Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություն

ԼԵՎՈՆ ԱՇՊԱՀՅԱՆ. «ԻՄ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ»



Լևոն Աշպահյանը ծնվել է 1904 թ. կամ 1905 թ. (ամիսն ու օրը հայտնի չեն) Սեբաստիայում: Ընտանիքի չորս երեխաներից մեծն էր, ուներ երկու քույր և մեկ եղբայր: 1915 թ. Սեբաստիայի տեղահանությունների ժամանակ ընտանիքի անդամների` մոր, եղբոր և քույրերի հետ (հորը զինվորագրել էին բանակ, տեղակայել աշխատանքային գումարտակներում) անցնում է տարագրության ճանապարհը: Տարագրության ընթացքում փոքր քույրը, ում մեկ տարեկանը դեռևս չէր լրացել, մահանում է: Ճանապարհին միանալով մի քանի ընկերների՝ Լևոնը կարողանում է փախուստի դիմել: Այսպես նա փրկվում է: Սակայն ընտանիքի մյուս անդամների մասին այլևս տեղեկություն չի ունենում: Իմանալով, որ ամերիկյան միսիոներները իրենց հովանու տակ գտնվող որբերին դուրս են բերում Օսմանյան կայսրությունից, միանում է նրանց և հասնում Հունաստան: Այստեղ 1931 ամուսնանում է, ունենում երկու որդի: Հունաստանում գտնվելու տարիներին երազում էր Հայաստան հայրենադարձվելու մասին: 1946 թ. նրա երազանքը ի վերջո իրականանում է:

Լևոն Աշպահյանը հուշագրությունը գրի է առել երկար տարիներ անց՝ 1971 թ., Երևանում, ստվարաթղթե կազմով տետրակի մեջ: Հեղինակը սեփական փորձառությունը արձանագրելով նպատակ է ունեցել իր տառապանքների մասին հաջորդ սերունդներին տեղեկություն թողնել: Ինչպես նա է նշում իր հուշագրության վերջում. «այս թող մնա հիշատակ իմ հարազատներին՝ զավակներիս, հարսներիս ու թոռներիս ու կարդալով այս թող հիշեն զիս, կարդալուց հետո կը մնա թոռանս Լևոնիկին»:(1)

Թեև հուշագրությունը գլխավորապես իր կյանքի ու կրած տառապանքների մասին է, սակայն, տեղեկություններ է պարունակում 1915 թ. սեբաստահայերի տեղահանությունների և կոտորածների վերաբերյալ:

Հայոց ցեղասպանության ընթացքում Օսմանյան կայսրության բոլոր վարչական միավորումներում տեղի ունեցած զանգվածային տեղահանություններից անմասն չմնաց նաև Սեբաստիայի նահանգը: 1914 թ. դրությամբ Սեբաստիայի նահանգում բնակվում էր 204.472 հայ, որոնցից 116.817-ը բնակվում էր Սեբաստիա սանջակում, իսկ 20.000-ը նահանգի կենտրոն Սեբաստիա քաղաքում(2): 1913 թ. Սեբաստիայի նոր վալի նշանակվեց Ահմեդ Մուամեր բեյը, ում օրոք հակահայկական քաղաքականությունը հասավ իր բարձրակետին: Մի քանի շաբաթ հայերին ահաբեկելուց հետո, իշխանություններն անցնում են հայերի ֆիզիկական ոչնչացմանը: Նախ 1915 թ. հունիսի 16-ին 3.000-3.500 տղամարդիկ ձերբակալվելվում են իրենց աշխատավայրերում կամ տներում: Ապա հունիսի 23-ին ձերբակալվում է ևս 1.000 տղամարդ: Այսպես ընդհանուր առմամբ ձերբակալում են մինչև 5.000 մարդու(3): Այս մասին Լևոն Աշպահյանը նշում է հետևյալը. «...քաղաքում ինչքան տղամարդ կար մի գիշերվա մեջ հավաքեցին ու բանտարկեցին, բայց ոչ մեկը չէր իմանում այդ մասին, միայն ատեն իմացան, երբ եկան հարցնելու, թե ինչու չեկավ իրենց վարպետը […] շատ փնտրելով, չորս կողմը ընկած մեկը մյուսին հարցնելով վերջապես պարզվեց որ բանտարկել են բոլորին […] բազմությունը իրար անցած, շվարած ու զարմացած ինչ անելը չգիտեին, բանտում այնքան շատ լցրել էին [մարդ – Ն.Հ.], որ հազիվ մարդիկ ոտքի վրա կանգնած էին, նստելու անգամ հնարավորություն չկար, դուրսը տղամարդ չկար գրեթե, կանայք ու երեխաներ գնում գալիս են հաց, ջուր, ուտելիք բերում մանավանդ ջուր. երեսներին նայող չկար […] զինյալ պահակներ կանգնած հսկում են …»(4): Այնուհետև ավելացնում է, որ ոչ մեկին չէր թույլատրվում խոսել դրսից եկած իրենց հարազատների հետ: Ի վերջո, օրերից մի օր մարդիկ բանտը դատարկ են գտնում, այդպես էլ չիմանալով, թե ուր էին տարել իրենց հարազատներին(5):

