Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Լեմկինի կրթաթոշակի շրջանավարտները

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՏԵՍՆԵԼԻՍ ԻՆՁ ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾ ԷԻ ԶԳՈՒՄ՝ ՓՈՐՁԵԼՈՒ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ, ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս Է ՀՆԱՐԱՎՈՐ ԿԱՆԽԵԼ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույց Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակի 2015 թվականի առաջին շրջանավարտ Էվա Մերենիչի (Հունգարիա, Բուդապեշտ)հետ:



Էվա Մերենիչ (Éva Merenics) – Հունգարացի միջազգայնագետ, գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցորդ (Բուդապեշտի Կորվինուս համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետ):

Ուսումնասիրության թեման է՝ Basic Human Needs behind the Demand for Recognition – The Armenian Genocide and Nonviolent Communication (Հայոց ցեղասպանությունը կամավոր հաղորդակցման տեսության տեսանկյունից. ճանաչման պահանջը որպես մարդու հիմնական պահանջմունք)

Տիրապետում է մի քանի լեզուների՝ հունգարերեն, անգլերեն, գերմաներեն, հայերեն և ռուսերեն:

Ունի ակադեմիական մրցանակներ, մի շարք կրթաթոշակների շրջանավարտ է: Տարբեր գիտական ծրագրերով բազմիցս եղել է Հայաստանում, կատարել ուսումնասիրություններ և մասնակցել գիտաժողովների:

Սիրում է Հայաստանը և հայերին:

Վերջին հրատարակություններն են՝ “Az örmény népirtás kibeszélésének társadalmi és politikai feltételei az örmény Szovjet Szocialista Köztársaságban” [Social and Political Preconditions of the Collective Processing of the Armenian Genocide in the Armenian Soviet Socialist Republic] in Kisebbségkutatás – Minority Studies 2014/3 (Lucidus Kiadó, Budapest, 2014.) pp. 147-163, 230 p.

“A System of a Down Chop Suey-ja mint jellegzetes harmadik generációs válasz az örmény népirtásra?” [System of a Down’s Chop Suey as a Typical Third Generation Response to the Armenian Genocide?] in: Rab Virág (ed.) XII. Országos Grastyán Konferencia előadásai. (PTE Grastyán Endre Szakkollégium, Pécs, 2014) pp. 160-168, 333 p.

„Az autonómiából szakadár állammá válás okai Hegyi Karabah esetében” [The Reasons Leading from Autonomy to Separatism in Case of Mountainous Karabakh] in Kisebbségkutatás – Minority Studies 2014/1 (Lucidus Kiadó, Budapest, 2014.) pp. 73-89, 165 p.




- Բարև Էվա: Երևի մեր շրջանավարտներից միակն ես, ում հետ կարող եմ նաև հայերեն հաղորդակցվել: Ինձ համար՝ որպես հայի, շատ հաճելի է: Ինչու՞ սովորեցիր հայերեն:

- Եթե հեռվից սկսեմ պատմությունը, պիտի ասեմ, որ անգլերենից և գերմաներենից հետո ուզում էի անպայման որևէ ավելի քիչ հայտնի լեզու սովորել: Չկարողացա կողմնորոշվել, թե որը լինի այդ լեզուն: Երբ պարզվեց, որ ուզում եմ երկար ժամանակով Հայաստան գալ, որոշումս իրագործեցի, և սկսեցի հայերեն սովորել:

Գիտեի, որ Հայաստանում հայերեն իմանալով ապրելն ավելի ապահով կլինի, նաև մարդկանց հետ կկարողանամ ավելի ջերմ հարաբերություններ ստեղծել:

- Քեզ հիշում եմ դեռ 2009 թվականից, Ադանայի կոտորածների 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովին էիր մասնակցում, եթե չեմ սխալվում…

- Այո: Սիրով եմ հիշում այդ գիտաժողովը: Դա իմ առաջին գիտաժողովն էր, որտեղ զեկույց էի կարդում: Երբ ծրագրում հայտնի մասնակիցների անուններ տեսա, բավականին վախեցա: Բայց այս վախը նաև օգնեց, որ ուժերս հավաքեմ, և փորձեմ գիտելիքներս ինչքան կարող եմ, ճիշտ ու լավ ներկայացնել: Հետո պարզվեց, որ այդ հայտնի մասնակիցները շատ բարի են և օգտակար մոտեցում ունեն երիտասարդների հանդեպ: Այսինքն վախենալու առիթ չկար:

- Դեպի ու՞ր տարավ քեզ Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությունը, կամ ավելի ճիշտ դեպի ու՞ր բերեց:

- Իմ թեման ցեղասպանության հետևանքների հետ է կապված, բայց բռնության այս մակարդակը տեսնելիս ինձ պարտավորված էի զգում՝ փորձել հայտնաբերել, թե ինչպես է հնարավոր կանխել բռնությունը, կամ եթե արդեն տեղի է ունեցել բռնություն՝ բուժել դրա հետևանքով առաջացած վերքերը:

Վերջերս գտել եմ հակամարտությունների լուծման մի ձև, կոչվում է Nonviolent Communication: Արդեն երկու տարի է, որ ուսումնասիրում եմ այս մեթոդը, և փորձում՝ կյանքին էլ այս մեթոդի օգնությամբ մոտենալ: Շատ է օգնում, և շատ էլ պիտի սովորեմ, զարգանամ: Համենայնդեպս ուրախությամբ եմ տեսնում, որ այս մոտեցումն աշխատում է ազգությունից անկախ, նաև՝ Հայաստանում:

- Մի փոքր էլ կմանրամասնե՞ս:

- Իմ կոնկրետ նպատակն այն էր, որ հայտնաբերեմ, թե ինչպիսի բնական հոգեբանական պահանջներ են կազմում ցեղասպանության ճանաչման պահանջի հիմքը: Շատ հետաքրքիր էր: Պետք է ասեմ, որ ամեն դեպքում հայտնաբերեցինք այդ հիմքը: Դա վերքերը բուժելու առաջին քայլն է: Նույնիսկ, եթե ես չկարողանամ այս գործը մնակ ավարտել, լավ է տեսնել, որ հնարավոր է օգնել:

- Այս տարվա Լեմկինի կրթաթոշակի առաջին շրջանավերտն ես: Ի՞նչ տվեց քեզ այս մեկ ամիսը:

- Շատ մեծ նշանակություն ուներ ինձ համար, որ կարողացա Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին ներկա գտնվել, չնայած դա չէր իմ գլխավոր նպատակը: Հարցազրույցներ եմ անցկացրել, և շատ ուրախացա, երբ հայտնաբերեցի, որ իմ սովորած մեթոդի լեզուն կարողանում են նաև նրանք հասկանալ, ովքեր երբեք չեն ուսումնասիրել այս թեման, և ում լեզվով նույնիսկ այն դեռ թարգմանված չէ: Նաև շատ լավ էր զգալ այդ մտերմությունը զրուցակիցների հետ, որը ստեղծվեց հարցազրույցների ծամանակ:

- Դու հնարավուրություն ունեցար մասնակցելու Երևանում անցկացվող և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հյուրընկալվող 20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովին: Քո տպավորությունները, խնդրում եմ:

- Շրջապատդ շատ տարբեր է, երբ այդ գործընկերներիդ հետ ես քննարկում, ովքեր քո հետազոտության թեմայից ավելի տեղյակ են: Հիմնական փաստերից շատ ավելի քիչ պիտի բացատրես, և կարողանում ես մանրամասների և խնդիրների խորության վրա կենտրոնանալ:

Ես հատկապես հավանեցի այն ելույթները, որոնք ցեղասպանական ծրագիր իրականացնող պետությունների հասարակ ժողովրդի մասնակցության մասին էին: Ապագայում ցեղասպանությունները կանխելու նպատակով պետք է այդ մարդկանց` ցեղասպանական գործողություններին մասնակցած հասարակ մարդկանց արարքների պատճառները հասկանալ, քանի որ միայն պետական համակարգերը քիչ են այսպիսի դաժանություն իրականացնելու համար, եթե ժողովուրդն իրենց ծրագիրը չի հովանավորում:

- Լեմկինի կրթաթոշակն արդեն հինգ տարեկան է: Մեծ չենք, բայց փոքր էլ չենք: Ի՞նչ կփոխեիր կամ գուցե կավելացնեիր ծրագրում:

- Շատ լավ կլիներ վերջում կիսվել գիտելիքներով Հայոց ցեղասպանության ինստիտուտի մեր գործընկերների հետ: Իհարկե, շատերը հետաքրքրվում էին, շատերի հետ զրուցել եմ, բայց մի քիչ ավելի լայն ֆորում եմ պատկերացնում: Ուսումնասիրության մասին հոդված նախապատրաստելու նպատակով լավ կլիներ մի քննարկում կազմակերպել, որովհետև գործընկերները կարող են շատ լավ հարցեր տալ, կամ քննադատությունների ու նկատառումների դեպքում նաև օգնել, որ վերջին ընթերցողն ավելի հեշտ և ճիշտ հասկանա հոդվածը: Ինչպես մենք հունգարերեն ասում ենք, ավել աչքեր ավել են տեսնում:

- Ի՞նչ կմաղթես հաջորդ կրթաթոշակառուներին:

- Որ Հայաստանի և հայերի հետ խորությամբ ծանոթանան, և իրենց ուսումնասիրություններով կարողանան օգնել կարևոր խնդիրների լուծմանը:

- Շնորհակալություն, Էվա:

- Շնորհակություն, Արևիկ, քեզ նույնպես:




Հարցազրույցը՝ ՀՑԹԻ մամուլի քարտուղար Արևիկ Ավետիսյանի

© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am