Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Կ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ



« ...հազարաւոր հայ մանուկներ գաւառներու մէջ Թուրքերու տուները ցրուած էին, մեծ մասամբ իբրեւ ծառայ, քիչեր՝ որդեգիր եւ չափահաս աղջիկները իբր կին ... Զինադադարէն անմիջապէս ետքը այս որբերը որքան կարելի է հաւաքել եւ ազգին դարձնել առաջին պարտականութիւններէս մէկը նկատեցի, ո՛չ միայն իբր Պատրիարք, այլ իբր հայ անհատ»:

Զավեն պատրիարք

1916 թ. օգոստոսին Կոստանդնուպոլսի պատրիարքարանի գործունեությունը դադարեցվում է օսմանյան կառավարության կողմից, պատրիարք Զավեն Տեր-Եղիայանը տարագրվել Մոսուլ, ապա՝ Բաղդադ: Աքսորի ընթացքում նա աջակցում է հայ գաղթականներին և Մոսուլի որբանոցի աշխատանքներին: Կ.Պոլսի պատրիարքն աքսորից վերադառնում է միայն 1919 թ. փետրվարի 19-ին: 1919 թ. փետրվարի 28-ին գործող Հայ որբախնամի և Տարագրյալների կենտրոնական հանձնաժողովի հիման վրա Կ.Պոլսի պատրիարքարանի վերահսկողությամբ ստեղծվում է Ազգային խնամատարությունը, որի ընդհանուր տնօրենն էր ազգային, հասարակական գործիչ Մատթեոս Էպլիղաթյանը: Կազմակերպությունը համակարգելու էր մուսուլմանական գերությունից հայ որբերի և կանանց ազատագրման, Միջագետքի ճամբարներից վերադարձող տարագրյալներին նյութական աջակցության տրամադրման աշխատանքները: Այդ կապակցությամբ համատեղ կոչով հանդես են գալիս Զավեն պատրիարքը, հայ ավետարանական համայնքի առաջնորդ Զենոբ Պեզճյանը և հայ կաթոլիկների պատրիարքական տեղապահ Օգոստինոս արքեպ. Սայեղյանը:

1919 թ. ապրիլի 17-ին Խնամատարության կազմում ստեղծվում է Որբահավաք մարմին: Զավեն պատրիարքն անձամբ է վերահսկում որբահավաք աշխատանքները: Բացի Կ.Պոլսից և հարակից շրջաններից, Ազգային խնամատարությունը որբահավաք աշխատանքներ է իրականացնում նաև Օսմանյան կայսրության ներքին գավառներում՝ գործուղելով շրջանային քննիչների: Ըստ վիճակագրության՝ 1919 թ. նշված տարածքներում հավաքագրում է շուրջ 5.000 որբ: Փրկված երեխաները տեղափոխվում են կա՛մ հայկական որբանոցներ կա՛մ Չեզոք տուն: Վերջինս որբերի ինքնությունը պարզելու և հաստատելու համար ստեղծված մարմին էր: Խնամատարության կազմած տեղեկագրի համաձայն 1919 թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպության կողմից ամբողջովին կամ մասամբ հովանավորվող 25 որբանոց գործել է Կ.Պոլսում, 20-ը` գավառներում:

1919 թ. Զավեն պատրիարքի նախաձեռնությամբ սկսվում է համահայկական Մեծ հանգանակությունը: 1919 թ. սեպտեմբերին Կ.Պոլսի Ազգային երեսփոխանական ժողովն ընդունել է օրենք՝ յուրաքանչյուր հայի պարտավորեցնելով իր նյութական կարողության չափով «Հայրենիքի տուրք» վճարել: 1920 թ. դեկտեմբերի 30-ին Զավեն պատրիարքը նախաձեռնում է «Որբերի փրկության շաբաթ» ծրագիրը` կոչ անելով ամանորյա ծախսերի ու նվերների համար նախատեսված գումարը հատկացնել որբախնամ աշխատանքների համար: Հավաքված միջոցներից պատրիարքարանը նպաստ է ուղարկել Կոնիա, Հալեպ, Կարին, Սամսուն, Բրուսա, Բանդրմա, Էսքիշեհիր, Դամասկոս, Երուսաղեմ և այլուր տեղակայված կայաններ, որտեղ հայ գաղթականներին սնունդ և նպաստ է տրամադրվել: Պատրիարքը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում մի շարք հոգևորականների, մտավորականների, նրանց ընտանիքներին, Կիլիկիո Հայոց կաթողիկոսին: Պատրիարքարանը զբաղվել է նաև հայերից թալանված, յուրացված եկեղեցական սպասքի, առարկաների, ձեռագրերի փրկագնմամբ ու հավաքչական աշխատանքներով: Ցեղասպանությունը վերապրած հայության բեկորների փրկության գործում մեծ է Կ.Պոլսի պատրիարքարանի և Զավեն պատրիարքի ներդրումը:


Գոհար Խանումյան
ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ





Զավեն Արք. Տեր-Եղիայան (1868-1947), Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք
ՀՑԹԻ հավաքածու


Գուլելիի որբանոցի սաները, Կ.Պոլիս, 1921 թ.
ՀՑԹԻ հավաքածու


Գուլելիի որբանոցի սաները, Կ.Պոլիս, 1921 թ.
ՀՑԹԻ հավաքածու


Գարակեոզյան ազգային որբանոցի սաները, Շիշլի, Կ.Պոլիս, 1920/1921 թթ.
ՀՑԹԻ հավաքածու


Հայ գաղթականներ. լուսանկար-բացիկ՝ «Տարագրելոց Ղալաթիոյ յանձնաժողով» կնիքով (դարձերեսին), 1918 թ.
ՀՑԹԻ հավաքածու


Սունգուրլուից (Անգորայի նահանգ) Գատըգյուղի որբանոց ժամանած հայ որբերը, Կ.Պոլիս, 1919 թ.
ՀՑԹԻ հավաքածու


Կ.Պոլսի միջորբանոցային մրցութային խաղերի հաղթողները, 1921 թ.
ՀՑԹԻ հավաքածու


Կ.Պոլսի Գատըգյուղի որբանոցի «Ծիծեռնակ» ֆուտբոլային թիմը, 1922 թ.
ՀՑԹԻ հավաքածու


Կ.Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանի ստորագրությամբ ու կնիքով արտոնագիր՝ տրված Քերովբե Աղաչրաքյանին «Որբերու փրկութեան շաբաթ» հանագանակության ժամանակ, Կ.Պոլիս, հունվար, 1921 թ.
ՀՑԹԻ հավաքածու


Մատթեոս Էպլիղաթյան (1881-1960), Ազգային խնամատարության տնօրեն (1919), ՀՀ խնամատարության նախարարության Կ․Պոլսի ներկայացուցիչ (1920 թ.)
Էպլիղաթեան Մ․, Ազգային խնամատարութիւն,․ ընդհանուր տեղեկագիր առաջին վեցամսեայ, 1 մայիս-31 հոկտեմբեր 1919, Անթիլիաս, 1985







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am