Սեբաստիայի հայերի տեղահանությունը սկսվել է հուլիսի 5-ին: Ընդհանուր առմամբ Սեբաստիայից տեղահանվում է 5.850 ընտանիք՝ 14 քարավանով: Այսինքն՝ օրական մեկ քարավան, միջինը 400 ընտանիք յուրաքանչյուր քարավանում(6): Տեղահանությունն իրականացվում է փողոց առ փողոց: Բացի այդ Սեբաստիայից 4000 հոգու ներգրավում են աշխատանքային գումարտակներ, որոնք ևս որոշ ժամանակ անց զոհ են դառնում ջարդարարներին: Հուլիսի 5-ի առավոտյան, Մուամմերը իր պատշգամբից անձամբ է վերահսկում առաջի քարավանի հեռանալը(7): Այս ամենի մասին է փաստում նաև Լևոն Աշպահյանը իր վկայությունում. «այլևս չէի համարձակվում տնից հեռանալ, տանը փակված սպասում էինք օրեցօր մեզ բաժին ընկած բախտին […] հրամանը չուշացավ […] սկսեցինք հեռանալ մեր ամեն ինչը հավաքած ու շալակներս առած գնալ այն վայրը, որ որոշել են հավաքվելու, գնում ենք տխուր, գլուխներս կախ արած, թուրքերի թաղերով անցնելիս տեսնում ենք՝ ինչքան էին ուրախանում, միևնույն ժամանակ ատելությամբ էին դիտում մեզ ….»(8):

Տեղահանությունների երթուղին հետևյալն էր. Սեբաստիա, Թեջիր խան, Մաղարա, Կանգալ, Ալաջա խան, Քյոթու խան, Հասան Չելեբի, Հեքիմ խան, Հասան Պատրիկ, Ֆռնջլար, այնուհետև՝ Ադյաման, Սամսատ (Սամոսատ), անցնում Եփրատ գետը, շարժվում Սուրուչ, Ուրֆա, Վերանշեհիր ու Ռաս-ուլ-Այն, ապա՝ թեքվում դեպի Հալեպ: Տարագրության այս երկար ուղին հաղթահարածներից ավելի «բախտավորները» հասան Համա, Հոմս, իսկ առավել դժբախտները Ռաքքա կամ Դեր Զոր, որտեղ այլևս փրկություն չկար(9):

Մուամեր բեյի կողմից ձեռնարկված առաջին քայլը հատուկ կազմակերպության, որը կոչվում էր «Էմնիէթ գոմիսիոնիէհ», ուղարկելն էր Քյոթու Խան: Այդ կազմակերպության մեջ ընդգրկված չեթեների առաքելությունն էր առանձնացնել քարավաններում դեռևս գտնվող տղամարդկանց, մանավանդ երիտասարդներին, ինչպես նաև ստիպել տեղահանվածներին հանձնել իրենց գումարներն ու արժեքավոր իրերը: Սպառնալիքները, շանտաժը և բռնությունը բավարար էին, որպեսզի տեղահանվածները, որոնք փորձում էին հետագա ճանապարհը շարունակելու համար գոնե իրենց ունեցվածքի մի մասը փրկել, տեղի տան: Իսկ Քյոթու Խան կայանում թուրք ժանդարմներին փոխարինում են քուրդ ժանդարմները: Սակայն տեղահանվածների քարավանների ոչնչացումը սկսվում է Հասան Չելեպի կայանում, իսկ դրա պատճառն այն էր, որ նախատեսվում էր տեղահանվածներին հանել հայրենի սանջակից դուրս, նոր ապա սկսել նրանց բնաջնջումը, որպեսզի տեղական իշխանությունները ծրագրած հանցագործությունների մեղքը բարդեին հարևան շրջանների քաղաքացիական ծառայողների կամ քրդական բնակչության վրա: Սեբաստիայից ուղևորված բոլոր քարավանները նույն ճակատագիրն են ունենում(10): Լևոն Աշպահյանի հուշագրությունը կարևոր տեղեկություններ է պարունակում Հասան Չելեպի, Քըրք Գոզ, Ֆռնջլար կայաններում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների, թալանի, կողոպուտի, սպանությունների վերաբերյալ: Հասան Չելեպի կայանում կատարվածի վերաբերյալ հեղինակը մասնավորապես հետևյալն է նշում. «...Մտրակների հարվածները ելնում իջում են մեկը մյուսի հետևից […] փող պահանջում ու մտրակով ծեծում անխնա […] ու ստիպում, որ փողը հանի […] երկու օր տևեց այդ վայրենաբար ծեծը. մարդ, կին, երեխա, բոլորին հավասար առանց խնայելու […] մտրակի հարվածներից ուռած քիթ-բերան, աչք, գլուխ, մարմին հալից ընկած […] բոլորն ալ ջարդված վիճակում ու կողոպտված դողահար ընկճված վիավոր […] կողոպտեցին, առան, բռնությամբ զարդեղեն ոսկի ու արծաթ, բան չթողին, ամեն ինչ առան, խուրջիները լցրին, տարան […] անհետացան թողնելով [տարագիրներին – Ն.Հ.] մերկ, անհույս վիճակի»(11):

