Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՌԸՆԵ ՊԻՆՈՆ 150
Դուք ունեցաք հերոսական մարտնչումներ պաշտպանելու համար հնադարյան մշակույթը, ձեր պատիվը, ձեր կրոնը …



«Բոլոր ամենավայրենի, ամենանողկալի մարդկային կրքերը հագուրդ են ստանում թշվառ, աստիճանաբար հալվող և ոչնչացող ամբոխի հաշվին: Եթե առանձին մարդիկ հասնում էլ են Միջագետք, ապա նրանք այնտեղ մնում են անապատային կամ ճահճուտ վայրերում՝ առանց օթևանի ու սննդի ...

Տոթը, խոնավությունը վերջնականապես կործանում են տարաբախտներին, որոնք սովոր են խստաշունչ, բայց առողջ լեռնային կլիմայի ...

Հայերի քարավանների վերջին մնացորդներն իրենց փրկությունն էին գտնում՝ մեռնելով տենդախտից ու աղքատությունից ...»
, -իր աշխատանքներից մեկում գրում է ֆրանսիացի հայտնի հրապարակախոս, իրավաբան, պատմաբան, լրագրող, արմենոֆիլ Ռընե Պինոն:

Ռընե Պինոնը ծնվել է 1870 թ. փետրվարի 5-ին Ֆրանսիայի Մոնբար բնակավայրում, Էմիլ և Մարի Պինոնների ընտանիքում: Անձնական հավաստի տեղեկությունները շատ աղքատիկ են, նույնիսկ լուսանկարներ մեզ չեն հասել, սակայն առավել հայտնի են ժամանակի հայտնի լրագրողի բեղուն գործունեության մասին տվյալները:

Ռընե Պինոնը Ֆրանսիայում առաջիններից էր, որ հանդես է եկել հայ ժողովրդի դեմ ոճրագործություն կատարած, Հայոց ցեղասպանության կազմակերպիչ երիտթուրքական իշխանություններին պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Ռընե Պինոնը, լինելով արևելյան, մասնավորապես Օսմանյան կայսրության հարցերով մասնագիտացած պատմաբան-լրագրող, բազմաթիվ աշխատությունների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է ինչպես առհասարակ Թուրքիայի, այնպես էլ հայերի և նրանց դրության վերաբերյալ, դրանցից են «Եվրոպան և Օսմանյան կայսրությունը», «Եվրոպան և երիտասարդ Թուրքիան» և այլն:

1916 թ. Փարիզում լույս է տեսել Պինոնի «Հայերի բնաջնջումը. գերմանական մեթոդ, թուրքական աշխատանք» արժեքավոր աշխատությունը: Գրքի արդեն վերնագիրը շատ հստակ արտահայտում է աշխատանքի շարադրանքի տրամաբանությունը: Որպես աշխարհաքաղաքական իրադարձությունների ականատես Ռընե Պինոնը կարողացել է տալ պատմական անցքերի ճշգրիտ պատկերը, մերկացնել Օսմանյան կայսրության՝ Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև հայաբնակ այլ շրջաններից հայերի զանգվածային բռնի տեղահանության իրական նպատակները։

«Հայերի անհետացումը գերմանացիների քաղաքական շահերից էր բխում: Նրանք վաղուց… հետևում էին մի նախագծի, ըստ որի Թուրքիան գերմանական ցեղի համար պետք է դառնար գաղութացման էքսպանսիայի դաշտ... Որքան Թուրքիան մեծ լինի, այնքան նրա հավակնությունները հեռուն կտարածվեն, այնքան Գերմանիան՝ նրա խնամակալն ու ժառանգը, կլինի հզոր և հարուստ», -գրում է Պինոնը և շարունակում. «Պատերազմի առաջին տարվա ավարտին Ռայխստագում կանցլերն իր ելույթում շնորհավորել է գերմանացիներին Թուրքիան հրաշալիորեն վերականգնելու համար: Վերածնունդ գերմանական ձևով՝ կոտորածների, կողոպուտի և բռնության միջոցով: Ճշմարտությունն այն է, որ Գերմանիան կարողացել է Թուրքիան օգտագործել Էնվերի, Թալեաթի և «Միություն և Առաջադիմություն» կոմիտեի մի քանի այլ անդամների մեղսակցությամբ...»

