Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություն

ԱՐԱՄ ՄԱՆԹԱՇՅԱՆԻ «1915 Թ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾԻՑ» ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ



Արամ Միսակի Մանթաշյանը (1906/1907 թ. – 1981 թ.) ծնվել է Շապին Գարահիսար գավառի Մշկանոց գյուղում ծխախոտագործի ընտանիքում: Ընտանիքի ծանր կացությունը ստիպել է հորը հինգ երեխաներին թողնել մոր հոգածությանը և մեկնել պանդխտության: Արամը հաճախել է վարժարան, 1914-1915 թթ. ուսումնական տարվա համար նույնիսկ ստացել նոր դասագրքեր: Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը հազարավոր մարդկանց հետ վերջ է դրել նաև Արամի խաղաղ կյանքին: Նա հիշում է, որ երբ 1915 թ. գարնանը տեղահանության մասին հրամանը տրվեց, գյուղում գրեթե հայ տղամարդ արդեն չէր մնացել: Ժանդարմները (ոստիկանները) հայերին հրամայել են ունեցվածքը բարձել սայլերին, սակայն Արամի ընտանքի համար դա դժվար խնդիր չի եղել. «մենք ոչինչ չունեինք բառցվելու,մենք արդեն մնացէր էինք երեքս` ես մայրս և փոքրիկ քույրս» (1): Արամի վկայությամբ տեղահանված հայերի քարավանը օրը մի հայկական գյուղ էր անցնում,իսկ քրդերըև թուրքերը ճանապարհին հարձակվում էին, սպանում և թալանում: Այսպես անցնելով Եփրատը հասել են Ակն: Քաղաքից դուրս մի այգում քարավանին որոշ ժամանակ հանգիստ են տվել: Արամը վկայում է, որ ծառերի տակ տարեց մարդիկ էին նստած, քաղցած, մահվան սպասումով: Այդ տեսարանը նրան հիշեցրել է իր տատիկին, որը նույնպես նման մի ծառի տակ նստած էր մնացել: Այդպես նստած տեսել է, թե քարավանից մի կին ինչպես է իր նորածին երեխային գետը նետել. «Մի երիտասարդ մայր չգիտեմ թէ որքանով էր հոքներ իր կաթնակեր երախայից, որ գունդաղ էր արեր գեղեցիկ կերպով և երկու ձեռքերի վրա բռնած հանգիստ կերպով հանձնեց Եփրատին բայց գետը շատ խաղաղ էր հոսում երախան գունդաղուկ գնում էր ջրի երէսով դեռ չէր ընկղմվիր ես եւ մայրը նայում էինք, գետի ոլորումներից էլ չտեսանք երախային մայրը աչքերը սրբէլով հեռացավ իսկ ես դեռ նայում էի նստած ջրերին» (2): Այսպես քարավանը հասել է նախ Արաբկիր, ապա` Մալաթիա, որտեղ հայերի հավաքակայանում ամբոխի մեջ Արամը կորցրել է մորը, քրոջը և մորաքրոջը: Մի թփի տակ քնելով առավոտյան շարժվել է մոտակա գյուղ` մորը կրկին գտնելու հույսով: Այսպես սկսել է հայ տղայի դեգերումները Մալաթիայի քրդաբնակ գյուղերում:

Բազում փորձությունների միջով անցնելով Արամը հասել է Հիլան գյուղը: Ճանապարհին մի խելագար կին բռնել է նրան և սկսել ծեծել, փորձել խեղդել ջրում: Օգնության է հասել ջրաղացպան Հուսեյնը: Վերջինս Արամին տարել է իր տուն, անունը դրել Սեյտո և աշխատանք տվել իր այգում: Գյուղում սկսել են նրան ստիպել, որ կրոնափոխ լինի.նախ տարեկիցները՝խաղերով, ապա` մահվան սպառնալիքով (3): Իսլամական աղոթքնառանց հասկանալու կրկնելուց հետո Արամի կյանքը համեմատաբար բնականոն հունի մեջ է մտել, շարունակել է ապրել Հուսեյնի և նրա կին Էլիֆի հետ: Այս ամենով հանդերձ ընտանիքի անդամներին փնտրելու գաղափարով տոգորված Արամը փախել է: Նա տարբեր մուսուլմանների մոտ աշխատել է որպես այգեպան, հովիվ, խոզարած՝ օրվա ուտելիքի, երբեմն նաև քնելու տեղի համար: Այդ գյուղերում հանդիպել է իր պես բռնի իսլամացված հայ այլ տղաների` Առաքելին, Խաչիկին (Հեյտո), Տրիբոնին (Օմար)՝ որի դեմքն այլանդակված էր ծեծից, Հայրապետին (Մուստաֆա), Վահանին (Խալիլ): Մեկ օր նույնիսկ ծեծից հոգնած հանձնվել է ժանդարմներին, որոնք նրան պատվիրել են մնալ իրենց հետ և խնամել ձիերին: Սակայն ժանդարմներից մեկը մյուսների բացակայության ժամանակը ցանկացել է սպանել Արամին, նույնիսկ հետապնդել է դաշտով վազելիս, կրակել հետևից, սակայն Արամին այս անգամ ևս հաջողվել է փախչել:

Գոյությունը պահպանելու նպատակով Թոխմախ գետի ափին մի քրդական գյուղում Արամը հովիվ է դարձել Հասան անունով մի մարդու մոտ (4): Հուլիս-օգոստոս ամիսներին* տերը նրան հայտնել է, որ Մալաթիայում որբանոց է բացվել հայ տղաների համար: Միանգամից գնացել է որբանոց, որտեղ հանդիպել է սուշեհիրցի 14 տղաների: Միասին իրենց տները վերադառնալութույլտվություն են խնդրել որբանոցի տնօրինությունից: Սուշեհիր հասնելով բարեկամներից մեկից պարզել է, որ հորաքույրը` Յաղուբը, փրկվել է: Հորաքրոջ տունը Արամը գտել է մեծ դժվարությամբ, մասամբ չհիշելու, մասամբ էլ՝ հայկական թաղամասի հիմնովին քանդված լինելու պատճառով (5): Նրանից իմացել է, որ Մշկանոցում ողջ է մնացել նաև իր Թելիկ հորաքույրը, որը տեղահանության ընթացքում թաքնվել էր հարևան հունական գյուղում: Այդպես 1920-1922 թթ. ընթացքում Արամն ապրել է Թելիկ հորաքրոջ և նրա աղջկա` Թագուհու հետ:

1923 թ. Թոփալ Օսմանը իր հրոսակախմբով սկսել է ասպատակել հունական գյուղերը, թիրախավորելով նաև Հայոց ցեղասպանությունը վերապրած կամ տեղում մնացած փոքրաթիվ հայերին: Այս իրավիճակը դրդել է Արամին Կոստանդնուպոլիս մեկնելու որոշում կայացնել: Մշկանոցում մնացել էր ընդամենը երեք հայ ընտանիք, այն էլ ոչ լրիվ կազմով: Արամը կրկին դարձել էր ժանդարմների թիրախը:Նրանք սկսելէին հավաքել շրջանում մնացած հայ տղաներին, որոնք կա՛մ կրոնափոխ էին եղել հարկադրաբար, կա՛մ վաղ տարիքում ստրկության տարվելով որևէ մուսուլմանի կողմից փրկվել տեղահանությունից: Արամին ձերբակալել են, սակայն նրան հաջողվել է փախչել ճանապարհին: Երբ ոստիկանները սկսել են նաև հետաքրքրվել Թագուհով, Արամին հաջողվել է համոզել հորաքրոջը հեռանալ Կոստանդնուպոլիս. «այտ հողը միր հայրենիքը չէ, մենք այստեղ ապրէլ չէինք կարող, մինչև երբ պիտի տառապինք շուն թուրքի ճիրանների տակ» (6): 1923 թ. վաճառելով ունեցվածքի մի մասը, մի մասն էլ բարձելով հարևան քուրդ Հուսեյնի ձիերին, հարազատներով մեկնել են Կ.Պոլիս: Երեք օրից հասել են Կիրեսուն: Այստեղ նավակ նստելիս ժանդարմները նրան դուրս են քաշել նավակից: Հորաքույրն ու հորաքրոջ աղջիկը մնացել են նավակի մեջ, որը նրանց պետք է հասցներ Պոլիս մեկնող նավ: Թեև խուզարկելիս ոչինչ չեն գտել Արամի մոտ, նրանփակել են խանում, որտեղ նաև Հուսեյնի ձիերն էին: Հուսեյնը, որ ամեն օր գալիս էր նրան տեսակցության, խոստացել է, որ գյուղ կվերադառնա միայն Արամին ճանապարհելուց հետո: Տասը լիրա կաշառքով նա երկու օր հետո կարողացել է Արամին տեղավորել Պոլիս մեկնող հաջորդ նավում. «ինձ նստեցուց նավ ճամբին ուտելու պաշար տվավ. երթաս բարով ասաց ու բաժանվեցինք»(7):

1924 թ. գարնանը Արամը հասել է Կոստանդնուպոլիս: Նույն թվականին իմանալով, որ Պոլսից կազմակերպվում է հայերի տեղափոխում Խորհրդային Հայաստան, մեկնելու որոշում է կայացրել: Հանդիպել է հորեղբորը՝ Պետրոսին, որը մինչև պատերազմը ԱՄՆ էր մեկնել աշխատելու, իսկ այժմ վերադարձել և Հայդարփաշա թաղամասում հացթուխ էր աշխատում: Նրանից դրամ է խնդրելնավ նստելու համար: Հորեղբայրըմերժել է, պատճառաբանելով, որ առանց անձնագրի Արամին ծովը կնետեն. «ըսի նետում են, թող նետեն և հեռացա մոտից» (8): Այլ ելք չունենալով խաբեությամբ սողոսկել է Ղալաթիայից մեկնող նավ և հասել Բաթում:

1924 թ. Արամն աշխատել է Գյումրու ջրանցքի վրա, 1924-1925 թթ. Անիպեմզայի հանքերում: 1925 թ. հունիսին տեղափոխվել է Երևան` կղմինդրի գործարան: 1926 թ. ծանոթացել է մի դարբնի հետ և սկսել են աշխատել միասին: Դարբինը Արամին ամուսնացրել է հատուկ նպատակադրումով, որ տնփեսա գնա, քանի որ միայնակ տղան ոչ տուն ուներ, ոչ էլ այլ սեփականություն: Զոքանչի պնդումով, որը կարծում էր, որ ձիու ոտքը բռնելն ու պայտելը իրեն հարիր գործ չէ, Արամն աշխատանքի է անցել «Կարմիր Հոկտեմբեր» գործարանում: Այստեղ նա և՛ աշխատել է, և՛ սովորել:

«Իզուր անցավ թուրք ստրկատերի ջանքերն ու նպատակը, որ չկարողացան Արամի կայուն կամքը տապալել ու լիակատար Սեյտո դարձնել, Արամը չէր կարող ուրանալ իր սիրելի հայ ազգին ու Սեյտո լինել… Ապրում եմ Երևանում ունեմ հինգ զավակներ տղա և աղջիկ և թոռներ», - եզրափակում է իր հուշը վերապրածը: Արամ Մանթաշյանի հուշը եզակի է իր տեսակի մեջ: Այն ներկայացնում է բռնի կերպով իսլամացված և ստրկացված հայ երեխաների վիճակը ցեղասպանության ընթացքում, այն բարդ ընտրությունները, որոնց առջև նրանք ստիպված էին լինում կանգնել փրկվելու նպատակով: Հուշը նաև լավագույնս ցուցադրում է բնիկ ժողովուրդներին ոչնչացնելու միջոցով կայսրությունը ազգային պետության վերածելու ինչպես երիտթուրքական, այնպես էլ քեմալական քաղաքականությունը:



Ռեգինա Գալուստյան

(ՀՑԹԻ հայցորդ, գիտական աշխատող)



1. Արամ Միսակի Մանթաշյան, 1915 թ. հայկական կոտորածից, ՀՑԹԻ-ի գ. ֆ., բաժին 8, թպ. 56, ֆհ. 69, էջ 3:
2. Նույն տեղում, էջ 8:
3. Նույն տեղում, էջ 15:
4. Նույն տեղում, էջ 35:
* Թիվ նշված չէ, հավանանաբար 1919 թ., քանի որ Օսմանյան կայսրությունում հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությունների գործունեությունը, հետևաբար նաև որբանոցների հիմնումը, վերսկսվել է միայն պատերազմի ավարտից հետո:
5. Նույն տեղում, էջ 39:
6. Նույն տեղում, էջ 42:
7. Նույն տեղում, էջ 43:
8. Նույն տեղում, էջ 46:







Շապին Գարահիսար քաղաքի համայնապատկերը և բերդը
Արամ Հայկազ, Շապին Գարահիսար ու իր հերոսամարտը, Նիվ Եորք, 1957



Մուսուլմանական գերությունից ազատագրված երկու հայ երեխաներ
«The Slave Market News», Vol 1, No, 3, դեկտեմբեր, 1924 թ.



Կ. Պոլսից Խորհրդային Հայաստան ժամանած վերապրած հայերի մի խումբ, 1925 թ.
ՀՑԹԻ գ. ֆ., բ. 1, թպ. 542, ֆհ. 4030



Արամ Մանթաշյանի «1915 թ. հայկական կոտորածից» ձեռագիր հուշի առաջին էջը
ՀՑԹԻ գ. ֆ., բաժին 8, թպ. 56, ֆհ. 69








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am