Ամփոփելով, անհրաժեշտ է առանձնացնել առնվազն երկու դիտարկում այս հուշագրության մասին: Առաջին. հուշագրությունը, գրի առնվելով ցեղասպանությունից մոտ կես դար անց, ենթարկվել է «ժամանակի ազդեցությանը»: Այսինքն՝ ոչ միայն բազմաթիվ մանրուքներ ու դրվագներ կարող էին անհետանալ վերապրածի հիշողությունից, այլ նաև անցյալի իրադարձությունների այս «վերակառուցումը» կարող էր ազդվել ցեղասպանությունից տասնամյակներ անց հեղինակի լսած, գուցեև կարդացած այլ պատմություններից կամ իր կյանքի իրադարձություններից: Այսպես է լինում որոշ հուշագրությունների հետ, որոնք գրի են առնվում բավական ուշ: Երկրորդ, հուշագրության մեջ դժվար է գտնել այնպիսի բացառիկ տեղեկություն, որը բացակայում է տարածաշրջանում տեղ գտած կոտորածների վերաբերյալ մասնագիտական գրականության կամ այլ աղբյուրների մեջ, ինչը միևնույն ժամանակ վկայությունն է ցեղասպանության ժամանակ տեղ գտած դաժանությունների համատարած և նույն մեթոդաբանությամբ իրագործված լինելու փաստի։ Սակայն սա մի պատմություն է, որը, թեև գրված լինելով ոչ այնքան հարթ ու սահուն լեզվով, հետազոտողին կամ պարզապես սովորական ընթերցողին ստիպում է մտովի տեղափոխվել Մեծ եղեռնի տարիներ և հնարավորինս հասկանալ, թե ինչ էր զգում կամ ապրում տեղահանվող ու տարագրվող հայը:





Նարինե Հակոբյան

(ՀՑԹԻ գիտական աշխատող)



1.Լևոն Աշպահյան, Իմ կյանքի մասին, (ձեռագիր), ՀՑԹԻ, Ձեռագիր հուշագրությունների բաժին, ֆհ. 411, 192:
2.Raymond Kevorkian, The Armenian Genocide: A Complete History, ‎London; New York: I.B. Tauris, 2011, 436.
3.Raymond Kevorkian, The Armenian Genocide, 436.
4.Այս և մյուս մեջբերումները կատարված են ուղղարգական և կետադրական որոշ շտկումներով: Փորձ է արվել հնարավորինս հարազատ մնալ ձեռագրին: Տե՜ս Լևոն Աշպահյան, Իմ կյանքի մասին, 6-7:
5.Լևոն Աշպահյան, Իմ կյանքի մասին, 9:
6.Raymond Kevorkian, The Armenian Genocide, 438.
7.Raymond Kevorkian, The Armenian Genocide, 438.
8.Լևոն Աշպահյան, Իմ կյանքի մասին, 25:
9.Raymond Kevorkian, The Armenian Genocide, 438.
10.Raymond Kevorkian, The Armenian Genocide, 438-441.
11.Լևոն Աշպահյան, Իմ կյանքի մասին, 42:




Լևոն Աշպահյանը հանգստյան տանը, Կավալա, Հունաստան, 1923
ՀՑԹԻ գ. ֆ.,բ. 1, թպ. 695, ֆհ 4585



Լևոն Աշպահյան, մեջտեղում, Կավալա, Հունաստան, 1926
ՀՑԹԻ գ. ֆ.,բ. 1, թպ. 695, ֆհ 4590



Լևոն Աշպահյան, աջից առաջինը
ՀՑԹԻ գ. ֆ.,բ. 1, թպ. 695, ֆհ 4591



Լևոն Աշպահյանը կնոջ հետ, հարսանեկան լուսանկար
ՀՑԹԻ գ. ֆ.,բ. 1, թպ. 695, ֆհ 4593








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am