«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գրադարանը համալրվել է 61 հնատիպ գրքով:
Գրքերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիրաբերել Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցը: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Մելանյա Գեղամյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Զարմիկ Սարգսյանը, արևմտահայերենի մասնագետ Հակոբ Միքայելյանը, ինչպես նաև 10-րդ դասարանի աշակերտներ Լյովա Խոյեցյանը և Նարե Բագրատունյանը:
Նվիրաբերված գրքերի ցանկում ներառված էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին տարբեր երկրներում տպագրված հնատիպ գրքեր, կրթական կյանքին առնչվող դասագրքեր, ուղեցույցներ, արտասահմանյան հայտնի գրողների ստեղծագործությունների թարգմանություններ:
Գրքերի այս հավաքածուն յուրօրինակ սկզբնաղբյուր է գիտական շրջանակների համար Օսմանյան կայսրությունում հայկական դպրոցներում կրթության կազմակերպման հարցերի ուսումնասիրության համար:
ՀՑԹԻ հիմնադրամն իր կողմից Ավետիսյան դպրոցի գրադարանին նվիրեց ՀՑԹԻ հրատարակություններից:
Շնորհակալություն ենք հայտնում Ավետիսյան դպրոցի տնօրինությանն այս նախաձեռնության համար:
Նշենք նաև, որ օրեր առաջ Ավետիսյան դպրոցի գրադարանում կազմակերպվել էր այդ գրքերի ցուցադրությունը: