Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Վերապրողների վկայություններ

ՀԱԿՈԲ ԽՈՐՈԶՅԱՆՑԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
10 ՕԳՈՍՏՈՍԻ 1916 Թ., ԿԱՐԱԽԱՆ-ԲԵԳԼՈՒ


Վանեցի Հակոբ Խորոզեանցը Սալմաստի Հաթավան գյուղում ուսուցիչ էր: Պատմում է, որ 1914-ի դեկտեմբերի սկզբին քրդերն ու թուրքերը հարձակվեցին շրջանի հայաբնակ գյուղերի վրա և հրդեհեցին խոտի դեզերը: Գյուղացիները դիմադրություն կազմակերպեցին՝ հրոսակներին փախուստի մատնելով: Բայց դեկտեմբերի 20-24-ին, թուրքական սահմանից ռուսական զորքի նահանջին զուգահեռ, բոլոր գյուղերից սկսվեց կազմակերպված գաղթը դեպի Կովկաս:



khorozianc
1914 թ. դեկտեմբերի սկիզբները Սոմայի շրջանի Ամրխանի ցեղապետ Ջհանգիր աղայի առաջնորդութեամբ [յարձակեցան] Մահլամ և Սառնա զուտ հայաբնակ գիւղերուն վրայ և հրդեհեցին խոտի դէզերը և յառաջացան դէպի այդ գիւղերը, սակայն գիւղացիներու բուռն ընդդիմութեան հանդիպելով` կը փախչին:

Դեկտեմբերի 18-ին, երբ ռուսները տաճկական սահմաններէն յետ նահանջեցին, ժողովուրդը իրենց հետ արտագաղթել տուին դէպի Կովկաս: Թողին 20 միլիոն ռուբլի արժողութեամբ և թերևս աւելի, միմիայն շարժական ստացուածք, ինչպէս կով, եզ, գոմէշ, ձի և այլն:

Բոլոր գիւղերը գաղթի ճամփան բռնեցին դեկտեմբերի 20-24-ի ընթացքին: Աղբակի շրջանի հայերն ալ ռուսերու հետ նահանջեցին և Սալմաստ եկան, որոնք սալմաստցիներու հետ Կովկաս անցան, մի մասը տեղացիներու հետ միասին Սալմաստի շրջանը մնացին:

Ատոնցմէ 700 հոգի, գլխաւորաբար տղամարդիկ, ջարդուեցան չարաչար տանջանքներով, ոմանց վիզը դրան շէմքին վրայ դրած` սղոցով կտրած են, ոմանց` գնդակահարած, ոմանց` անդամահատած և տանջանքներով սպանած, ուրիշներուն` ողջ-ողջ այգիներու պատերու տակ են թաղած: Ջարդը տեղի ունեցած է թիւրք հրամանատար Խալիլ բէյի հրամանով: Զօրքերուն մասնակցեցան Սոմայի Թիմուր աղայի և Ջհանգիր աղայի քիւրտերը և հայերու ունեցած ամբողջ ստացուածքը թալանեցին:

Տեղացի թիւրքերը կին ու երեխաներ պահած են, մի տան մէջ հաւաքած, կողոպտած, հազար ու մի անարգանքի ենթարկած են և ապա, ռուս զօրքի վերադարձին, վերստին ազատուած` Կովկաս են անցած:

Այդ շրջանի ժողովուրդը մասամբ վերադարձած է: Շատերը իրենց ապրանքները ու տանողները գտած են, սակայն հնարաւոր եղած է ետ առնել աննշան բաներ միայն: Մնացածները կապրին գլխաւորաբար Երևան, Թիֆլիս, Նոր Նախիջևան և ռուսական ներքին նահանգներ:

Գիւղեր կան, որոնք երբեմն մնացողներ չէին ունեցած իրենց գիւղերուն մէջ` ինչպէս Սարամերիկ, Վարդան, Քօչամիշ, Քալաշան, Դրիշկ և Շէյթանավա (միայն մէկը մնացած է, այն ալ սպաննուած է), որոնք ջարդ չենունեցած, միայն ճանապարհի դժուարութիւնէն, զրկանքներէն և հիւանդութիւններէն զոհեր ունեցած են:

[Գրի առնող` Համբարձում Գալուստեան]


ՀԱԱ, ֆ. 227, ց. 1,գ. 424, թ. 17-ի շրջ. և18, բնագիր, ձեոագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 375– 377:







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am