Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Թուրք զաբիթները մացառներ, ծառի ճյուղեր բերին, լցրեցին, կրակի տվին 40 հազար մարդու

Մարտիրոս Աշըկյանի վկայությունը
1927 թ., Հալեպ

24.09.2016


Մարտիրոս Աշըկյանը ծնվել է Հայոց ցեղասպանությունից տարիներ անց` 1927-ին, Հալեպում: Նա պատմում է, թե ինչպես է աշխատանքի բերումով մի օր հանդիպել մի արաբ բեդուինի, որն էլ նրան ուղեկցել է դեպի Հայոց Քարայրը: Բեդուինը պատմել է, թե ինչպես են թուրքերը Դեր Զորն անցնելուց հետո ողջ մնացած 40.000 հայի հավաքել այդ քարայրում ու այրել:


”Ես` Մարտիրոս Աշըկյանս, ծնված եմ 1927-ին Հալեպի Զեյթունխան քեմփին մեջ, երբ առաջին գաղթականության ժամանակ Հայոց ցեղասպանությունեն ողջ մնացածները ոտքով քալելով հասել էին Հալեպ և բնակություն հաստատել այնտեղ:

1948-ին ես աշխատում էի «Սիրիըն Փեթրոլյում քոմփանիին» մեջ. Փալմիրայի մոտ` Դալլաա անապատում փեթրոլի հոր կփորեինք:

Ադ քեմփին մեջ աշխատած ատեննիս, ան տեղի արաբ պահակը կուգար ջուր տանելու: Ես և զեյթունցի Նորաշխարհյան Գառնիկը, որը Երջանիկին տղան էր, միշտ կտեսնայինք հոնտեղանքը պզտիկ աղջիկներ` արաբի հագուստներով, բայց` կապույտ աչքերով, դեղին մազերով: Անոնք կուգային կնայեին, թե ինչպես ենք մենք աշխատում:

Օր մը ադ արաբ պահակը ադ աղջիկներուն ըսավ արաբերենով. – Մի՛ ամչնա՜ք, մոտեցե՛ք, ասոնք ձեր քեռիներն են:
Մենք անոնց հարցրեցինք. – Ձեր մայրերը ո՞ւր են:
Հաջորդ օրը անոնք բերին իրենց մորը: Նիհար գեղեցիկ դեմքով, մազերը` դեղին, աչքերը` կապույտ, հազիվ 40 տարեկան կին մը: Մենք արաբերենով հարցուցինք. – Դուն հայ ըլլալդ ինչպե՞ս կհիշես:
– Միայն կհիշեմ` խբըզին (արաբ.­­) «հօց» (հաց – Զեյթունի բարբառ) կըսեինք, ըլմայը (արաբ.)` «ճէօր» (ջուր – Զեյթունի բարբառ) կըսեինք:
Մենք իր խոսած հայերեն բարբառեն հասկցանք, որ զեյթունցի է: Հարցուցինք. – Ո՞ւր կապրեիք:
– Մենք Զեյթունի մեջ Ծովք ունեինք` ձոր էր, մեջը ջուր կար:
– Ծնողքիդ անունը կհիշե՞ս:
– Դովլաթյան էր:
Մենք հաստատ գիտցանք, որ ան հայ է և զեյթունցի:

Հետո մեզ տարին Դաքքայի աջ կողմը դեպի Թըթմորի ճամփան, Դալլաա անունով դաշտ մը կար հոն, հոն ալ հոր փորեցինք: Հետո մեզ տարին Ջեզիրէի կողմը:

1950-ին հոն անգլիացիները քեմփ շինեցին, մեզ ալ հոն փոխադրեցին, դեպի Խաբուր գետի արևելյան կողմը 45-50 մայլ Իրաքի սահմանին մոտ` Ջեբել Սինջար չհասած: Ան Իրաքի մեջ է, մաս մըն ալ Սուրիո մեջ է: Մեր քեմփին անունը «Հունահուէզիէ» էր: Ամեն օր կերթայինք հոն փեթրոլի հոր փորելու: Անգլիական «Էս Բի Սի ընկերությունը» մեզի լանչ` ուտելիք ճաշ կբերեր: Մենք կուտեինք, կկշտանայինք, մնացածը հովիվ բեդվիներուն կկանչեինք, որ ուտեն: Անոնք արաբ գնջուներ էին. Ջաբբուրի կըսեին ադ ցեղախմբին: Մենք իրենց լեզվով իրենց կկանչեինք. «Եաուել հենհեն հո՜ հո՜ (Եկե՜ք հոս)»:

Օր մը արաբ հովիվ մը եկավ, սկսավ ուտել մեր ձգած կերակուրը: Մենք ըսինք.
– Ո՞ւր են քո ոչխարները:
– Հոս, շատ մոտ են, – ըսավ, – Ուարա Նուգրըթ էլ Արման (Հայոց Քարայրը – արաբ.­­) ետևի կողմն են ոչխարներս:
Մենք հետաքրքրվեցինք, ըսինք. – Մեզի ցույց տուր ադ տեղը:
Ես ու ընկերս արաբին հետ գացինք, մոտավորապես մեկ մայլի չափ հեռու էր մեր աշխատած տեղից, Ջըսըր Շեդդադիե, Խաբուր գետին վրա, դեպի Իրաք տանող կամուրջին մոտ` Չիբիսի կըսեին, քանի որ ժամանակին գերմանացիները փորել էին, որ փեթրոլ հանեն, բայց երբ Երկրորդ համաշխարհային պատերազմին Գերմանիան պարտվեց, անոնք, կիսատ ձգած, գնացել էին: Մենք շարունակեցինք անոնց կիսատ ձգած գործը:

Մենք երկու հոգով, ձեռքի լամպով, գացինք, տեսանք, որ քարայր է, մութ է: Ես հետս տոպրակ մը առած էի:
Արաբը ըսավ. «Մենք միշտ կմտանք աս քարայրը, ոսկի ապարանջան, ոսկի ակռաներ, ուրիշ զարդեր կգտնանք, դուրս կելլանք»:
Ուրեմն, մենք գացինք 50-60 մետր ավելի ներս, 10-15 մետր տրամագծով փոս մըն էր: Մեկ կողմը քարայր էր. դեպի Խաբուր գետի կողմը քարայրը կշարունակվեր:
Արաբը մեզ ըսավ. «Մոտ 40 հազար հայ Դեր Զորեն հրաշքով փրկվածները, 70-80 մայլ քալեցնելով, չարչարելով, անապատի տաք ավազներուն վրա առանց ջուրի, հասցրել են մինչև հոս: Դեր Զորեն վերջը 50-60 մայլ դեպի հյուսիս-արևելք անապատ է, ջուր չկա, ցանքս չկա: Ադ տեղերեն ադ խեղճերուն ոտքով քալեցնելով, ոսկրացած մարմիններով ադ հայերուն բերել են Ջըսըր Շեդդադիե փոսին մեջ, որին մի կողմը քարայր կսկսվի, Խաբուր գետին քովը, դեպի հարավ-արևմտյան կողմը քարայրին ելքը Խաբուր գետին կմիանա ադ փոսին ծայրը»:

Ադ փոսը 7-8 մայլ երկարությամբ քարայր մըն էր: Ադ փոսին մեջ լցրել են ողջ-ողջ հայերուն: Ադ մեզի ուղեկցող բեդվինը ըսավ. «Ես հիմա 65 տարեկան եմ և լավ կհիշեմ իմ աչքերով տեսածս, թե ինչպես թուրք զաբիթները մացառներ, ծառի ճյուղեր բերին, լցրեցին, կրակի տվին, «արբային էլֆ նաֆար» (40 հազար մարդ – արաբ.)»:

Մենք մեր ձեռքի լույսով և տոպրակով ներս մտանք: Մոտավորապես 200 ֆիթ ներս գացինք: Մեր ոտքերուն տակ ոտքի-ձեռքի ոսկորներ, գանգեր էին: Սկսանք ոսկորները հավաքել տոպրակին մեջ: Մեր թորչին լույսը պակսեցավ, չկրցանք ավելի առաջ երթալ և թոթալի կորսնվեցանք խորդուբորդ, մութ, հազիվ խարխափելով, իյնալ-էլալով, վերջապես լույսի նշույլ մը երևաց: Ուրախացանք, որ Աստված պզտիկ լույս մը ցուցուց և ան մեզի առաջնորդեց դեպի լույս աշխարհ: Ես «Հայր մեր» մը ըսի, խոշոր խաչ մը գծեցի քարայրին առաջը: Տոպրակով ոսկորը տարի անկողնիս տակը պահեցի: Ես ան ոսկորներով տոպրակը պետք է եկեղեցիին տայի: Բայց ան ժամանակ ջահել էի, չգիտեի` ինչ ընել, տարի, մեռած քրոջս գերեզմանին մեջ թաղեցի:

Վերջը, երբ Հալեպ գացի, պատմեցի Զեյթունխանի մեր շրջապատի մարդոց: Բոլորը լսեցին, մեկ մարդ մը ըսավ. «Ես ադ փոսի մեջի քարայրեն դուրս փախած եմ, դիակներուն տակեն դուրս ելած եմ, քանի որ անձրև եկած ջուրերը ադ փոսին մեջ լցվել էին և գնում Խաբուր գետը կթափվեին: Գաղթականության տառապանքեն վերջը հազիվ մենք, որ չոր-ոսկոր դարձած, անչափահաս պզտիկներ էինք, որ հազիվ անոթի-ծարավ քալելով ողջ էինք մնացած, թուրքերը մեզ լեցուցին ադ քարայրին մեջ ու կրակի տվին»:


Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 383, էջ 563-564:









ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am