Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություն

ԷՆՎԵՐ, ՋԵՄԱԼ, ԹԱԼԵԱԹ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ



1915 թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը Օսմանյան կայսրության հայ բնակչության տեղահանության և կոտորածների առնչությամբ հանդես եկան համատեղ հայտարարությամբ.

«Ամբողջ վերջին ամսվա ընթացքում քրդերի և թուրքերի կողմից օսմանյան իշխանությունների բացահայտ թողտվությամբ, իսկ երբեմն էլ ուղղակի համագործակցությամբ Հայաստանում տեղի են ունենում հայերի կոտորածներ: … Միևնույն ժամանակ Կոստանդնուպոլսի թուրքական կառավարությունը բանտարկում և անտանելի ճնշումների է ենթարկում խաղաղ հայ բնակչությանը:

Նկատի ունենալով Թուրքիայի կողմից իրագործված մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված այս նոր հանցագործությունները` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի դաշնակից կառավարությունները սույնով հրապարակավ հայտարարում են, որ այդ բոլոր ոճրագործությունների անձնական պատասխանատվությունը դնում են թուրքական կառավարության բոլոր անդամների վրա, ինչպես և տեղական այն ներկայացուցիչների վրա, որոնք մասնակից են նման կոտորածին»:


Հայոց ցեղասպանության ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ այս հայտարարությունն իր տրամաբանական շարունակությունն ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո: 1919 թ. հունվարի 25-ին Փարիզի Խաղաղության վեհաժողովում որոշում է կայացվում ստեղծել պատերազմական հանցագործությունները քննող պատմության մեջ առաջին միջազգային մարմինը՝ Պատերազմի հեղինակների պատասխանատվության և պատիժների սահմանման հանձնաժողովը, որը պետք է պարզեր Առաջին համաշխարհային պատերազմը սանձազերծողներին և պատիժներ սահմաներ պատերազմական հանցագործություններ իրականացրած անձանց նկատմամբ: Տասնհինգ հոգուց բաղկացած այս հանձնաժողովի (երկուական ներկայացուցիչ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից, ու հինգ փոքր՝ պատերազմից առավել տուժած երկրների մեկական ներկայացուցիչներ Բելգիայից, Հունաստանից, Լեհաստանից, Ռումինիայից և Սերբիայից) մանդատի մեջ էին պատերազմի հեղինակների պատասխանատվության, Գերմանիայի, Թուրքիայի, Ավտրո-Հունգարիայի և Բուլղարիայի կողմից պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, վերջիններիս բարձրաստիճան անդամների կողմից իրակացրած ոճիրների համար պատասխանատվության, հանցագործությունները քննելու համար հատուկ դատարանի ստեղծման հետ կապված հարցերը:

Հանձնաժողովի աշխատանքների իրականացման համար շահագրգիռ պետությունների կողմից ներկայացվում են հուշագրեր՝ այն հանցագործությունների վերաբերյալ, որոնց զոհն են եղել պատերազմի ընթացքում: Հունական պատվիրակության կողմից 1919թ. մարտի 14-ին ներկայացվում է նաև Փարիզում հայկական պատվիրակության կազմած հուշագիրը՝ հայկական կոտորածների հեղինակների պատասխանատվության վերաբերյալ, որը միակն էր, որ ներկայացվել էր Հանձնաժողովի անդամ չհանդիսացող երկրի կողմից:

Հայակական հուշագրում մեղադրյալները բաժանված էին չորս կատեգորիայի՝

ա) Նրանք, ովքեր մշակել էին ծրագիրը՝ Միություն և առաջադիմություն կուսակցությունը:

բ) Նրանք, ովքեր տվել էին հրամանները և կազմակերպել կոտորածները՝ կառավարությունը, Սայիդ Հալիմի և Թալեաթի երկու կաբինետները: Նրանք ձևավորել էին հատուկ հանձնաժողովներ՝ Թեշքիլաթը Մահսուսա (Հատուկ կազմակերպություն), և մյուս կողմից հրահանգներն էին տալիս վալիներին, նրանց միջոցով՝ վերջիններիս ենթականերին: Կոտորածներին ակտիվ մասնակցություն ունեին թուրք ինտելեկտուալները (պատգամավորներ, բժիշկներ, ռազմական գործիչներ, հրապարակախոսներ, պրոֆեսորներ, կրոնավորներ և այլն):

գ) Նրանք, ովքեր կառավարում, ղեկավարում էին կոտորածները՝ ժանդարմերիայի հրամանատարներ, հայտնի թուրքեր և քրդեր, չեթեն բաշիներ, կոտորածների խմբերի ղեկավարներ, պառլամենտի անդամներ և վարչական պաշտոնյաներ:

դ) Նրանք, ովքեր իրականացնում էին կոտորածները. թուրքերի մոտ հիսուն տոկոսը գիտակցաբար կամ անգիտակցաբար դարձել էր Միություն և առաջադիմություն կուսակցության անդամ, և բոլորը մասնակցեցին հակահայկական գործին՝ սկսած համայնքների ղեկավարներից և ինտելեկտուալներից մինչև ամենահամեստ գյուղացին, անգամ՝ կանայք՝ տարված սրբազան պատերազմի գաղափարով և կողոպուտի ցանկությամբ:

Հանձնաժողովին ներկայացվել էր նաև հայերի դեմ իրականացված հանցագործությունների իրականացնողների ցանկը, որտեղ գլխավոր մեղավորների ցանկում էին նաև Էնվեր, Ջեմալ և Թալեաթ փաշաները, որոնք ճանաչվեցին որպես պատերազմական և մարդկության օրենքների դեմ իրականացված հանցանքների պատասխանատուներ:

Հանձնաժողովն, ուսումնասիրելով ձեռք բերված բազմաթիվ ապացույցները, փաստում է, որ Թուրքիան պատերազմի ընթացքում իրականացրել է զինվորականների և քաղաքացիների իրավունքների կոպտագույն խախտումներ, որոնք դեմ էին պատերազմի օրենքների և սովորույթների, ինչպես նաև՝ մարդկության օրենքներին, և այն անձինք, ովքեր մեղավոր են եղել այդ խախտումների համար, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Ներկայացված մեղադրանքների շարքում էին նաև Թուրքայի տարածքում սեփական ժողովրդի դեմ իրականացրած հանցագործությունները, այդ թվում՝ կոտորած, պարբերական ահաբեկչություն, պատանդների և քաղաքացիական անձանց սպանություններ, բռնաբարություններ, կանանց և աղջիկներին հարկադրաբար անբարոյականության դրդում, քաղաքացիական անձանց բռնի տեղահանության և թալան, որոնք իրականացվել էին ոչ թե թշնամի, այլ սեփական քաղաքացիների հանդեպ: Հանձնաժողովի անդամ և Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոլաոս Պոլիտիսն առաջարկում է ընդունել պատերազմական հանցագործությունների նոր տեսակ, որը կծածկեր հայերի կոտորածները. «Տեխնիկապես այս գործողությունները [հայկական կոտորածները] .... հանդիսանում են մարդկության օրենքի դեմ ուղղված ծանր հանցանքներ»:

Հանձնաժողովի աշխատանքի արդյունքում Փարիզի խաղաղության վեհաժողովին ներկայացվեցին «Պատիժներ» անվանումը կրող հոդվածներ, որոնք պետք է մտցվեին Առաջին համաշխարհային պատերազմում պարտված երկրների հետ կնքվելիք խաղաղության պայմանագրերում, որոնք վերաբերում էին Դաշնակից տերությունների կողմից պատերազմական օրենքներն ու սովորույթները խախտելու մեջ մեղադրվող անձանց ռազմական դատարաններ ներկայացնելուն, այդ հանցավոր գործողությունները բացահայտելու, հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ու տեղեկատվության տրամադրմանը և այլն:

Միաժամանակ, Սևրի պայմանագրի 230-րդ հոդվածը, որը թեև բացահայտ չէր օգտագործում «մարդկության դեմ հանցագործություններ» կամ «մարդկության օրենքների դեմ հանցագործություններ» ձևակերպումները, ըստ էության վերաբերում էր դրան: Հոդվածով թուրքական կառավարությունը պարտավորվում էր Դաշնակից տերություններին հանձնել այն անձնաց, որոնք պատասխանատու էին նախկին Թուրքական կայսրության՝ 1914 թ-ի օգոստոսի 1-ի դրությամբ մաս կազմած տարածքում կազմակերպված կոտորածների համար, որոնք իրականացվել են պատերազմի ընթացքում: Դաշնակից տերությունները իրենց իրավունք են վերապահում ստեղծել դատարան, որը պետք է դատեր այդ անձանց, իսկ թուրքական կառավարությունը պարտավորվում է ճանաչել այդ Դատարանը:

Այսպիսով՝ Հայոց ցեղասպանության գլխավոր ճարտարապետներ Էնվեր, Ջեմալ և Թալեաթ փաշաները Առաջին աշխարհամարտից հետո պատերազմական հանցագործությունները քննող հանձնաժողովի կողմից ճանաչվեցին որպես պատերազմական հանցագործներ և մարդկության օրենքների դեմ իրականացված հանցանքների պատասխանատուներ:



Էդիտա Գզոյան
ՀՑԹԻ գիտական գծով փոխտնօրեն, պ.գ.թ.



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am