Փետրվարի 28-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարության-ը հանդիպում ունեցավ @TopographiedesTerrors թանգարանի փոխտնօրեն Քլաուս Հեսսե-ի (Klaus Hesse) հետ:
Հանդիպմանը Քլաուս Հեսսեն ներկայացրեց իրենց թանգարանի գործունեության հիմնական ուղղություններն, առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
Կողմերը երկուստեք կարևորեցին հիշողության պահպանման քաղաքականությունը և այդ ոլորտում թանգարանների գործունեությունը:
Մարտի 1-ին կայացավ դոկտոր Հարություն Մարությանի հանդիպումը «Եվրոպայում սպանված հրեաների հուշարձան» հիմնադրամի տնօրենի տեղակալ դր. Ուլրիխ Բաուման-ի (Ulrich Baumann) հետ: Վերջինս հյուրին ներկայացրեց հուշահամալիրի գործունեությունը: Հարություն Մարությանը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:
Նույն օրը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենը հյուրընկալվեց «Հիշողություն, պատասխանատվություն և ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեաս Էբերհարթի (Andreas Eberhardt) մոտ:
Հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձ կատարեցին փոխշահավետ համագործակցության հաստատման հնարավորություններին:
Հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին մանրամասն լրացուցիչ կհաղորդենք: