Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Միջազգային գիտաժողով



Միջազգային գիտաժողովի հրավեր


Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին

Գիտաժողովը նվիրվում է 1920-21 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին

Գիտաժողովը կազմակերպվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ համատեղ և ֆինանսավորմամբ





Գիտաժողովի օրերը՝ ապրիլի 16-17, 2020 թ.
Գիտաժողովի վայրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, Հայաստան



Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափերին գտնվող Կիլիկիան հայկական պատմության և մշակույթի կարևոր կենտրոններից է, որտեղ 1080-1375 թթ. իշխել է Կիլիկյան Հայաստանը: Պետականության կորստից և 16-րդ դարում երկրամասը՝ թուրքերի կողմից զավթվելուց հետո էլ հայերը շարունակել են նշանակալի ներկայություն պահպանել այդ երկրամասում:

Հայոց ցեղասպանության տարիներին կիլիկիահայությունը կիսել է արևմտահայության ճակատագիրը՝ ենթարկվելով տեղահանության և կոտորածի: Առաջին աշխարհամարտի ավարտից հետո ցեղասպանությունից մազապուրծ եղած կիլիկիահայերը սկսում են վերադառնալ հայրենիք: Միաժամանակ հայկական հասարակական-քաղաքական շրջանակները հույսեր էին փայփայում Կիլիկիան ներառել ապագա միացյալ հայկական պետության կազմում կամ ֆրանսիական ընդհանուր հովանու ներքո ստեղծել հայկական ինքնավարություն:

Օգտվելով ֆրանիացիների ոչ վճռական կեցվածքից՝ 1920 թ. սկզբին քեմալական զորքերը գրոհել են Կիլիկիան: Թուրքական գրոհի առջև պատնեշ են փորձել ստեղծել հայերը՝ ինքնապաշտպական մարտեր ծավալելով Մարաշում (1920 թ. հունվար-փետրվար), Հաճընում (1920 թ. փետրվար-հոկտեմբեր), Այնթապում (1920 թ. ապրիլ - 1921 թ. փետրվար) և այլուր։

1921 թ. հոկտեմբերի 20-ին Անկարայում կնքված թուրք-ֆրանսիական պայմանագրով Կիլիկիան վերջնականապես հանձնվում է քեմալական Թուրքիային. թուրքական յաթաղանից փրկված կիլիկիահայության մնացորդները հեռանում են հայրենի երկրից:

Չնայած նրան, որ Առաջին աշխարհամարտից հետո՝ 1918-1921 թթ., Հայրենիքի համար կիլիկիահայության պայքարն ի վերջո անհաջողության է մատնվել, այն Հայոց ցեղասպանության ընթացքում հայկական դիմադրության կարևոր դրվագներից է՝ այդ առումով արժանի առավել խորը և համապարփակ գիտական ուսումնասիրության և հանրային լուսաբանման:

Նշված նպատակով «Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2020 թ. ապրիլի 16-17-ին կազմակերպում է «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով գիտաժողով, որը նվիրված է Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին:

Գիտաժողովին ներկայացվելիք զեկուցումները պետք է վերաբերեն (սակայն չսահմանափակվեն) հետևյալ թեմաներին.

Կիլիկիահայությունն Առաջին աշխարհամարտի նախօրյակին և պատերազմի ընթացքում, Կիլիկիայի ժողովրդագրությունը, կիլիկիահայության թիվը Առաջին աշխարհամարտից առաջ և հետո. Դեպի Կիլիկիա հայերի հայրենադարձության գործընթացը 1918-1919 թթ., Կիլիկիայի կարգավիճակի շուրջ դիվանագիտական գործընթացները 1918-1921 թթ. (Վերսալի գագաթնաժողով, Հայ ազգային պատվիրակության գործունեություն, հայ-ֆրանսիական, թուրք-ֆրանսիական բանակցություններ և այլն), Կիլիկիայում հայերի ինքնակազմակերպումը. հայկական ինքնավարություն հաստատելու փորձը 1920 թ., Կիլիկիահայության ինքնապաշտպանական մարտերը (Մարաշ, Հաճըն, Այնթապ, և այլն), կոտորածները. Կիլիկիայում Հայկական լեգեոնի գործունեությունը, Կիլիկիայում ֆրանսիական վարչության գործունեությունը. կիլիկիահայություն-ֆրանսիական վարչություն փոխհարաբերությունները, Կիլիկիայի հայաթափումը Կիլիկիահայության սոցիալ-տնտեսական, կրթական և մշակութային կյանքը 1919-1921 թթ.:



Գիտաժողովը բաց է հետազոտողների լայն շրջանակի համար:

Գիտաժողովի հայտերը պետք է ներկայացնել մինչև 2020 թ. հունվարի 31-ը: Ընտրված մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի 2020 թ. փետրվարի սկզբին: Ներկայացվող հայտերը պետք է ընդգրկեն ամփոփում՝ 200-250 բառ, և հեղինակի համառոտ գիտական ինքնակենսագրությունը (CV):

Դիմումները պետք է ուղարկվեն կազմակերպչական հանձնաժողովին հետևյալ էլ. հասցեով՝ cilicia100@gmail.com:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը։

Գիտաժողովն առանց մասնակցության վճարի է:



Բեռնել գիտաժողովի հրավերը








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am