12.10.2014

Հոկտեմբերի 10-12-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության Նախագահ Տիմոսլավ Նիկոլիչը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Սերբիայի Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Սերբիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Սերբիայի Նախագահը եղավ նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղևնի:
Նախագահ Տիմոսլավ Նիկոլիչը նաև գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը Սերբիայի Նախագահին հանձնեց «Ֆրանց Վերֆել» ոսկե մեդալ: