Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Վերապրողների վկայություններ - Առանձին պատմություններ

Հայոց ցեղասպանության ականատես վերապրող Վերոնիկա Բերբերյանի վկայությունը


(Յոզղատ, Բողազլըյան գավառ)

Երբ սկսվեցին հայկական կոտորածները, Վերոնիկան հազիվ ինը կամ տասը տարեկան լիներ: Նրա պապիկը՝ Հակոբը, քահանա էր, թուրքերի և հայերի մեջ հարգված մի անձնավորություն: Հայրը՝ Գասպարը, քեման (ջութակ) էր նվագում, իսկ հորեղբայրը՝ Հարությունը, վարսավիր էր (բերբեր): Բալկանյան պատերազմի ժամանակ Վերոնիկայի հայրը զորակոչվեց թուրքական բանակ (1912-1913 թթ.), որտեղից նա վերադարձավ 1913 թ. ուշ աշնանը՝ Առաջին աշխարհամարտից մի քանի ամիս առաջ և նորից զորակոչվեց 1914 թ.-ին ու ծառայեց թուրքական բանակում որպես քյաթիփ (գրագիր) և թարգման մինչև 1920 թ.: 1920 թ. նա լինում է Կարաբեքիրի բանակում, որի զորամասերի հետ միասին հայտնվում է Նախիջևանում և այնտեղ էլ մնում է ու չի վերադառնում Թուրքիա: Սակայն մինչև իր ընտանիքի հետ հանդիպումը պիտի անցներ ևս 5 տարի, որպեսզի նրա ընտանիքի անդամները հաստատվեին Խորհրդային Հայաստանում և գտնեին իրենց աստանդական հայրիկին:

