01.03.2019
Փետրվարի 26-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիուտ» հիմնադրամում տեղի ունեցավ փորձնական կրթական ծրագրի առաջին օրվա մեկնարկը: Մասնակցեց «Ուսում» հանրակրթական դպրոցի VIII Գ դասարանը: Հայոց ցեղասպանության թանգարան այցելած դպրոցականները շրջեցին ցուցասրահներով, իրենց համար հատուկ մշակված ծրագրով ծանոթացան Հայոց ցեղասպանության պատմությանը:
ՀՑԹԻ գիտաժողովների սրահում դպրոցականները մասնակցեցին նաև ինտերակտիվ դասախոսության՝ նոր մշակված մեթոդաբանությամբ, որը վարեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաշխատող Սեդա Պարսամյանը՝
«Հայկական ինքնապաշտպանական մարտերի խորհուրդը, պատանիների արժեհամակարգի ձևավորման մեջ» թեմայով:
Դասախոսության ընթացքում ցուցադրվեց նաև Մուսա լեռան ինքնապաշտպանությանը նվիրված ֆիմի տեսաձայնագրությունը, որտեղ ներկայացվում է Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերին մասնակցած վերապրողի պատմությունը:
Աշակերտներին հանձնարարվեց առաջադրանք՝ ներկայացնել իրենց տպավորությունները թանգարան կատարած այցից և դասընթացից հետո: Աշակերտների տպավորությունների շարադրանքները կուսումնասիրվեն, կարվեն համապատասխան հետևություններ ու կներառվեն տարաբնույթ կրթական ծրագրերի մեթոդաբանությունը մշակելիս:
Նոր տեղեկություններով և գիտելիքներով հարստացած աշակերտները հեռացան կրկին վերադառնալու ակնկալիքով:
Հաշվի առնելով թեմայի ներկայացման բարդությունը և բազմազանությունը՝ ՀՑԹԻ կրթական ծրագրերի բաժինը և նրա համակարգող Քրիստինե Նաջարյանը մշակել են հատուկ մեթոդաբանությամբ և ստեղծարար մոտեցումներով դասընթաց:
Տեղեկացնենք, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կողմից կազմակերպված կրթական ծրագրերը դեռ մշակման փուլում են, որոնց մի մասի մեկնարկը կտրվի ս.թ. ապրիլին:
Օր 2- Բանախոս՝ Շուշան Խաչատրյան, աստվածաբան-կրոնագետ, պ.գ. թ., ՀՑԹԻ համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող
Բանախոսության թեման՝
Հարրի Փոթթերը, քրիստոնեության սահմանապահն ու Մեծ եղեռնը, աշակերտները՝ «Ուսում» հանրակրթական դպրոցի VIII ա դասարան:
Oր 3- Բանախոս՝ Էլինա Միրզոյան, բ.գ.թ. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաշխատող
Բանախոսության թեման՝
Հրանտ Դինքը և Հայոց ցեղասպանության թեմատիկան, աշակերտները՝ «Ուսում» հանրակրթական դպրոցի VIII դ դասարան և Ղ. Աղայանի անվան թիվ 63 դպրոց VIII ա դասարան:
Oր 4- Բանախոս՝ Նարինե Մարգարյան, բ.գ.թ. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտական քարտուղար
Բանախոսության թեման՝
Հայոց ցեղասպանությունը և հայ երեխաները, աշակերտները՝ «Ուսում» հանրակրթական դպրոցի VIII ա դասարան:
Օր առաջին
«Ուսում» հանրակրթական դպրոցի VIII Գ դասարան
Բանախոս՝ Սեդա Պարսամյան
Օր երկրորդ
«Ուսում» հանրակրթական դպրոցի VIII ա դասարան
Բանախոս՝ Շուշան Խաչատրյան
Օր երրորդ
«Ուսում» հանրակրթական դպրոցի VIII դ դասարան
Ղ. Աղայանի անվան թիվ 63 դպրոց VIII ա դասարան
Բանախոս՝ Էլինա Միրզոյան
Օր չորրորդ
«Ուսում» հանրակրթական դպրոցի VIII ա դասարան
Բանախոս՝ Նարինե Մարգարյան