Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Էլ.թերթ

Այո՛, պարո՛ն Դավութօղլու, բայց...


03.12.2010

Այո՛, պարո՛ն Դավութօղլու, ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ շատ բաներ են փոխվել թուրքական հասարակության մեջ, և 1915 թվականի «ողբերգական դեպքերն» այժմ հասարակական քննարկումների օրակարգում են, բայց հարց է ծագում` ինչո՞ւ են այդ դեպքերը ժխտվել: Դժվար է հավատալ, որ ժխտողական բնույթի բոլոր փաստաթղթերն ու հրապարակումները շուտով կհանվեն Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության կայք-էջից: Թույլ տվեք ենթադրել. Թուրքիան, թերևս, կարիք ունի ևս մեկ տասնամյակի, որ առանց հին ու նոր արգելքների, ախտանիշների ու բարդույթների պատշաճորեն առերեսվի սեփական պատմությանը:

Այո՛, պարո՛ն Դավութօղլու, խոսելով հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ պետականորեն ծրագրած և իրականացրած ցեղասպանության քաղաքականության պատճառների մասին, կարելի է մեղադրել Օսմանյան կայսրության անկման փուլում ազգայնամոլ շարժումների ակտիվացմանը, բայց թույլ տվեք հարցնել` ինչո՞ւ էին ոստիկանատանը հերոսին վայել ընդունելության արժանացնում մի մարդասպանի, ով 2007 թվականի հունվարին սպանեց Հրանտ Դինքին: Ավելին, ոչ ոք դեռ չի դատապարտվել այդ հանցանքի համար: Ինչո՞ւ են Անատոլիայում ապրող հայերը մինչ օրս վախենում ներկայացնել իրենց իրական ինքնությունը: Որովհետև…Կարծում եմ, որ քաջ գիտեք հարցի պատասխանը, ուստի թույլ տվեք այս առնչությամբ բարձրացնել հաջորդ հարցը. այն վերաբերում է «անհայտ» ազգայնամոլությանը, որը պատասխանատվություն է կրում ավելի քան երեք հազար հայկական վաղ քրիստոնեական շրջանի հուշարձանների կործանման համար, որոնք 1960-1970-ական թվականներին պայթեցվել կամ օգտագործվել էին որպես թիրախ տանկային զորավարժությունների ժամանակ հանրապետական Թուրքիայի կառավարման տարիներին:

Այո՛, պարո՛ն Դավութօղլու, 1914 թվականին հայերը որոշ բարձր պաշտոններ էին զբաղեցնում Օսմանյան կայսրությունում, բայց թույլ տվեք մեջբերել 1910 թվականին դանիացի արևելագետ Յոհաննես Օստրուպին` Թալաաթ փաշային ուղղած խոսքերը, որոնք ասվել էին նախքան 1914 թվականի «ողբերգական պատերազմը». «Տեսե՛ք, մեր և այս ժողովրդի (հայեր - Հ. Դ.) միջև անհամատեղելիություն կա, որը հնարավոր չէ լուծել խաղաղ միջոցներով. կամ նրանք ամբողջովին կքայքայեն մեզ, կամ մենք ստիպված կլինենք ոչնչացնել նրանց: Եթե ես երբևէ իշխանության գամ այս երկրում, ապա կօգտագործեմ հայերին բնաջնջելու իմ ողջ կարողությունը» (Johannes Østrup, Erindringer, Copenhagen: H. Hirschprungs Forlag 1937, p.118): Կարծում եմ հավելյալ մեկնաբանությունների կարիք չկա:

Այո՛, պարո՛ն Դավութօղլու, 1915 թվականը կարևոր տարեթիվ է հայերի համար, բայց այն պետք է կարևոր դառնա նաև թուրքերի համար, քանի որ Հայոց ցեղասպանության պատմությունը թուրքական պատմության և հիշողության անբաժան մասն է:

Այո՛, պարո՛ն Դավութօղլու, պատերազմական շրջան էր և, հնարավոր է, Թուրքիայում քաղաքական համակարգը թույլ էր օրինականություն հաստատելու համար, բայց հարկ եմ համարում հիշեցնել, որ 1915 թվականից մինչև 1924 թվականն ընկած ժամանակահատվածում հայերի աքսորի և նրանց ունեցվածքի բռնագրավման վերաբերյալ արձակվող օսմանյան և թուրքական օրենքներն ու հրամանները կատարվում էին անվերապահորեն:

Այո՛, պարո՛ն Դավութօղլու, Գալիպոլիի/Չանաքկալեի ճակատամարտն ամենաարյունոտն էր Օսմանյան Թուրքիայի պատմության մեջ: Այդ անողոք ճակատամարտին զոհ գնաց շուրջ 250 000 մարդ, բայց հարյուրավոր հայեր որպես օրինապաշտ օսմանցի հայրենասերներ միացան իրենց թուրք ընկերներին` պայքարելու ընդդեմ թշնամու, ի պաշտպանություն իրենց հայրենիքի: Ճակատամարտում ոչ միայն թուրքեր, այլև արաբներ, քրդեր, հայեր և այլազգիներ զոհվեցին: Այսօր թուրքերը գիտե՞ն արդյոք Սարգիս Թորոսյանի անունը, ով ոչնչացրեց թշնամու առաջին ռազմանավը 1915 թվականին Չանաքկալեի ճակատամարտի ընթացքում և պատմության մեջ մնաց որպես «Դարդանելի հայ հերոս»: Ավետիս Ջեպեճյանը, Վահրամ Փափազյանը և նման շատ հայ զինվորներ ու սպաներ, հավանաբար, կռվել են Ձեր պապի հետ և, անարդարացիորեն, մոռացվել: Այն հայերը, ովքեր ողջ մնացին Չանաքկալեի ճակատամարտից հետո, ավելի ուշ տեղեկացան, որ իրենց սիրելիներն աքսորվել էին արաբական անապատների սպանդանոցներ:

Այո՛, պարո՛ն Դավութօղլու, Դուք ճիշտ եք, պետք է խուսափել անցյալի միակողմանի նկարագրություններից և մեկնաբանություններից, բայց, այդուհանդերձ, վերստին հաստատում եք թուրքական տեսակետը: Բացարձակ անհասկանալի է Չանաքկալեի ճակատամարտն ու Հայոց ցեղասպանությունը միմյանց կապելու տրամաբանությունը: Եթե, իսկապես, կապ կա, ապա ընդամենը տարեթիվն է` 24-ը ապրիլի, 1915 թվական:

Այո՛, պարո՛ն Դավութօղլու, ինն ու կես դարերի համակեցությունը զգալի ժամանակաշրջան է թուրքերի և հայերի համար, բայց թույլ տվեք հիշեցնել, որ բացի «millet-i sadika»-ից («հնազանդ մարդիկ» - Հ. Դ.), հայերը հայտնի էին նաև որպես գյավուրներ, այսինքն` անհավատներ, հետևաբար` անհավասար տվյալ հասարակության մեջ: Իսկ «հնազանդ մարդկանց» տարրազատումը մարդու հիմնարար իրավունքների տեսանկյունից արդեն իսկ նշանակում է անհավասարություն:

Այո՛, պարո՛ն Դավութօղլու, ես համաձայն եմ Ձեր այն հայտարարության հետ, որ ասում եք. «Եթե եղել են սխալներ, ապա հարկավոր է խոսել դրանց մասին», բայց ես հակված եմ մտածելու, որ անցած ինը տասնամյակի ընթացքում Թուրքիան ոչ միայն պնդել և արդարացրել, այլ նաև թույլ է տվել մի շարք նոր սխալներ:

Այո՛, պարո՛ն Դավութօղլու, առաջ շարժվելու համար մենք պետք է հիշենք «դրական կողմը» և պատրաստ լինենք նաև կիսելու մեր ցավը, բայց, միաժամանակ, պատմության էջերը թաքցնելու հավելյալ ու այլընտրանքային հռետորաբանության կարիք չունենք:

Այո՛, պարո՛ն Դավութօղլու, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման Երևանի նախաձեռնած և Թուրքիայի կողմից ձախողված փորձի ընթացքում Հայաստանի Սահմանադրական դատարանն արձանագրությունների վերաբերյալ որոշում ընդունեց, բայց լիովին սխալ է մեղադրել հայաստանյան դատարանին, որը բացառում է «Թուրքիայի համար կարևոր պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Արդյո՞ք Դուք պատմաբանների հանձնաժողովի կարիք ունեք «մեր ցավը կիսելու» համար:

Այո՛, պարո՛ն Դավութօղլու, Թուրքիան է որոշում բաց թե՞ փակ պահել Հայաստանի սահմանը: Ավելին, նախապայմաններ է դնում` շեշտելով արձանագրությունների վավերացման առաջընթացի անհնարինության մասին և կապում այն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ: Բայց այսօրինակ մտքերով, պարզապես, ի չիք եք դարձնում Ձեր կողմից արված նախորդ հայտարարությունները: Վերստին հաստատում եք այն միտքը, որ Թուրքիան պատրաստ չէ փոփոխությունների… Փոփոխություններ, որոնք, թերևս, կարող էին ճակատագրական լինել ոչ միայն երկրի դեմքը, այլ նաև ապագան փրկելու համար:

Այո՛, պարո՛ն Դավութօղլու, տարածաշրջանային խաղաղությունն անհրաժեշտություն է երկարատև խնդիրներ լուծելու հարցում հիմնարար մոտեցումներ մշակելիս: Բայց արդյո՞ք Սիրիան, Գազան և Լիբանանը «մեկ ազգ, երկու կամ երեք պետության» կարգախոսի ներքո են կառուցում իրենց քաղաքականությունը:

Այո՛, պարո՛ն Դավութօղլու, մենք պետք է անդրադառնանք Ղարաբաղյան հարցին, բայց մինչ բռնագրավված տարածքների մասին խոսելը, ստիպված եմ հիշեցնել, որ Ձեր երկիրն արդեն երեսունվեց տարի է, ինչ բռնագրավել է Եվրոպական միության մի հատվածը Կիպրոսում, բայց Դուք նախընտրում եք խոսել ադրբեջանական տարածքների «հայկական զավթման մասին»:

Այո՛, հարգելի՛ Ահմեդ բեյ, մենք ապրել ենք միասին, և կարծում եմ, որ չկա այլընտրանք, քան շարունակել անել նույնը և հաղթահարել բոլոր արգելքներն ապագայում: Բայց անհրաժեշտ եմ համարում նաև հիշեցնել Ձեր պատասխանատվության մասին. անցյալի սխալների վերաբերյալ թուրքական հասարակությանը հղած անորոշ և զգուշավոր հայտարարությունների փոխարեն ավելի լավ է հստակ ուղերձներով հանդես գալ` մեր օրերում դրանք չկրկնելու համար:


ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ

Տարածել




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am