Վերապրողների վկայություններ |
ՈՂՋ ՄՆԱՑԱԾ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ՍՏԻՊՎԱԾ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ ԷԻՆ ԱՐԱԲ ԱՆԱՊԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Բաթրայի վկայությունը
1906 թ., Դեյր Էլ Զոր
Սիրիայի արաբ բեդուին-անապատական Բաթրան նշում է, որ 1915-ին ինը տարեկան էր և լավ է հիշում` ինչպես էին հայ աքսորականների քարավաններն իրար հետևից ուժասպառ հասնում Դեր Զոր: Նա պատմում է, թե ինչպես էին թուրք ժանդարմներն ու չեչենները նրանցից շատերին սպանում, իսկ ողջ մնացած կանայք ստիպված ամուսնանում էին արաբ անապատական շեյխերի և գյուղապետերի հետ:
Ես 93 տարեկան արաբ անապատական կին մըն եմ:
1915 թ. ինը տարեկան էի և լավ կհիշեմ, թե ինչպես հայ աքսորականների կարավաններն իրար ետևից ուժասպառ հասնում էին Դեր Զոր: Նրանք տանջված էին, սոված, ծարավ, ցնցոտիների մեջ ու ոտաբոբիկ: Նրանք եկան և հավաքվեցին Դեր Զորի կամուրջի մոտ: Մենք տեսնում էինք, թե ինչպես թուրք ժանդարմներն ու չեչենները նրանցից շատերին սպանում էին:
Ողջ մնացած կանայք ստիպված ամուսնացան մեր արաբ անապատական շեյխերի և գյուղապետերի հետ: Նրանք դարձան ընտանիքի լավ մայրեր: Նրանց մեծ մասը հավատափոխ եղավ, իսկ ոմանք` ոչ:
Մենք հիացած էինք հայ կանանց գեղեցկությամբ: Նրանք սքանչելի աչքեր ունեին: Բացի այդ, նրանք հավասարակշռված էին, հնազանդ ու պատվավոր: Նրանք երբեք չմուրացին:
Թուրքերը հայերին ցրեցին սիրիական անապատները, իսկ արաբները, մեղքանալով նրանց, հավաքեցին:
Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 306, էջ 517-518:
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|