Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԼՐԱՆՈՒՄ Է ԲԱՔՎԻ ՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԵՐԻ 30-ԱՄՅԱԿԸ



Հունվարի 13-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու 30 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների կողմից սանձազերծված Բաքվում բնակվող հայերի ջարդերի զոհերի հիշատակներին։

Բարձրաստիճան հյուրերին ուղեկցում էր ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը։

Վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին։

Նրանց հետևեցին պատվիրակության մյուս անդամները։

Հոգևոր դասը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ աղոթեցին ջարդերի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:

30 տարի առաջ այս օրը Բաքվում մեկնարկվեց հայերի բռնի տեղահանման վերջնական ալիքը, որն ուղեկցվում էր վայրագություններով և սպանություններով:

Պատմական ակնարկ
1990 թ. հունվարին տեղի ունեցած հայերի ջարդերը Բաքվում

1990 թ. հունվարի 13-19 Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության երրորդ խոշոր կոտորածը: Միայն իր ազգային պատկանելության համար տեղի շուրջ 200.000 հայ համայնքը ենթարկվեց բռնությունների, կոտորածի ու վտարվեց քաղաքից:

Դեռ 1988-1989 թթ. ընթացքում ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները` հատկապես հեռուստատեսությունը, հեղեղված էին հակահայկական քարոզչությամբ, ինչը լուրջ հող նախապատրաստեց Ադրբեջանի մայրաքաղաքում հայ բնակչության ջարդերի համար: Ադրբեջանի «Ժողովրդական ճակատը», որտեղ տիրապետող էր դարձել արմատական թևը, բացիեբաց կոչ էր անում վտարել քաղաքի հայերին և զբաղեցնել նրանց բնակարանները: Ամբողջ 1989 թ. ընթացքում Բաքվի հայ բնակիչները վախենում էին քաղաք դուրս գալ, քանի որ ազգությամբ հայ քաղաքացիները հարձակումների ծեծի և թալանի էին ենթարկվում ինչպես քաղաքային տրանսպորտում, այնպես էլ փողոցներում: 1989 թ. ընթացքում Բաքվում գրանցվեցին բազմաթիվ հայերի սպանություններ: Հաճախակի էին դարձել նաև բնակարանների թալանի, և բնակիչների վտարումների դեպքերը: Ազգային պատկանելության համար Բաքվի հայերից շատերին անհիմն կերպով ազատում էին աշխատանքից:

1990 թ. հունվարյան ջարդերն ու բռնությունները Բաքվում ավելի վաղ էին նախապատրաստվել: Աշխատանքները տարվել էին մի քանի ուղղություններով: Մասնավորապես լայանամասշտաբ հակահայկական քարոզչություն էր ծավալվել լրատվամիջոցներում, որի նախաձեռնողն ու ուղղորդողը ադրբեջանական մտավորականությունն էր: Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, ռադիոյով մտավորականներից շատերը շեշտում էին, որ հայերը զբաղեցնում են ամենակարևոր պաշտոնները և քաղաքի լավագույն բնակարանները: Ջարդերի իրականցման մեխանիզմի հաջորդ կարևոր փուլը բնակշահագործման աշխատակիցների, միլիցիայի և շտապօգնության ծառայությունների համակարգումն էր: Բնակշահագործման աշխատակիցները ճշտում և հստակեցնում էին քաղաքում գրանցում ունեցող հայերի առկայությունը պարենային կտրոնների ցուցակներով: Կազմվել էր քաղաքի քարտեզը իր բոլոր մանրամասներով` բաժանված շրջանների և թաղամասերի, որոնց վրա նշված էին հայերով խիտ բնակեցված հատվածները: Նախօրոք կազմվել էին նաև հայ բնակիչներին պատկանող տների ցուցակները և բնակարնների հասցեները: Ջարդարարներին աջակցում էին նաև իրավապահ մարմինները` ապահովելով նրանց անպատժելիությունը: Իրենց հերթին շտապօգնության բժիշկները, կեղծ բժկական վկայականներ էին տալիս, որոնց համաձայն հայերի մահը սրտանոթային խանգարումների հետևանք էր, այլ ոչ թե բռնությունների:

1990 թ. հունվարի 13-ին հայերի ջարդերը Բաքվում ընդունեցին համատարած բնույթ: Բռնությունների սկսվելու օրը քաղաքը լիքն էր ցուցարարներով, մասնավորապես Լենինի հրապարակում այդ օրը հավաքվել էր 70-100 հազար մարդ, որոնք պահանջում էին իշխանությունների հեռացում և հաշվեհարդար հայերի նկատմամբ: Այս ամենը տեղի էր ունենում ԽՍՀՄ և Ադրբեջանի ղեկավարությունների իմացության և թողտվության պայմաններում: Հունվարի 13-ի հանրահավաքից հետո ամբոխը` խմբերի բաժանված, ԱԺՃ-ի ակտիվիստների ղեկավարությամբ տուն առ տուն սկսում է քաղաքը «մաքրել» հայերից: Փախստականները վկայում էին, որ գոյություն է ունեցել բռնությունների իրականացման հստակ սխեմա. ջարդարարների մի խումբ` նախանշված հասցեներով ներխուժելով հայերի բնակարաններ սկսկել ծեծ ու բռնարարաքներ: Գոյություն ունեն բացառիկ դաժանությամբ իրականացված գազանությունների, սպանությունների մասին բազմաթիվ վկայություններ. հայ բնակիչներին դուրս են նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Դրան հետևել է ԱԺՃ-ի անդամների այցը բնակարանի համար այսպես կոչված «օրենքով ձևակերպված» փաստաթղթերով: Ջարդարարները բնակարանի հայ սեփականատիրոջը առաջարկում էին կյանքը փրկելու համար անմիջապես մեկնել նավահանգիստ: Ականատեսները վկայում են, որ հենց հայ բնակչին տանից դուրս էին հանում, անմիջապես հայտնվում էր նոր տան տերը` տան պաշտոնական օրդերը ձեռքին: Հայերին միայն թույլ էին տալիս վերցնել այնքան իր, որքան կարող էին տանել, մնացած գույքը, տան փաստաթղթերը, արժեքավոր իրերը, անգամ խնայդրամարկղի գրքույկները առգրավվում էին:

1990 թ. Բաքվի ողբերգական դեպքերի ժամանակ փողոցներում, աշխատատեղերում, տներում, հասարակական տրանսպորտում ծեծի էին ենթարկվել և մարմնական ծանր վնասվածքներ ստացել հարյուրավոր բաքվեցի հայեր: Բռնագաղթվածների մեծ մասը տարեցներ էին, որոնցից շատերը չդիմանալով դաժան ծեծին, նվաստացմանը, հոգեկան մեծ ցնցնումներին մահացան ճանապարհին կամ տեղ հասնելուն պես` հիվանդանոցներում: Լաստանավով Թուրքմենական ԽՍՀ Կրասնովոդսկ քաղաք հասած փախստականները ինքնաթիռներով տեղափոխվեցին Երևան: Այդ փախստականները հիմնականում տարեց մարդիկ էին` ծեծված և վիրակապերով: Հայերի դեմ բռնությունների և ջարդերի ալիքն այնուհետև տարածվեց Բաքվի ռուս բնակչության` մասնավորապես զինվորականների ընտանիքների դեմ, որոնց շրջանում ևս եղան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ:

