Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Վերապրողների վկայություններ

«Նահանջող ռուս կամավորները գյուղացիներին թուրքերից փրկելու համար իրենց հետ էին տանում»

Թագուհի Վարդանյանի վկայությունը
5 օգոստոսի 1916 թ., Խալիլլու


Սալմաստ գավառի Ղալասար գյուղում կոտորածների մասին Թագուհի Վարդանյանն է պատմում: Նահանջող ռուս կամավորները գյուղացիրերին թուրքերից փրկելու համար իրենց հետ են տարել՝ նույնիսկ ճանապարհի հաց վերցնելու ժամանակ չի եղել: Տեղ հասած թուրքերը գյուղը թալանել են: Իրենց տունը չլքած գեղեցիկ կանանց ու աղջիկներին առևանգել են, անպատվել, անհետ կորածներ կային, տասնյակ կանայք իրենց երեխաների հետ ցրտահար ընկած էին ճանապարհներին:



vardanyan
1915 թ. յունուարի 5-ին ռուսերը Բաչկալէի կողմերէն նահանջելու ատեն կամաւորներու հետ միասին մեզ տեղահան ըրին, որպէսզի ետևէն եկող թուրքերը կոտորած չսարքէին: Մենք մինչև անգամ ճանապարհի հաց վերցնել չկարողացանք: Ամէն ինչ գիւղը մնաց, որը մեր գաղթելէն յետոյ թալանած են: Գիւղը մնացին ամէն տունէն մի, երկու կամ աւելի անձինք, 18 հատ գեղեցիկ կին ու աղջիկ առևանգուած են, անպատուած, 9-է աւելի կին, երեխայ և մարդ անհետ կորած են: Անցեալ 1915-ի գարնան, երբ մեր մարդիկ Ղալասար գացին, այնտեղ տեսած են ջրհորի եզերքին ձգուած արիւնոտ սղոց մը. ջրհորը նայած գտած են 7-ը դիակ, որոնցմէ 4-ը` տղամարդու, 3-ը` կնոջ: Սղոցով կտրուած գլուխներէն 6-ը դէակներու մօտ ձգուած էին, միայն մէկէն գլուխը չեն գտած:

Դաշտը ճանապարհի երկարութեամբ ծածկուած է մարդկային դիակներով և ոսկորներով, որոնք մեր և մեր շրջակայ գիւղերու կոտորուած ժողովուրդի մնացորդներէն են: Գաղթի ատեն հարիւրաւորներ ցրտահարումէն, անօթութիւնէն կոտորուեցան: Ես աչքովս տեսայ տասնեակ կանայք, որոնք իրենց մանուկները գրկած, անոնց հետ միասին ցրտահար ընկած էին ճանապարհներու վրայ:

Արազի այն կողմը, ռազմավայրի ամբողջ շրջանը (Ատրպատականի մէջ) հայերէն դատարկուեցաւ, մնացողները անխնայ ջարդած, գերի են տարած: Անցեալ տարի բաւականաչափ վերադարձողներ եղած են, թիւերու մասին ոչինչ յայտնի չէ` թէ՛ սպանուածերու, թէ՛ ողջ մնացողներու: Այժմ ալ ընտանիքի ողջ մնացած անդամները ցրիւ են, չգիտեն, թէ իրենց համագիւղացիները ու՞ր, ինչքա՞ն մնացած են, ազգականները անգամ չը գիտէին իրենց մերձաւորները ո՞ղջ են, թէ՞ սպաննուած կամ մեռած, և կամ եթէ ողջ ալ են, չգիտէին, թէ ո՞ւր են ներկայիս:

Պատմողն է Թագուհի Օհանէսեան` Սալմաստէ Ղալասար գիւղէն, այժմ կապրէ Հին Նախիջևանի Խալիլլու գիւղին մէջ, 38 տր.:

Մենք 7 անձ ենք, մէկ աշխատաւոր ունինք, եղբայրս գնացել է Բաշկա- լա, ուր հայրս սպանուած է: Մենք գաղթած ենք Բաշկալայէն Սալմաստ` մօտ 15 տարի առաջ` քրտական սարսափներէն:

Պատմողի ստորագրութիւնը` Թագուհի Վարդանեան


Ծան. – Նոյն պատմողին ըսելով, Բաշկալայի հետևեալ գիւղերէն ոչ մի անձ չի ազատուել 1. Բազ, 2. Առակ, 3. Բաշկալա, 4. Հէրէսան, 5. Հասփստան, 6. Հառատուն, 7. Չուխ, 8. Բարթուղիմէոսի վանք, որտեղէն մի քանի հոգի ազատուած են: Թագուհի Վարդանեան

[Գրի առնող` Համբարձում Գալուստեան]


ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 424, թ. 7-ի շրջ, բնագիր, ձեռագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 378 – 379:







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am