Ամենասոսկալի կոտորածներից մեկը տեղի ունեցավ Յոզղատի գավառում, որը մեծ մասամբ հայաբնակ էր: Ի տարբերություն մյուս բնակավայրերի հայությանը, որը տեղահանվեց և ոչնչացվեց Դեր Էլ Զոր ընկած ճանապարհին, այստեղ որոշվել էր տեղում կոտորել հայերին: Այն իրականացնում էր հետագայում Քյուչյուք անվանումը ստացած Բողազլըյանի կայմակամ Քեմալը, ով երիտթուրքական կուսակցության անդամներից էր և եկավ փոխարինելու իր նախորդին 1915 թ. գարնանը: Ընդունված կարգի համաձայն նոր կայմակամի ընդունելությանը գնում էին տեղի թուրք և հայ համայնքի մեծավորները: Այդ ընդունելությանը ներկա էր նաև Վերոնիկայի պապը՝ Տեր Հակոբ քահանա Բերբերյանը, ով վերադառնալով ընդունելությունից հայտարարել էր. «Նման երիտասարդ գայմագամ ես առաջին անգամ եմ տեսնում, սա հայերի գլխին մի փորձանք չբերի, քանի որ շատ է ջահել ու տաքարյուն…»: Մեկ շաբաթ անց Իբրահիմ բեյը և կայմակամ Քեմալը որպես հարգանքի նշան այցելեցին Տեր Հակոբ քահանային: Սակայն այն ոչ թե հարգանքի, քաղաքավարության այց էր, այլ՝ հետախուզություն: Նրանք թաքուն արդեն արական սեռի չափահասների ցուցակներն էին կազմում, ավելի ճիշտ ճշգրտում: Կայմակամ Քեմալը սկսեց հետաքրքրվել և հարցեր տալ Հակոբ քահանայի 15 ամյա որդուն՝ Խաչերին: Վերջինիս տված խելացի պատասխանները, բնականաբար, ոչ թե ուրախություն պատճառեցին կայմակամին, այլ ավելի ամրապնդեցին նրա համոզմունքը թուրք ժողովրդի պոտենցիալ մրցակից հայերին իսպառ ոչնչացնելու հարցում: Մեկ օր անց տրվեց հրաման հայերին զորահավաքի ենթարկելու մասին: Զարմանալին այն էր, որ բանակ կանչված հայերի մեջ կային հաշմանդամներ, որոնք նախկինում սովորաբար չէին կանչվում զինվորական ծառայության: Զորանոցում տեղավորելիս հայերին զատում էին թուրքերից, որի առնչությամբ Տեր Հակոբ քահանան ներկայանում է հազարապետին և ուշադրություն է հրավիրում այդ փաստի վրա: Քահանայի հարցին, թե ինչու են հայերը զատվում թուրքերից, հազարապետը պատասխանում է, որ հայերն ուղարկվում են ճանապարհների շինարարության վրա աշխատելու, իսկ թուրքերը՝ ռազմաճակատ՝ ռուսական բանակի դեմ կռվելու: Այդ օրը շաբաթ էր: Կիրակի առավոտյան սկսեցին լուրեր տարածվել, որ զորանոցներում փակված հայ տղամարդկանց տարել ու մորթոտել էին ջրաղացի ձորում: Տեղի ունեցան նոր կալանավորումներ, որոնց մեջ էր նաև Վերոնիկայի պապը: Վերոնիկա Բերբերյանը իր հուշերում այդ օրերի մասին գրում է. «Մենք արտաքին աշխարհից կտրված էինք արդեն մի քանի ամիս: Կտրված էին հարևան գավառների միջև եղած ճանապարհները, որպեսզի հարևան կամ այլ գավառներում կատարված ջարդերի մասին ոչինչ չիմանար մյուս բնակավայրի հայությունը: Մեր քաղաքը շուտով ողողվեց ժանդարմներով ու զարմանալիորեն բաշիբոզուկ ու քրեական տարրերով, հարևան գյուղի թուրք բնակիչներով: Սկսվեց տղամարդկանց որսն ու թալանը: Երեկոյան հայ տղամարդկանց կապկպված ձեռներով, մեծ մասամբ զույգ-զույգ, տարան քաղաքից դուրս Ղարաղոչ կոչված ձորի պռունկը և սկսեցին կացիններով մորթոտել, գլխատել նրանց: Մորթոտելուց առաջ մերկացնում էին նրանց, կողոպտում նրանց մոտ եղած դրամն ու զարդերը և ապա ամեն ոք, ըստ իր ճաշակի, սկսում էր հոշոտումը՝ մանգաղներով, մսի մեծ տապարներով, դաշույներով, կացիններով, սվիններով և անգամ քարերով՝ ջախջախելով գանգերը: Փամփուշտը խնայվում էր, և միայն արտակարգ դեպքերում էին գործածում այն. չէ՞ որ փամփուշտը փող արժեր: Երկուշաբթի առավոտյան բանտերից հանվեցին նաև հայ մտավորականները, մեծավորները քահանա պապիկիս գլխավորությամբ և իսպառ ոչնչացվեցին նույն եղանակով, նույն վայրում: Հետագայում նույնիսկ թուրք ականատեսները առանց ամոթի և խղճի խայթի պատմում էին իրենց «քաջագործությունների» մանրամասները, թե ինչպես են փափազի գլուխը պատանիները գնդակի փոխարեն տշել, թե ինչպես են փափազի մորուքը հրդեհել և ծաղրել, թե ու՞ր է քո աստվածը, խնդրի՛ր, որ քեզ փրկի այս վիճակից»:

Հետաքրքրական է, որ 1919-1921 թթ. Երիտթուրքերի դատավարությունների արդյունքում մահվան դատապարտվածներից Բողազլըյանի կայմակամ Քեմալը եզակի անձանցից էր, ով ենթարկվեց մահապատժի ՝ 1919 թ. ապրիլի 10-ին Ստամբուլի Սուլթան Բայազիդի հրապարակում: Սակայն, շուտով, 1922 թ. հոկտեմբերի 14-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից հռչակվեց, այսպես կոչված, ազգի նահատակ:

Նյութը պատրաստեց ՀՑԹԻ գիտաշխատող Սերինե Մուրադյանը



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am