Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«Թուրքերը կացիններով կտրել են հայերի գլուխներն ու նետել Եփրատ գետը»

Հակոբ Հովհաննեսի Մութաֆյանի վկայությունը
1980 թ., Դեյր Էլ Զոր

09.08.2016


Հակոբ Մութաֆյանը պատմում է իր պապի` Հակոբի պատմությունը, որն Ուրֆայի Կամուրջ գյուղից է եղել: Պատմում է, որ Հայոց ցեղասպանության օրերին նա ծնողների հետ տեղահանվել է և քաղցած, ծարավ, արևահար և ուժասպառ ոտքով հասել մինչև Դեր Զոր, որտեղ թուրքերը սկսել են կացիններով կտրել հայերի գլուխներն ու նետել Եփրատ գետը:

.....Իմ պապայիս պապան` Հակոբը Հայոց ցեղասպանության օրերուն իր ծնողներուն հետ տեղահանված է Ուրֆայի Կարմունջ գյուղեն: Անոնք անոթի-ծարավ, արևահար և ուժասպառ, ոտքով հասած են մինչև Դեր Զոր: Հոն թուրքերը սկսած են հայերուն կացիններով գլուխները կտրել և Եփրատ գետը նետել: Կպատմեն, որ Եփրատ գետին ջուրը կարմրած էր հայերուն արյունով: Ջարդեն հրաշքով ողջ մնացած է իմ մեծ պապաս` Հակոբը: Արաբ անապատական մը անոր առած, տարած է, որ իր ոչխարները արածացնի:

Տարիներ ետքը Հակոբը ամուսնացած է իրեն պես որբ հայ աղջիկի մը հետ, և ունեցած են երեք տղա և երկու աղջիկ: Ի պատիվ իրենց պապային, Հակոբի երեք տղաներն իրենց երեք անդրանիկ տղաներուն անունները Հակոբ դրած են: Այնպես որ իմ անունս ալ իմ մեծ պապայի անունով` Հակոբ է:

Մեր Մութաֆյաններուն գերդաստանը հիմա ալ Դեր Զոր կապրի և հայտնի է իր բարեկեցիկ դիրքով: Եթե հաշվես` մեծ-պզտիկ 25 հոգի կըլլանք:

Դեր Զորի մեջ 10-15 հայ կամ` կիսահայ ընտանիքներ կան: Հայերը լավ հարաբերություններու մեջ են տեղի արաբներուն հետ: Անոնք շատ բարի և հյուրընկալ մարդիկ են: Արաբ անապատական աշիրաթապետներ հաճախ մեզի հյուր կուգան: Անոնք միշտ կհիշեն և կպատմեն հայ աքսորականներուն մասին իրենց մեծերեն լսածները, թե ինչպես թուրք ոստիկանները հայ տառապյալներուն խումբերով բերած են մինչև Դեր Զոր և ոչնչացուցած, անոնց մարմիններն ալ Եփրատ գետը նետած են:

Անոր համար հիմիկվա Դեր Զոր քաղաքին ճիշտ կենտրոնը հայերը 1991-ին հիմնեցին Ս. Նահատակաց եկեղեցի-հուշահամալիրը` նվիրված մեկ ու կես միլիոն անմեղ հայ նահատակներու հիշատակին:

Մեր Դեր Զորեն մոտ երկու ժամ օթոյով հեռու Մարկադե բլուրը կա: Ըստ արաբ անապատական ցեղապետերու վկայության, այդ անունը հենց արաբները դրած են` հայերուն ջարդվելը տեսնալով: «Մարկադա» արաբերեն «ռաքքադդա» բառեն է և կնշանակե անհաշիվ դիզված դիակներ: Կըսեն, թե այդ բլուրը հայերուն դիակներեն գոյացած է: Մինչև հիմա, եթե այդ բլուրին հողը քիչ մը ձեռքով փորես, մեջեն մեր նահատակներուն ոսկորները դուրս կուգան: Ադ տեղը 1996-ին Ս. Հարություն մատուռը կառուցված է մեր նահատակներուն աճյուններուն վրա, որոնք ցուցադրված են մատուռին ամեն անկյունները` ապակիներուն տակ:

