Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin


Պատվիրակություններ

29.11.10 Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկին պետական այցի շրջանակներում այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկին այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ տնօրեն Հայկ Դեմոյանը նրան ներկայացրեց 1915 թվականի մեծ աղետին վերաբերող պատմությունը, որից հետո Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկին գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:

16.10.10 Վրաստանի կրթության և գիտության նախարար Դ. Շաշկինին հայաստանյան այցի շրջանակում այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նախարար Դ. Շաշկինին ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ապա ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց 1915թ. անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետև Վրաստանից ժամանած պատվիրակությունը եղավ Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ հյուրերը ծանոթացան թանգարանային ցուցադրությանը և Դ. Շաշկինին գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:

12.10.10 Հայ օգնության միության (ՀՕՄ) աշխարհի 26 երկրներում գործող գրասենյակների ներկայացուցիչներն միության 100-ամյակի առթիվ անցկացվող միջոցառումների շրջանակներում այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Անմար կրակի մոտ մատուցվեց հոգեհանգստի արարողություն:

Բազմամարդ պատվիրակության ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915թ. անմեղ զոհերի հիշատակը: Հայ օգնության միության գրասենյակի ղեկավարները Հիշողության պուրակում եղևնի տնկեցին, այնուհետև իրականացվեց ծառատունկ Ծիծեռնակաբերդի զբոսայգում:

11.10.10 Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկին և նրա կինը Բարբարա Միկլիչը պաշտոնական այցի շրջանակներում այցելեցին Ծիծեռնակաբերդ`Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նախագահ Դանիլո Թյիրկին ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ապա ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915թ. անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ հյուրերը ծանոթացան թանգարանային ցուցադրությանը և Դանիլո Թյիրկին գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Ես խորապես ցնցված եմ մարդկության ողջ պատմության և 20-րդ դարի ամենադաժան սպանություններից մեկից: Թող պատմության մեջ հետայսու չկրկնվեն և չարտացոլվեն նման սարսափելի իրադարձություններ»: Հիշողության պուրակում Դանիլո Թյիրկին եղևնի տնկեց` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:

24.08.10 Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակությունն երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում: Այսօր Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ`Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին` մեկ րոպե լռությամբ հարգելով 1915թ. անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ հյուրերը ծանոթացան թանգարանային ցուցադրությանը: Գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:

19.08.10 Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Երևան ժամանած Ռուսաստանի դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: ՌԴ նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, ապա ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությմաբ հարգեց 1915թ. անմեղ զոհերի հիշատակը: ՌԴ առաջնորդը եղավ նաև Հիշողության պուրակում, որտեղ ջրեց երկու տարի առաջ իր կողմից` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին, տնկած եղևնին:
Ծիծեռնակաբերդի բարձունքում հնչեց Ռուսաստանի պետական հիմնը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՌԴ նախագահին ներկայացրեց Ծիծեռնակաբերդի հուշակոթողի կառուցման պատմությունը, թե ինչ նշանակություն ունի այն յուրաքանչյուր հայի համար, ովքեր են այցելում հուշահամալիր, ապրիլի 24-ի խորհուրդը:
Նշենք նաև, որ Ռուսաստանի Պետդուման 1995 թվականի ապրիլի 14-ին` 1915-1922 թթ. Ցեղասպանություն իրագործողներին դատապարտող և ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիր է ընդունել:

14.07.10 Լեհաստանի Արտքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Լեհաստանից ժամանած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ հյուրերը ծանոթացան թանգարանային ցուցադրությանը և Ռադոսլավ Սիկորսկին գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում: Ռադոսլավ Սիկորսկին եղևնի տնկեց Հիշողության պուրակում:

13.07.10 Իսրայելի Մարդու իրավունների պաշտպան, վերահսկողական պալատի նախագահ, դատավոր Միխա Լինդենշտրաուսի գլխավորած պատվիրակությունն ունեցավ մասնավոր այց Ծիծեռնակաբերդ`Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Այնուհետև պատվիրակությունն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ հյուրերը ծանոթացան թանգարանային ցուցադրությանը:

