և կարծես ծնվել էր հատուկ միսիոներական առաքելություն իրականացնելու համար:

Օրիորդ Ագնեսը մասնագիտությամբ մանկավարժ էր և աշխատում էր տեղի դպրոցներից մեկում: Իր ծնողներից միշտ լսելով միսիոներական կյանքի պատմությունները՝ օրիորդ Ագնեսի մեջ արթնացել է մարդասիրական գործունեությամբ զբաղվելու հետաքրքրություն:

1897 թվականին Լոնդոնում ժողովներ, ցույցեր էին գումարվում, ինչպես նաև թերթերում տպագրվում էին սոսկալի պատմություններ Հայաստանի մասին: Տարբեր ազգերի ներկայացուցիչներ իրենց աջակցություն էին ցուցաբերում Հայաստանին օգնելու համար:

Ժողովների և կոչերի արդյունքում կազմվում է Հայաստանի բարեկամներ (Friend of Armenia) անգլիական ընկերությունը՝ Օսմանյան կայսրությունում հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով:

Օրիորդ Ագնեսը, թողնելով իր բարեկեցիկ կյանքը, օժանդակում է հայ ժողովրդին, օգնում և չխնայելով անգամ իր կյանքը՝ փորձում փրկել որբացած երեխաներին:

Հայաստանի բարեկամներ ընկերությանն անդամագրվում է նաև նա:

1898 թ. Ագնեսը մեկնում է Մարաշ, թե´ ամերիկացիների, թե´ հայերի կողմից արժանանում է ջերմ ընդունելության ու ուշադրության: Առաջին գործը որպես ականատես՝ տեղեկություն և նամակներ հավաքելն էր, որից հետո նա այդ ամենն ուղարկում է Լոնդոն, ինչի արդյունքում նրան հնարավորություն են տալիս մնալ և ծավալել որբախնամ գործունեություն:

Իր ջանքերի շնորհիվ է բացվում «Էպէն-Էզէր» որբանոցը, որը նա ղեկավարում է 1897-1914 թթ.: Շատ կարճ ժամանակում օրիորդ Ագնեսին հաջողվում է գերազանց առաջադիմության հասցնել որբանոցի սաներին: Որբանոցի հարակից տարածքում նոր շենք է հիմնվում, որտեղ տղաները սովորում էին արհեստներ՝ ոստայնանկություն, կոշկակարություն, հացագործություն, աղջիկները՝ ձեռագործություն:

Երիտասարդ աղջիկների գեղեցիկ ձեռագործերը, որոնք գեղարվեստական ասեղնագործության մեջ հայ կանանց բարձր վարպետության լավագույն ապացույցն են, ուղարկվում են Լոնդոն՝ ցուցահանդես-վաճառքի: Այստեղ դրանք մեծ գնահատանքի են արժանանում և վաճառվում: Նմանօրինակ ձեռնարկների շնորհիվ դեռատի կանայք հնարավորություն են ստանում ինքնուրույն վաստակել իրենց ապրուստի միջոցները:

Սակայն և´ տղաների, և´ աղջիկների համար հիմնական զբաղվածությունն էր մնում կրթություն ստանալը՝ դպրոցներն ու քոլեջները: Օրիորդ Ագնեսի հետևողական ջանքերի շնորհիվ նրանցից շատերը դարձան բժիշկներ, վարժուհիներ, ուսուցիչներ:

Օրիորդ Ագնեսն առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում նաև բարոյական և հոգևոր դաստիարակությանը: Բոլոր սաներն ամեն կիրակի քաղաքի եկեղեցիներ և կիրակնօրյա դպրոցներ էին այցելում, դաստիարակվում ու կրթվում քրիստոնեական ոգով: «Իգական սեռը դաստիարակելով կը պատրաստենք ապագայ մայրը, հետւաբար պատրաստած կ´ըլլանք ապագայ առողջ ու դաստիարակուած սերունդը»,- նշում էին ժամանակակիցները:

«Էպէն-Էզէր» նշանակում է «Աստուած մեզ մինչեւ հոս առաջնորդեց»: Եվ իրապես Ագնես Սալմոնդի ջանքերի շնորհիվ այս որբանոցը դաձավ մեծ թվով որբերի ու որբուհիների ապաստան, որտեղ նրանք կրթվեցին, յուրացրեցին արհեստներ՝ այդ ամենի հետ ստանալով հոգևոր ու բարոյական դաստիարակություն:

Օրիորդ Ագնեսի գործունեության շնորհիվ 500-ից ավելի որբեր և 1000-ից շատ աղքատ ու որբևայրի հայ մայրեր փրկվեցին ու ապրեցին:

Ագնեսն այն մարդասերներից էր, ով հաճախ նաև առանց օգնականի գիշեր և ցերեկ ուժասպառ լինելով խնամել է երեխաներին և դարձել նրանց համար հարազատ մայր:

Միսիոներուհին մահացել է 90 տարի առաջ՝ 1929 թվականի դեկտեմբերի 5-ին:

Հայ ժողովուրդը մեծ սիրով ու խորին երախտագիտությամբ է հիշում այն բոլոր օտարերկրացիներին, որոնք մեր պատմության ամենամռայլ ժամանակներում օգնության ձեռք են մեկնել մեր հայրենակիցներին և հնարավորության սահմաններում թեթևացրել նրանց տառապանքները՝ հաճախ դառնալով փրկության միակ հենարան:

Ագնես Սալմոնդը կյանքում անձնական երջանկություն չի ունեցել, նրա ուրախությունը և կյանքի նպատակն է եղել ամեն գնով օժանդակել հալածյալներին՝ ոչ միայն թեթևացնելով, այլև կիսելով նրանց վիշտն ու դառնությունները:

Նրա կատարած աշխատանքը եզակի է, մարդասիրության բացառիկ օրինակներից, սակայն ժամանակը ստվերում է թողել ինչպես նրա, այնպես էլ շատերի անունն ու հիշատակման արժանի գործունեությունը: Օրիորդ Ագնեսը պատմության մեջ կմնա որպես Մարաշի որբերի պահապան հրեշտակ:

Ինչպես Ուրֆան ունցավ իր պահապան հրեշտակին՝ հանձինս Միս Շաթըգի, այնպես էլ Մարաշն ունեցավ՝ ի դեմս Օրիորդ Ագնեսի:





Քրիստինե Նաջարյան
Կրթական ծրագրերի բաժնի վարիչ






Էպէն Էզէր որբանոց, Մարաշ


Մարաշի հյուսիսային–արևելյան թաղերը


Մարաշի հյուսիսային թաղերը, ամերիկյան շենքերը


Օրիորդ Ագնեսը շրջապատված սանուհիներով


Ագնես Սալմոնդի սանուհիների խումբը, 1900 թվական


Ագնես Սալմոնդն որբանոցի հայրիկների և մայրիկների հետ


Էպէն Էզէր որբանոցի սանուհիները, Մարաշ


Հայ կանանց կողմից պատրաստված ձեռագործ


Հայաստանի բարեկամներ (Friend of Armenia) անգլիական ընկերությունը


Հայ կանանց կողմից պատրաստված ձեռագործ, Մարաշ


Մարաշի Ազգային կեդրոնական վարժարան


Մարաշի բարձրագույն վարժարանի ուսանողներ, 1893 թ.


Ամերիկյան Աղջկաց քոլեջ, Մարաշ


Մարաշի Աստվածաբանական Ճեմարանի ուսանողներն ու ուսուցիչները







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am