Ռընե Պինոնն ունենալով սերտ կապեր ինչպես ֆրանսիական քաղաքական շրջանակների, այնպես էլ գերմանական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, եվրոպական երկրներում հայերի համար օգնություն հայցող հայ ազգային գործիչների հետ, տիրապետել է և՛ քաղաքական գործընթացներին, և՛, ստեղծված իրավիճակում, անհատի՝ Օսմանյան կայսրությունում հայ մարդու ճակատագրին:

«Հայերի՝ կանանց, երեխաների և ծերերի տեղահանությունը խարդախորեն քողարկված մահվան դատավճիռ էր, որի նպատակն էր կոտորածների և բռնի մահմեդականացման միջոցով հայ ժողովրդի լրիվ ոչնչացումը։ Կոտորածը տեղում ավելի մարդկային կլիներ: Համենայն դեպս նա մարդկանց կազատեր սարսափելի տառապանքներից», - նշում է Պինոնը:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ռընե Պինոնը ղեկավարել է Փարիզում լույս տեսնող «La Voix de l'Аrménie» («Հայաստանի ձայնը») պարբերականը, համարներում հանդես եկել խմբագրականներով:

1919-1921 թթ. Ռընե Պինոնը շարունակել է հետամուտ լինել և պարբերական մամուլում տպագրել Հայկական հարցի վերաբերալ հոդվածներ։ Նրա հոդվածներն ու ելույթները լայն արձագանք են գտել, թարգմանվել և վերաշարադրվել նաև ժամանակի հայալեզու մամուլում:

1930-ականներին նույնպես պահպանել է իր շփումները Սփյուռքի հայկական շրջանակների հետ: 1932 թ. մասնակցել է Սևրի դպրոցի Մխիթարյան կաճառի պատվո անդամակցության հանդեսին, հանդես է եկել բոցաշունչ ելույթով. «Թուրքը գիտէր, որ ազատ շունչ քաշող հայկական հողամասը պիտի զարգանար, ուժովնար եւ անջատուէր փտած կայսրութենէն, ինչպէս բաժնուեցան բոլոր միւները, այդ պատճառով կանխամտածուած ծրագրով մը բազմապատկեց հայկական ջարդերը:

Ջարդերը բարբարոս ժողովուրդի մը ինքնածին բնազդին արդիւնքն են: Լուր կայ, որ թուրք կառավարութիւնը ձեռնարկած է մտնել Ազգերու Դաշնակցութեան մէջ: Այդ օրը պէտք է յիշեցնել իրեն իր արիւնոտ անցեալը: Կառավարութիւնը չի կրնար արդարանալ՝ հինին վրայ ձգելով մեղքը: Ջարդին մեղքը ոչ թէ կառավարութեան մը, այլ ամբողջ թուրք ցեղին վիզն է:

Լօզանի դաշնագիրը խլեց հայուն իրաւունքները: Եւ սակայն կը մնայ Հայուն անպարտելի հոգին, սէրը դէպի իր տանջուած հայրենիքը, դէպի իր մշակոյթը, լեզուն, կրօնքը: Կայ փոքրիկ Հայաստանը, հոգ չէ թէ օտար իշխանութեան տակ, որ փոխանցման երեւոյթ է:

Ազգի մը գոյութեան պայմանը ոչ թիւն է, ոչ հողը, ոչ հարստութիւնը, այլ ազգային մշակոյթը, զոր փրկած էք: Ստեղծած էք անոր բազմաթիւ վառարանները: Այդ մշակոյթն է որ ձեզ փրկեց սկսելով Քսենոփոնի օրէն, շրջապատուած միշտ բարբարոսներով:

Դուք ունեցաք հերոսական մարտնչումներ պաշտպանելու համար հնադարեան մշակոյթը, ձեր պատիւը, ձեր կրօնը: Ձեր մէջէն հազարներ ինկան հերոսական մահով, գիտցաք մեռնիլ հայրենիքին համար: Ձեր գոյութիւնը փաստ մըն է որ ազգ մը չի մեռնիր երբ չ’ուզեր մեռնիլ»:


Ֆրանսիայի առաջադեմ հասարակության շատ ներկայացուցիչներ են մշտապես հանդես եկել հայ ժողովրդի արդար դատի պաշտպանությամբ: Այդ առաջադեմ մարդասերների շարքում հայ ժողովրդի համար երախտավորի իր պատվավոր տեղն է զբաղեցրել Ռընե Պինոնը:

Նա մահացել է 1958 թ. հոկտեմբերի 1-ին, Փարիզում, 88 տարեկան հասակում:


Արևիկ Ավետիսյան
Արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ








«Եվրոպան և Օսմանյան կայսրությունը», 1917 թ., Փարիզ
ՀՑԹԻ գրադարան


«Հայերի բնաջնջումը. գերմանական մեթոդ, թուրքական աշխատանք», 1916 թ., Փարիզ
ՀՑԹԻ գրադարան


Ռընե Պինոնի խմբագրականներով լույս տեսած «La Voix de l'Аrménie» («Հայաստանի ձայնը») պարբերականի համարները:
ՀՑԹԻ գրադարան




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am