Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Վերապրողների վկայություններ

«ԹՈՒՐՔԻ ԺԱՆԴԱՐՄԵՔԸ ԷԿԱՆ` ՄՏՐԱԿԸ ՁԵՌՔՆԵՐԻՆ, ՍԿՍԱՆ ՄԵԶ ՄԽՏԵԼՈՎ, ԾԵԾԵԼՈՎ ՏԱՆԻԼ ԴԵՐ ԶՈՐ»

ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԻՇՅԱՆԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
1909 թ., ՄՈՒՍԱ ԼԵՌ, ՀԱՋԻ-ՀԱԲԻԲԼԻ ԳՅՈՒՂ


Ցեղասպանությունը վերապրած Մարիամ Բաղդիշյանը Մուսա Լեռան Հաջի-Հաբիբլի գյուղից է: Նա պատմում է, որ ջարդերի առաջին օրերին իր հորը զորակոչել են օսմանյան բանակի, իսկ մայրը չի հասցրել երեք մանկահասակ երեխայի հետ լեռը բարձրանալ և հայտնվել է աքսորականների շարքում: Մարիամը պատմում է, թե ինչպես են իրենց տարել Ադանա, որտեղ մնացել են առանց հաց ու ջուր: Նրա մայրն ու փոքր քույրը մահացել են սովից ու ծարավից, իսկ ինքն ու մի քույրն ի վերջո հայտնվել որբանոցում:



mouradian
«...1914 թ. Մուսա Լեռան Հաջի-Հաբիբլի գյուղեն պապայիս տարին օսմանյան բանակ: Ջահել մերս երեք փոքր երեխայով չհասցրեց լեռ բարձրանալ, և մենք ընկանք աքսորականների թափորի մեջ` Արաբստանի չոլերը: Կհիշեմ, թուրքի ժանդարմեքը էկան խրբաջը` մտրակը ձեռքներին, սկսան մեզ մխտելով, ծեծելով տանիլ Դեր Զոր: Էնպե՜ս կծեծեին, որ մի ծերուկ ճամփին ընկավ գետին, հոգին փչեց: Չտեսնված շատ ժողովուրդ կար: Ամեն կողմեն հայեր կային, Դյորտյոլեն, Հաճընեն, Զեյթունեն, ուրիշ շատ տեղերեն հայերին բերել, լցրել էին: Էնտեղ մնացինք արևի տակ: Բոլորին տարան Դեր Զոր: Պապս, որ մեզ հետ էր, չգնաց, քանի որ իր տղեն, այսինքն իմ հերը, թուրքի բանակի զինվոր էր: Էդպես մենք ազատվանք Դեր Զորեն: Անկե ետքը մեզի տարան Հոմս: Կառավարութենեն ամր` հրաման էկավ. «Շներին թույնե՛ք»: Ան կուզեր հասկցնել, որ հայերուն գլուխը ուտեն, ամմա Ադանայի կուսակալ Ջեմալ փաշան մեզի տեր կանգնավ: Ան իսկական շներին թույնել տվեց, հայերին ազատեց մահեն, ամմա ըսավ` ձեր անունները պիտի փոխեք, թուրքի անուններ պիտի դնեք, որ ձեզ չսպանեն…: Կըսեին քի Ջեմալ փաշան փոքր ժամանակ հայ կնկա կաթ ծծած է, անոր համար հայերուն աղեկ աչքով կնայեր: Ան վերջը հրաման տվավ, որ մեր անունները փոխենք. մեկը` Շուքրի, մեկը` Ահմեդ, մեկը` Հյուսեին դարձավ, կնիկներուն, աղջիկներուն անուններն ալ փոխեցին, որ գլուխնին փորձանք չգա:

Էսպեսով հայ մնացինք:
Մեզի ըսին` ձեզի Հալեպ կտանինք, ամմա Հալեպ չտարին, թողին Հոմսում: Հոն ամեն տեղից շատ մարդ կար, արևը շատ տաք կայրեր, մարդիկ եորղանների էրեսները հանել, չադր էին սարքել, տակը մտել, որ արևը չխանձի: Շոգ էր: Ջուր չկար: Թքնեիր, թուքդ գետնին չէր հասներ: Պուճուր քույր մը ունեի, անունը Վարդուհի էր, լաց էր լինում, խաղող էր ուզում: Մայրս, որ շատ գեղեցիկ կին էր, ձեռքը դոշին խփելով սկսավ լալ. «Մեր բաղի թարմեքի ճյուղերը կոտրվում էին հասած խաղողի ծանրութենեն, իմ բալան խաղող կուզե, ես չեմ կրնա տալ»:

Հետո էդ պուճուր քույրս ջուր ուզեց, ամմա ջուր ալ չիկար: Խեղճը` ջու՜ր, ջու՜ր ըսելով, մորս գիրկին վրա մեռավ… Պապիս հետ հողը մի կողմ քաշեցինք, մեջը երեխուն դրինք, անցանք, գացինք: Հասանք մի տեղ, էդ գիշերը մնացինք քարերուն, ժայռերուն մեջը: Մեր մեջ մի քանի հիվանդ, ծեր, քոռ, թոփալ տղամարդիկ կային, մնացածը` կնիկ էին ու էրեխա: Մեկ էլ տեսանք, թուրքերը էկան մեզ թալանելու: Պապս էնտեղ մեռավ…

Կհիշեմ, գիշերը պառկելու տեղ չիկար, մամաս պառկած էր գետնին, մենք ալ` ես ու Խաթուն քույրս, մայրիկիս մազերը կհուսեինք, անոր մազերուն հետ կխաղայինք, մեկ ալ կնիկ մը էկավ, անցավ, նայեց մեզ, ըսավ. «Ամա՜ն խեղճ մախսըմ եավրուները խաբար ալ չեն, քի մայրերնին մեռած է…»: Մենք չոջուխ էինք, ի՞նչ գիտնանք, որ մեր մեկ հատիկ մաման` ալ չիկա:

Մեր ծանոթ Մարգարին կնիկը օյա` ասեղնագործություն կըներ, արաբներուն կծախեր: Արաբի կնիկ մը անոր կըսե` պզտիկ աղջիկ մը չիկա՞, ինձի օգնական ըլլա: Աս հայ կնիկը ինձի ըսավ` քալե քեզի տանիմ արաբի մը տուն: Ես էլա, հետը գացի: Հարուստ, շատ բարի կնիկ մըն էր ադ արաբը, եթե արդեն մեռեր է, ողորմի իրան: Ան մոդիստրա էր, տանը դերձակություն կըներ: Հարուստ խանումները կուգային, կէրթային, խահվե կխմեին, ջղարա կծխեին, ես ալ հեռու ջրհորեն լուսվիկով` փարչով, ջուր կբերեի, բուրդ կմանեի…: Տարիքս ի՞նչ էր` հինգ-վեց տարեկան: Ես անտեղ մնացի չորս տարի: Վերջեն, երբ գերմանացին Հոմսեն դուրս եկավ, թուրքն ալ ինկավ, անգլիացին ու ֆրանսացին էկան, մտան: Օր մը նորեն լուսվիկս ձեռքիս ջրհորին գլուխն եմ, մեյմն ալ հույն տերտեր մը էկավ, արաբերենով ինձի հարցուց. – Եա՜ բենթի, էնթա արմա՞ն (Ա՜յ աղջիկ, դուն հա՞յ ես):
Ես ըսի. – Բիթըմ` իսլամ, բըլ ալիմ` արման, այսինքն` լեզվով իսլամ եմ, սրտով` հայ:
Ըսավ. – Շու՛տ արի տանեմ քեզ ձերոնց քովը: Ես տուն տարի լուսվիկով ջուրը, ոտնամաններս հանեցի, որ ձայն չելլե, կամաց-կամաց տունեն դուրս էլա, գացի տերտերի ետևեն: Ղուրբան էղնեմ Աստծոն: Տերտերն ինձի տարավ Հոռոմի թաղի որբանոցը, հոն շատ որբեր կային, անոնց մեջեն գտա Խաթուն քույրիկիս: Գտա, ուրախացանք, բայց ես հայերեն խոսելս մոռացել էի, արաբերեն էի խոսում: Մեր լեզուն մոռացել էի…»


Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 294, էջ 505:






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am