1990 թ. հունվարի 13-20-ը Բաքուն ամբողջովին ջարդարարների ձեռքում էր, որոնք միլիցիայի և ներքին զորքերի աչքի առաջ սարափելի բռնություններ էին գործում: ԽՍՀՄ ղեկավարությունը չէր խառնվում այս դեպքերին, չնայած քաղաքում կային բավարար թվով զինվորական ստորաբաժանումներ և ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքեր, որոնք կարող էին արագ կարգուկանոն հաստատել: Իրավիճակի ծանրությունը ենթադրում էր պարետային ժամ, որի ընթացքում ներքին զորքերը կարգ ու կանոն կհաստատեին, սակայն կենտրոնական իշխանությունները հապաղում էին: Սպանությունները և թալանը շարունակվեցին ընդհուպ մինչև հունվարի 20-ը, երբ խորհրդային զորքերը կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով մտան քաղաք: Խորհրդային իշխանությունը Բաքվում փրկելու համար, Մ. Գորբաչովը հրամանագիր ստորագրեց քաղաքում արտակարգ դրություն մտցնելու մասին: Հրամանագիրը կատարեց ԽՍՀՄ ԶՈՒ օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ա. Լեբեդը: Զորքերի մուտքը ուղեկցվեց դիմադրությամբ, որին զոհ գնացին շուրջ 150 ադրբեջանցիներ` ինչպես նաև զինվորներ և պատահական անձինք:

Բաքվում կազմակերպված հայկական ջարդերին զոհ գնացածների ճշգրիտ թիվը դեռևս պարզված չէ: Մի շարք ուսումնասիրողների կարծիքով այդ թիվը 400-ից անցնում է: Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների հետազոտումը դժվարանում է նաև փախստականների` նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ցրվածության և բոլոր տուժածների հարցման դժվարության պատճառով: Բռնությունների արդյունքում Բաքուն ամբողջովին հայաթափվեց: Բացառություն են կազմում խառն ամուսնությունների մեջ գտնվողները, որոնց թիվը կազմում է մի քանի հարյուր մարդ:

Բաքվում փաստորեն կրկնվեց 1988թ. փետրվարին Սումգաիթում տեղի ունեցած բռնությունների սցենարը. բազմամարդ հանրահավաքներ, ատելության քարոզչություն, Հայաստանից ներգաղթած ադրբեջանցիների օգտագործում, բնակարանների նախօրոք ընտրություն և թիրախավորում, իրավապահ մարմինների անգործություն, ինչպես նաև գազանային գործողություններ անօգնական ծերերի, կանանց և երեխաների նկատմամբ: Սակայն Բաքվում տեղի ունեցածի մասշտաբները անհամեմատ մեծ էին:

Եվրոպական և ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ անդրադարձան Բաքվում տեղի ունեցած կոտորածներին: Հունվարի 18-ին մի խումբ սենատորներ համատեղ նամակ հղեցին Մ. Գորբաչովին, որում անհանգստություն էին արտահայտում Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերի կապակցությամբ:

1990 թ. մարտի 29-ին կայացել է ԽՍՀՄ ԳԽ փակ նիստ` Բաքվում կատարված դեպքերի առնչությամբ: Ադրբեջանի պատվիրակությունը պահանջեց ստեղծել հանձնաժողով` զորքը Բաքու մտցնելու և նրա գործողությունները հետաքննելու համար: Ի պատասխան հարցապնդման` ԽՍՀՄ ղեկավարությունը պաշտպանության նախարար Դ. Յազովը, ներքին գործերի նախարար Վ. Բակատինը, Պետանվտանգության կոմիտեի նախագահ Վ.Կրյուչկովը նիստի ներկաներին պատմեցին կոտորածների մանրամասների մասին, ներկայացնելով ջարդերի այպիսի դրվագներ, որոնք չէին լուսաբանվել մամուլում: ԽՍՀՄ փլուզման գործընթացի արագացման պատճառով Բաքվի հայ բնակչության ջարդերի վերաբերյալ գործի հետագա քննությունն ավարտին չհասավ:

1990 թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերը դատապարտվել են Եվրախորհրդարանի և ԱՄՆ Կոնգրեսի կողմից: Սարսափելի եղելության արդյունքներն են 100.000-ավոր բռնագաղթվածներ և հարյուրավոր սպանվածներ ու կտտանքի ենթարկվածներ: Բաքվում տեղի ունեցած իրադարձությունները չեն ստացել իրավական գնահատական, իսկ հասցված վնասները չեն հատուցվել:

Նյութն ըստ Baku.am կայքէջի արխիվի


ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am