Ավելի հեռուն Շեդդադիե ըսված խոշոր քարայրը կա: Անոր անունն ալ նորեն արաբ անապատականներու վկայությամբ արաբերեն «շեդդա» բառեն է, որը կնշանակե` ահռելի մեծ ողբերգական իրադարձության վայր: Մեծահասակ արաբ անապատականները կպատմեն, որ թուրք ոստիկանները հայ աքսորականներուն բերած, լեցուցած են ադ խոշոր քարայրին մեջը, մուտքը գոցած են և կրակի են տված: Հոն միայն հայերուն մոխրացած ոսկորները մնացած են…

Ով որ կուգա Դեր Զոր, առանց ադ տեղերը տեսնալու ետ չերթար: Բայց հիմա աս վերջին տարիներուն Շեդդադիեի մոտերը պետրոլ հայտնաբերված է, անոր համար Սուրիո կառավարությունը արգելած է ադտեղ երթալը: Բայց ադ երկու տեղավայրերուն` Մարկադե և Շեդդադիե անունները հայերուն ջարդերը իրենց աչքերով տեսած անապատական արաբները դրած են:

Ադ ժամանակ շատ հայ աղջիկներ և տղաներ տարբեր ձևերով կրցած են ազատվիլ թուրքերուն ձեռքեն և մերկ ու սոված ապաստան գտած արաբ անապատական բեդվիններուն քովը: Անոնք հայ աղջիկներուն շատերուն երեսները, ըստ իրենց սովորության, կապույտ մելանով դաջած են, բոլորին մուսուլմանացուցած են և տարիներով պահած են իրենց քով: Ադ հայերը մեծցած, իրենց մայրենի լեզուն կորսնցուցած, արաբացած են, բայց կան նաև` որոնք դեռ կհիշեն, որ իրենց նախնիները հայ եղած են: Խոսքս հաստատեմ օրինակով մը: Ասկե մեկ-երկու տարի առաջ երկու արաբ երիտասարդներ` 20-22 տարեկան, եկան մեր դուռը զարկին: Ես դուռը բացի, տեսա երկու արաբ գյուղացի տղաներ էին: Իրենց վրա-գլուխեն հայտնի էր, որ Դեր Զորի գյուղերեն էին:

Անոնց ներս հրամցուցի: Եկան նստան, հուզված սկսան խոսիլ: Պարզվեց, որ մեկուն մեծ պապան հայ է եղած և` հայերուն ջարդեն հազիվ ազատված, անունը` Կարապետ: Մյուսին ալ մեծ մաման հայ է եղած` Մարիամ անունով: Չնայած ադ տղոց անունները արաբական էին, բայց իրենք ըսին, որ մինչև հիմա իրենց մականունը, այսինքն` հավելյալ անունը, մեկին «Կարապետ», մյուսին` «Մարիամ» կըսեն եղեր իրենց ապրած գյուղերուն մեջը:

Ադ երկու տղաքը սկսան հարց ու փորձ ընել, թե իրենց լսածները ճի՞շտ են արդյոք, որ հայերը երկիր ունին Հայաստան անունով, որ թուրք-ազերիներուն ձեռքեն Ղարաբաղը ազատված է, նաև` Ղարաբաղի հաղթանակեն ետքը հոն երթալ, ապրելու իրավունք կա արդեն, և թե հոն գացողներուն Ղարաբաղի կառավարությունը հող, արտ կուտա, որ մշակեն, դրամ կուտա, որ տուն շինեն իրենց համար: Ուրեմն իրենք որուն պետք է դիմեն, որ իրենք ալ Ղարաբաղ երթան և հոն հաստատվին:

Ես անոնց ճանապարհ ցույց տվի իմ խորհուրդներով, ըսի` մենք երեք եղբայրներով արդեն կսորվինք Հայաստանի մայրաքաղաք Երևանի տարբեր համալսարաններու մեջ: Եվ ըսի, որ իրենք պետք է դիմեն Հալեպի հայկական հյուպատոսին և ան կրնա կարգադրել իրենց գործը…

Այնպես, որ սուրիական անապատներուն մեջ բազմահազար ձուլված, օտարացած, բայց իրենց ազգային ինքնությունը տակավին պահած բռնի հավատափոխված հայեր կան, որոնք բացահայտ չեն, բայց Հայաստանի և Ղարաբաղի մեջ անոնց վերաբնակեցումը կազմակերպելը, կկարծեմ, մեր հայրենական կառավարության սրբազան պարտականությունն է:


Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 384, էջ 564-565:











ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am