Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ. ՀԱՆՈՒՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԲԵԿՈՐՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ



Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ այլ վայրերի խաղաղ բնակչության տեղահանության հետևանքով 1915 թ. ամռանը և աշնանը հայության մի ստվար զանգված հայտնվել էր սիրիական անապատներում: Ցեղասպանության ընթացքում հայերը կանգնած էին ոչ միայն բնաջնջման, այլև ձուլման վտանգի առջև: Տասնյակհազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվում էին սեռական բռնությունների, կրոնափոխության` իսլամական միջավայրում աստիճանաբար կորցնելով իրենց ազգային ինքնությունը։ Երիտթուրքական կառավարության հրամանով և անմիջական վերահսկողությամբ Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայ որբերի համար պետական միջոցներով հիմնվում էին որբանոցներ, որտեղ հայ երեխաները թրքացվում ու իսլամացվում են:

Այս հումանիտար աղետի հետևանքները մեղմելու նպատակով հայկական ու միջազգային բարեգործական կազմակերպությունները զգալի ջանքեր են գործադրում։ Հայոց ցեղասպանությանն ու դրան հաջորդած տարիներին վերջիններիս նպատակը ոչ միայն տարագիրների առաջնային կարիքներն ապահովելն ու օգնություն տրամադրելն էր, այլև հայ երեխաների և կանանց ազատագրումը: Սկսվում է մի մեծ շարժում, որը համախմբում է ազգային բոլոր հաստատություններին, քաղաքական ուժերին ու անհատներին: Արևմտյան Հայաստանի տարածքում ռուսական զորքերի ու հայ կամավորների նախաձեռնությամբ սկսվում են որբահավաք աշխատանքներ։ Սեբաստացի Մուրադն ու Կայծակ Առաքելը Երզնկայում կազմակերպում են որոնողական խմբեր՝ թրքացած ու քրդացած հայ երեխաներին ու կանանց փրկելու նպատակով: Սկիզբ է դրվում «Մեկ հայ՝ մեկ ոսկի» առաքելությանը։ Արևմտյան Հայաստանի տարածքում որբահավաք աշխատանքներ են իրականացնում օտարերկրյա կազմակերպությունները, ինչպես նաև հայ անհատներն ու հայրենակցական միությունները: Եկեղեցիներն ու դրանց հարակից տարածքները վերածվում են փրկության կենտրոնների, որտեղից գաղթական երեխաները տեղափոխվում էին որբանոցներ: Կիլիկիայից և Միջագետքի անապատներից որբահավաք աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են նաև Արևելյան լեգեոնի կազմում կռվող հայ զինվորականները: Փրկագնման գործընթացն ու փրկվածների նվազագույն կարիքների ապահովումը հսկայական ֆինանսական միջոցներ էր պահանջում: Խնդիրը լուծելու նպատակով աշխարհի տարբեր վայրերում կազմակերպվում են «Որբերի կիրակի», «Որբերի փրկության շաբաթ», «Փրկենք անապատի որբերը» կարգախոսներով հանգանակություններ: Հանրությանն իրազեկելու նպատակով տպագրվում են գրքեր, ալբոմներ, որոնց հասույթը փոխանցվում է խնամատարության գործին: Այս ամենն իրականացվում է «վաղն արդեն ուշ է լինելու» կամ «միայն հայուն դրամը կարող է հային փրկել» կարգախոսներով։

1919-1920 թթ. միայն Կիլիկիայի Ադանա, Հաճըն, Դյորթ Յոլ, Հարունիե, Օսմանիե, Տարսոն, Մերսին, Մարաշ, Այնթապ քաղաքների որբանոցներում իրականացվում է շուրջ 10 հազար որբի խնամք։ 1922 թ. ապրիլին Ուրֆայի շրջակայքից, Մարդինից, Խարբերդից և Մալաթիայից շուրջ 8.000 որբեր շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերի անմիջական պատասխանատվությամբ տարհանվում և տեղաբաշխվում են Սիրիայի ու Լիբանանի որբանոցներում: Կիլիկիայի հայաթափումից հետո շուրջ 20 հազար որբեր ապաստան են գտնում Հալեպ, Ջբեյլ, Մամելթեյն, Ղազիր, Ջունիե, Բեյրութ, Սայդա և Դամասկոս քաղաքներում: Նրանց մի մասն էլ տեղափոխվում է Հունաստան, որտեղ որբախնամ գործը հիմնականում իրականացնում է Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կազմակերպությունը: Կորֆուի հայկական որբանոցի խնամատարությունն ստանձնում է բրիտանական «Լորդ քաղաքագլխի» հիմնադրամը:

Արևելյան Հայաստանում ապաստանած որբերի մեծ մասը 1915 թ. Վասպուրականից և հարակից շրջաններից ներգաղթած, ինչպես նաև 1918-1920 թթ. ռազմական գործողությունների հետևանքով որբացած երեխաներ էին՝ ավելի քան 45 հազար, որից 30 հազարը ապաստան են գտել Ալեքսանդրապոլում։ Վերջիններս գտնվել են Հայաստանի Հանրապետության, ապա՝ ՀԽՍՀ կառավարությունների հոգածության ներքո՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի օժանդակությամբ: Հայության բեկորների փրկության գործն իրական դարձավ համախմբվածության և մեկ միասնական գաղափարով առաջնորդվելու շնորհիվ՝ շարունակվելով մինչև 1930-ականների սկիզբը։







Էրզրումի հայերի գաղթից տեսարան Սուշեհիր գյուղի մոտ
(լուսանկարը` Վիկտոր Փիչմանի)
Բնության պատմության թանգարան, Վիեննա


Պորտ Սաիդի գաղթականական վրանաքաղաքը
ՀՑԹԻ հավաքածու


Ռաքքայի գաղթականական վրանաքաղաքը
ՀՑԹԻ հավաքածու


Ագապա հասած հայ գաղթականների խումբ` անապատներում որբահավաք կազմակերպելու համար, ապրիլ, 1918 թ.
Դար մը պատմութիւն Հայ բարեգործական ընդհանուր միութեան, 1906-1940, հ. 1, Գահիրէ-Փարիզ-Նիւ Եորք, 2006


Դերայի շրջակայքից հավաքված հայ գաղթականներ, սեպտեմբեր, 1918 թ.
Les Arméniens, 1917-1939, La quête d’un refuge, Beyrouth, 2006



Անապատներից հավաքված որբերի խումբ, Հալեպ
Միհրան Մինասեանի հավաքածու



Սամսունի փողոցներից հավաքված 26 որբեր
Barton J. L., Story of Near East Relief, NY, 1930



Քարանձավաբնակ կինն իր զավակների հետ, Հալեպ
Միհրան Մինասեանի հավաքածու



Երուսաղեմի որբանոց հասած հայ որբերը
Դար մը պատմութիւն Հայ բարեգործական ընդհանուր միութեան, 1906-1940, հ.1, Գահիրէ-Փարիզ-Նիւ Եորք, 2006



Սալթի շրջանում հավաքագրված ու Երուսաղեմ տեղափոխված հայ գաղթականներ
Les Arméniens, 1917-1939, La quête d’un refuge, Beyrouth, 2006



Հայերի գաղթը Կիլիկիայից. Ադանայի կայան, նոյեմբեր, 1921 թ.
Դար մը պատմութիւն Հայ բարեգործական ընդհանուր միութեան, 1906-1940, հ.1, Գահիրէ-Փարիզ-Նիւ Եորք, 2006



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am