08.07.10 Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Սերժ Լագոշի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը:

26.06.10 Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Միխայել Շպինդելեգերի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Միխայել Շպինդելեգերը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում և Հիշողության պուրակում եղևնի տնկեց` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:

11.06.10 Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Պատգամավորների պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ հյուրերը ծանոթացան թանգարանային ցուցադրությանը:

21.05.10 Արգենտինայի արտաքին գործերի նախարար Խորխե Տայանայի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Խորխե Տայանայի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Խորխե Տայանան գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Խորապես խոնարհվում եմ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի առաջ»: Հիշողության պուրակում Խորխե Տայանան եղևնի տնկեց` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:

19.05.10 Օդաչու-տիեզերագնաց, ԽՍՀՄ կրկնակի հերոս Ալեքսեյ Լեոնովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև տիեզերագնացներ Վիկտոր Գոռբատկոն, Վլադիմիր Լյախովը այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Ալեքսեյ Լեոնովը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Ոչ մի գազան չի կարող հորինել ավելի սարսափելի հանցագործություն, քան թուրքական կառավարության` հնագույն ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանությունը: Դա սկիզբն էր երկրագնդի տարբեր վայրերում իրագործված` միմյանց հաջորդած հանցագործությունների: Քանի դեռ ողջ է մարդկությունը, դա պետք է դատապարտվի բոլոր երկրներում` անկախ ղեկավար անձանցից և պետք է տրվի իրավական գնահատական` որպես մարդկության դեմ իրագործված սարսափելի հանցագործություն»: Հյուրերը հիշողության պուրակում եղևնի տնկեցին` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:

18.05.10 Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Յան Ֆիշերը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Խորապես տպավորված եմ այն ամենով, ինչ տեսա թանգարանում և նրանով, ինչ տեղի է ունեցել 20-րդ դարի սկզբին: Մենք երբեք չպետք է մոռանանք դա»: Հիշողության պուրակում Յան Ֆիշերը եղևնի տնկեց` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:

01.05.10 Աշխարհի շուրջ 100 երկրներից Հայաստան եկած Ատամնաբույժների միջազգային ընկերության պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակությունը շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանում` ծանոթանալով ցուցադրությանը: Հյուրերը գրառում կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:

08.04.10 Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Աբդու Դիուֆիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Ա. Դիուֆին գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Պետք է ապրել ճանաչելով անցյալը և ներկա այս իրավիճակում պետք է կարողանալ դիմադրել մարդկության դեմ կատարվող հանցագործություններին»: Ա. Դիուֆին Հիշողության պուրակում եղևնի տնկեց:

17.03.10 Այսօր Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի գլխավորած պատվիրակությունն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին և հոգեհանգստի պատարագ մատուցեցեին: Այնուհետև պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Հավերժ հիշատակ սպանված անմեղ հայ եղբայրներին ու քույրերին: Թող Աստված պահպանի հայոց հողն ու ժողովրդին, և զերծ պահի ցանկացած ժողովորդի այն տառապանքներից, որոնք ներկայացված են վշտագին հիշողության այս վայրում»: Համայն Ռուսիո պատրիարքը Հիշողության պուրակում եղևնի տնկեց:

12.03.10 Այսօր Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Լեհաստանի պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Դոնալդ Տուսկը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, որում ասվում է. «Ես խոնարհվում եմ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի առջև: Լեհաստանը նախորդ դարում կորցրել է միլիոնավոր քաղաքացիներ և առավել խորն է հասկանում հայ ժողովրդի վիշտը»: Լեհաստանի վարչապետը հիշողության պուրակում եղևնի տնկեց:

05.03.10 Հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև ռեժիսորը Հիշողության պուրակում եղևնի տնկեց և այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ գրառում կատարեց հուշամատյանում: Նրա խոսքերով «մենք դարձել ենք նույն ոճրագործության զոհերը»: Կուստուրիցան նաև հետաքրքրվեց ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմով, որը կրում է «Հոշոտված Հայաստան» խորագիրը և այսօր ցուցադրվում է Հայոց ցեղասպանության թանգարանում:

04.03.10 Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Վիլֆրիդ Մարթենսը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:

04.03.10 Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Չեխիայի պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացան ցուցադրությանը: Վոյցեկ Ֆիլիպը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:

10.12.09 Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը, տիկնոջ՝ Լիլիտա Զատլերի հետ այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ դրեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հուշարձանին: Այնուհետև նախագահ Վալդիս Զատլերսը և նրա գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ հյուրերը ծանոթացան ցուցադրությանը: Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը գրառում կատարեց տպավորությունների մատյանում. «Մարդկության հիշողությունը անհնար է ոչնչացնել, այն ապրում է հավերժ և փոխանցվում սերնդեսերունդ»: Լատվիայի նախագահը եղևնի տնկեց` ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:

28.11.09 Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ է դրել 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հուշարձանին: Դրանից հետո Բոգդան Կլիխը և նրա գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացել է ցուցադրությանը: Լեհաստանի պաշտպանության նախարարությունը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում և եղևնի է տնկել Հիշատակի ծառուղում:

30.10.09 Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բելառուսի պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Այնուհետև պարոն նախարարը Հիշողության պուրակում եղևնի տնկեց: Պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ պարոն Մարտինովը գրառում կատարեց Տպավորությունների մատյանում:

17.10.09 Ս.թ. հոկտեմբերի 16-ին արտաքին գործերի նախարարի տիկնոջ` Նատալյա Նալբանդյանի նախագահությամբ գործող «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիան այցելեցություն կազմակերպեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր:
Հայաստանում հավատարմագրված դիվանագետների կանայք և կին դիվանագետները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Այնուհետեւ ասոցիացիայի անդամները եղևնի տնկեցին Հիշողության պուրակում:
Դիվանագետների կանայք և կին դիվանագետները այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ավելի հանգամանալից ծանոթացան Ցեղասպանության պատմությանը, գրառումներ կատարեցին հուշամատյանում:

02.10.09 «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում Երեւան են ժամանել ռոք-երաժշտության գերաստղեր Իէն Գիլանը (“Deep Purple” ռոք-խմբի հիմնադիր անդամ), Թոնի Այոմին (“Black Sabbath” ռոք-խմբի հիմնադիր անդամ) Ջեֆ Դաունսը (“Asia” ռոք-խմբի հիմնադիր անդամ), մեծ թենիսի նախկին աստղ Փեթ Քեշը և «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ, ավստրալիական “Do Something” բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին:

Այսօր, համաշխարհային ռոք աստղերն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ հայտնի երիաժիշտները գրառում կատարեց Տպավորությունների մատյանում:

02.10.09 Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերին և նրա գլխավորած պատվիրակություն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեցին զոհերի հուշակոթողին: Բելգիայից ժամանած պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Այնուհետև Բելգիայի Սենատի նախագահը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ պարոն դը Դեկերին գրառում կատարեց Տպավորությունների մատյանում:

28.07.09 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչը: Պաշտոնական այցելությունների շրջանակներում, Սերբիայի նախագահն այցելեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց զոհերի հուշակոթողին: Սերբիայից ժամանած պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Այնուհետև Սերբիայի նախագահը Հիշողության պուրակում եղևնի տնկեց: Պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ պարոն Տադիչը գրառում կատարեց Տպավորությունների մատյանում:

07.07.09 Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 6-ին երկօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը տիկնոջ` Էլսի Խրիստոֆիայի հետ: Պարոն Դիմիտրիս Խրիստոֆիասը Հայաստանի և Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կիպրոսի պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Այնուհետև Կիպրոսի նախագահը Հիշողության պուրակում եղևնի տնկեց: Պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ պարոն Խրիստոֆիասը գրառում կատարեց Տպավորությունների մատյանում. «Հայոց ցեղասպանության դատապարտումը ողջ ժամանակակից աշխարհի պարտականությունն է: Կիպրոսը միշտ եղել է և կմնա Հայաստանի կողքին` Երիտթուրքերի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման համար պայքարում»:

25.06.09 Պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Վրաստանյան պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Որից հետո նախագահ Սահակաշվիլին ջրեց իր կողմից մի քանի տարի առաջ Հիշողության պուրակում տնկած եղևնին:

18.06.09 Հունիսի 15-21-ին Երևանում անց է կացվում ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնական-պատմաբանների 4-րդ Միջազգային ամառային դպրոցը`«Առօրեականության պատմությունը ԱՊՀ երկրներում պատմության ուսումնասիրության մեջ» թեմայով:
Ամառային դպրոցի մասնակիցները, որոնք ժամանել էին ՌԴ-ից, Մոլդովայից, Բելառուսից, Ուկրաինայից, Տաջիկստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, հունիսի 18-ին այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: Երիտասարդ պատմաբանները ծաղիկներ դրեցին զոհերի հուշակոթողին, այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան:

22.05.09 Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչն այսօր Արդարադատության նախարարի, Երևանի քաղաքապետի ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: Առաջին անգամ Հայաստան այցելած Խորվաթիայի նախագահը հուշահամալիրում ծաղկեպսակ դրեց զոհերի հուշակոթողին, այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան: Թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Խորվաթիայի նախագահին ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը: Վերջում, Ս. Մեսիչը թանգարան-ինստիտուտի հուշամատյանում թողեց հետևյալ արձանագրությունը. «Խոնորհվում եմ մարդկային բռնության բոլոր զոհերի առաջ»:

16.04.09 Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով Երևան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության Առաջին տիկին Ստետլանա Մեդվեդևան: Ռիտա Սարգսյանը և Սվետլանա Մեդվեդևան այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Առաջին տիկնայք այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ՌԴ նախագահի տիկինը գրառում կատարեց պաշտոնական գրառումների մատյանում` ամուսնու ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի գրառման կողքին: «Սգում ենք միասին: Պատմության սարսափելի էջերն ստիպում են մեզ մտածել հավերժության մասին: Հուշահամալիրի աշխատակիցներին ցանկանում եմ առողջություն և բարություն, ամբողջ հայ ժողովրդին` բարգավաճում և խաղաղ երկինք»,- ասված է նրա գրառման մեջ:

16.04.09 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ներքին գործերի նախարարների պատվիրակությունը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ուղեկցությմաբ, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ռուսաստանից, Բելառուսից, Ղրզղզստանից, Տաջիկստանից ժամանած պատվիրակության ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցեցին: Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում:

07.04.09 Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարի Անն Իզլեր Բեգենի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Հյուրերը շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ Հայկ Դեմոյանը մանրամասներ հաղորդեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հյուրերն անդրադարձան հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության պատմական իրողությանը և ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտությանը:

24.02.09 Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Վրաստանի խորհրդարանի խոսնակը և նրան ուղեկցող պատվիրակությունը շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում: Շրջայցի վերջում պարոն Բաքրաձեն գրառում կատարեց թանգարանի պաշտոնական գրառումների մատյանում: «Բոլոր իրավունքներից ամենասուրբը կյանքի իրավունքն է: Մենք պետք է հիշենք պատմությունը և անենք ամեն ինչ, որպեսզի ցեղասպանությունը և էթնիկական զտումները չկրկնվեն մեր օրերում»,- ասված է նրա գրառման մեջ:

21.02.09 Վրաստանի Արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Վրաստանի Արտաքին գործերի նախարարը և նրան ուղեկցող պատվիրակությունը շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում: Շրջայցի վերջում պարոն Վաշաձեն գրառում կատարեց թանգարանի պաշտոնական գրառումների մատյանում: «Շատ ցավալի է, որ մարդիկ մինչև օրս դասեր չեն քաղել պատմությունից»,- ասված է նրա գրառման մեջ:

17.11.08 Վանդեայի Գլխավոր Խորհրդի նախագահ, Եվրոպական խորհրդի պատգամավոր Ֆիլիպ դը Վիլիենի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պարոն Վիլիեն ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և Հիշողության պուրակում եղևնի տնկեց: Խորհրդի նախագահը և նրան ուղեկցող պատվիրակությունը շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ պարոն Վիլիեն գրառում կատարեց Պաշտոնական գրառումների մատյանում:

17.11.08 Հունգարիայի արտգործնախարար Քինգա Գյոնցը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տիկին Գյոնցը ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ տիկին Գյոնցը գրառում կատարեց Պաշտոնական գրառումների մատյանում:

12.11.08 Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պարոն Գարոյանը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Ներկայացուցիչների պալատի նախագահը և նրան ուղեկցող պատվիրակությունը շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ պարոն Գարոյանը գրառում կատարեց Պաշտոնական գրառումների մատյանում:

23.10.08 ԱՊՀ-ի երկրների անվտանգության և հատուկ ծառայությունների մարմինների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան:

21.10.08 Պաշտոնական այցով ՀՀ ժամանած Ռուսաստանի դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: ՌԴ նախագահը ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և Հիշողության պուրակում եղևնի տնկեց: Նախագահ Մեդվեդևը և նրան ուղեկցող պատվիրակությունը շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ պարոն Մեդվեդևը գրառում կատարեց Պաշտոնական գրառումների մատյանում:

09.10.08 Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները` Քրիստին Էգերզեգի-Օբրիստի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

07.10.08 Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը ՉՀ ՊՊ նախագահի տեղակալ Յան Կասալի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան:

02.10.08 Լատվիայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Ջունարս Կուտրիսն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան:

02.10.08 Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: Պարոն Չուրովը նաև գրառում կատարեց Տպավորությունների մատյանում:

27.09.08 Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ և Մյուռոնօրհնության տոնակատարությունների առիթով Մայր Աթոռ ժամանած քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հոգեհանգստի արարողություն: Հոգևորականները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան:

26.09.08 Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադյարիչի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: Պարոն Մադյարիչը գրառում կատարեց Տպավորությունների մատյանում:

24.09.08 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան:

13.09.08 Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկային և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: Պարոն Սոբոդկան գրառում կատարեց Տպավորությունների մատյանում:

30.08.08 Հնգօրյա աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի ղեկավար, ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Թոդ Բանթինգի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: Պարոն Բանթինգը գրառում կատարեց Տպավորությունների մատյանում:

26.08.08 Եվրոպայի եկեղեցիների միության ներկայացուցիչներն այցելեցին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: Եվրոպայի եկեղեցիների միության գլխավոր քարտուղարը գրառում կատարեց Տպավորությունների մատյանում:

29.07.08 Բելառուսիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Վիկտոր Ֆիլիսովիչն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ պարոն Ֆիլիսովիչը գրառում կատարեց Տպավորությունների մատյանում:

26.07.08 Բուդապեշտի 18-րդ թաղամասի ինքնավարության և 18-րդ դարի թաղամասի հայկական ինքնավարության ներկայացուցիչները, Հունգարիայի Ազգային ժողովի պատգամավոր, 18-րդ թաղամասի քաղաքապետ Լասլո Մեշտերի գլխավորությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և Հիշողության պուրակում եղևնի տնկեցին: Նրանք շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ պարոն Մեշտերը գրառում կատարեց Տպավորությունների մատյանում:

27.06.08 Վրաստանի Կրթության և գիտության նախարար Գեորգի Նոդիան, ՀՀ Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի ուղեկցությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում: Պարոն Նոդիան գրառում կատարեց Տպավորությունների մատյանում. «Ազգը պետք է հիշի իր պատմության ճակատագրական դարձած ողբերգական էջերը: Այս թանգարանը շատ կարևոր ինստիտուտ է հայերի համար: Հիշատակումն անհրաժեշտ է` ապագայում մարդկության դեմ նմանօրինակ ոճիրների կանխարգելման համար»:

Էջեր:  1  2

Հայաստան, Երևան, 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007 - 2013 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am