Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈԻՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ

28.11.2018

1. Հայկական բնաշխարհի աշխարհագրական դիրքը, տարածքը
2. Հայկական լեռնաշխարհն իբրև մարդկային հասարակության հնագույն բնօրրաններից մեկը: Համահայկական հասարակությունը Հայկական լեռնաշխարհում
3. Պետականության ծագումը Հայկական լեռնաշխարհում: Արարատյան Ուրարտու թագավորության հիմնահարցը
4. Համահայկական միասնական պետության կազմավորումը: Երվանդունիների թագավորությունը մ.թ.ա 6-3-րդ դարերում
5. Հայկական վաղնջական մշակույթը /հնագույն ժամանակներից մինչև մ.թ.ա 3-րդ դարը/
6. Հայկական միասնական կենտրոնացված պետության առաջացումը: Հայաստանի վերելքը առաջին Արտաշեսյանների օրոք
7. Հայկական աշխարհակալ տերությունը: Տիգրան Մեծի տերության տեղն ու դերը Մերձավոր-Արևելքի ռազմա-քաղաքական համակարգում
8. Հայաստանի պայքարը Հռոմի ծավալապաշտական քաղաքականության դեմ: Մ.թ.ա 66թ. Արտաշատի պայմանագրի նշանակությունը
9. Արտավազդ 2-րդի արտաքին քաղաքականությունը
10. Հայաստանը վերջին Արտաշեսյանների օրոք: Արտաշեսյան թագավորության անկումը
11. Հռոմեա-պարթևական հակամարտությունները մ.թ. 1-ին դարի կեսերին և Հայաստանը: Արշակունիների թագավորության հաստատումը Հայաստանում
12. Հայկական մշակույթը հելլենիստական դարաշրջանում
13. Քրիստոնեության հռչակումը պետական կրոն: Նրա տեղն ու դերը Հայոց պատմության մեջ
14. Տրդատ 3-րդ Մեծի ներքին և արտաքին քաղաքականությունը: Քրիստոնեության ամրապնդումը Հայաստանում
15. Հայաստանը Խոսրով 3-րդ Կոտակի և Տիրան Արշակունու օրոք: Պայքար թագավորական իշխանության ամրապնդման համար
16. Արշակ 2-րդի պայքարը կենտրոնացված ուժեղ պետության հաստատման և Հայաստանի քաղաքական անկախության պահպանման համար
17. Պապ Արշակունու գործունեության բնութագիրը
18. Արշակունիների թագավորության անկումը: Պատճառներն ու դասերը
19. Արշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքը
20. 5-րդ դարի հայ ազատագրական պայքարը: Նվարսակի հաշտության պայմանագրի նշանակությունը
21. Հայ ժողովրդի պայքարը ներքին ինքնուրույնության համար 6-րդ դարում Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում
22. Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի ստեղծումը: Գրերի ստեղծման պատմական նշանակությունը
23. Վաղ միջնադարյան մշակույթը Հայաստանում. նրա դերը հայ ժողովրդի գոյապայքարում
24. 5-րդ դարի հայ պատմագրությունը
25. Արաբական արշավանքները Հայաստան: Քաղաքական նոր դիրքորոշումը և 652 թ. հայ-արաբական պայմանագիրը
26. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը արաբական տիրապետության դեմ 8-9-րդ դարերում: 850-855 թթ. հակաարաբական ապստամբությունը
27. Աղանդավորական շարժումները Հայաստանում 5-11 դարերում
28. Հայկական պետականության վերականգնումը 9-րդ դարի վերջերին: Աշոտ 1-ինի և Սմբատ 1-ինի դերը
29. Աշոտ 2-րդ Երկաթի պայքարը պետության ամրապնդման ուղղությամբ
30. Հայոց պետականության զարգացման ընթացքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբներին: Երկրի միավորման փորձերը և դրա ձախողման պատճառները
31. Բագրատունյաց թագավորության անկումը և դրա պատճառները
32. Բագրատունյաց Հայաստանի պետական կառուցվածքը և հասարակական-տնտեսական կյանքը
33. Սելջուկ-թուրքերի արշավանքները և նրանց հաստատվելը Հայաստանում և Բյուզանդիայում
34. Հայաստան-Վրաստան փոխհարաբերությունները 12-13-րդ դարերում: Հյուսիսարևելյան Հայաստանի ազատագրումը: Զաքարյանների իշխանության տեղը վրացական թագավորության համակարգում
35. Հայերի հաստատվելը Կիլիկիայում. հայկական իշխանության ձևավորումը
36. Թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 2-րդ: Կիլիկյան Հայաստանը հայոց պատմական ճակատագրում
37. Կիլիկիայի հայկական թագավորությունը Հեթումյանների օրոք: Կիլիկիայի հայկական թագավորության անկումը և դրա պատճառները
38. Հայկական մշակույթը 9-14-րդ դարերում
39. Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի հակամարտության ոլորտում 16-17-րդ դդ.
40. Հայկական մշակույթը 15-17-րդ դարերում
41. Հայկական հարցը. Բովանդակությունը, ծագումը
42. Հայ ժողովրդի քաղաքական կողմնորոշման հիմնահարցը /16-18-րդ դարեր/
43. Հայ ազատագրական շարժումները 17-րդ դարի երկրորդ կեսին և 18-րդ դարի սկզբներին: Իսրայել Օրի
44. Հայ ազատագրական պայքարը Արցախում և Սյունիքում 18-րդ դարի 20-ական թթ.
45. Հովսեփ Էմինը և հայ ազատագրական շարժումը
46. Հայաստանի ազատագրության Մադրասի խմբակի գործունեությունը և ծրագիրը
47. Հայաստանի ազատագրության ծրագրերը 18-րդ դարի վերջերին: Ռուսաստանը և հայ ազատագրական շարժումը
48. Հայաստանի կացությունը 19-րդ դարի սկզբներին: Տերությունների պայքարը Անդրկովկասի համար
49. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին: Ռուսաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում
50. 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը
51. Ցարիզմի գաղութային քաղաքականությունը Արևելյան Հայաստանում 1830-1860-ական թվականներին
52. Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի 30-60-ական թթ: Սահմանադրական շարժումը, արդյունքներն ու նշանակությունը
53. Զեյթունի 1862 թ. ապստամբությունը և դրա նշանակությունը
54. Հայկական մշակույթը 18-րդ դարում և 19-րդ դարի առաջին կեսին
55. 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը. Հայկական հարցի միջազգայնացումը: Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերը
56. Հայ ազգային-ազատագրական շարժումները 19-րդ դարի 70-80-ական թթ.: Ազատագրական խմբակները
57. Հայ քաղաքական կուսակցությունների ձևավորումը
58. Պանթուրքիզմի, պանօսմանիզմի և պանիսլամիզմի գաղափարախոսությունները և Հայաստանը
59. Արևմտահայրի ցեղասպանության թուրքական ծրագրի կենսագործման սկիզբը: Հայկական կոտորածները 1894-1896 թթ.
60. Տերությունները և Հայկական հարցը 19-րդ դարի 90-ական թթ.
61. Հայաստանը 20-րդ դարի սկզբներին: 1903 թ. հունիսի 12-ի օրենքը: Ազգային-ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում: 1904 թ. Սասունի աբստամբությունը
62. Հայաստանը 1905-1907 թթ. ռուսական առաջին հեղափոխության ժամանակաշրջանում
63. Արևմտյան Հայաստանը 1908-1914 թթ.: Հայկական հարցը առաջին համաշխարհային պատերզմի նախօրյակին
64. Հայաստանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Պատերազմի կովկասյան ճակատը: Հայ կամավորական շարժումը. դերն ու նշանակությունը
65. Արևմտահայության Մեծ եղեռնը: Հայոց ցեղասպանության պատճառներն ու դասերը
66. Ինքնապաշտպանական մարտերը 1915 թ.
67. Հայաստանը 1917 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո: Ժամանակավոր կառավարությունը և Հայկական հարցը: Ազգային խորհուրդների ձևավորումը
68. Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին
69. Հայկական գաղթավայրերը 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին: Հայկական սփյուռքի առաջացումը
70. 1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումը Ռուսաստանում և դրա արձագանքները Անդրկովկասում
71. Թուրքական ներխուժումը Անդրկովկաս 1918 թվականին: Տրապիզոնի բանակցությունները: Բաթումի պայմանագիրը
72. 1918 թ. մայիսյան հերոսամարտերը: Հայաստանի Հանրապետության հռչակումը
73. Հայաստանի Հանրապետության /1918-1920 թթ./ կազմավորումը: Պետական կառուցվածքը
74. Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը /1918-1920 թթ./
75. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը /1918-1920 թթ./
76. Հայկական հարցը Փարիզի կոնֆերանսում: Սևրի պայմանագիրը
77. Իրադարձությունները Կիլիկիայում 1920-1921 թթ.
78. 1920 թ. թուրք-հայկական պատերազմի Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Հայաստանի Հանրապետության կործանման պատճառները
79. Հայաստանի խորհրդայնացումը: Դեկտեմբերի 2-ի Երևանյան համաձայնագիրը
80. Հայկական հարցը 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերում
81. 1921 թ. փետրվարյան ապստամբությունը. պատճառները և ընթացքը
82. Արցախի հիմնահարցը 1918-1921 թթ: Գարեգին Նժդեհ
83. Նախիջևանի, Լոռու և Ջավախքի հարցերը 1918-1921 թթ: Հայաստանի տարածքային կորուստները
84. Ռազմական կոմունիզմի և ՆԷՊ-ի քաղաքականությունը Հայաստանում. առանձնահատկությունները
85. Անդրֆեդերացիայի և ԽՍՀՄ կազմավորումը: Հայաստանը ԽՍՀՄ համակարգում
86. Ինդուստրացման քաղաքականության իրականացումը Հայաստանում. արդյունքները, թույլ տված սխալները
87. Գյուղատնտեսության և կոլեկտիվացման քաղաքականութունը Հայաստանում և դրա ծանր հետևանքները
88. Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը 1920-1930-ական թթ. անհատի պաշտամունքի ծանր հետևանքները
89. Խորհրդային Հայաստանի մշակույթային կյանքը 1920-1930-ական թթ.
90. Հայկական սփյուռքը 1920-1940-ական թթ: Հայկական հարցը Լոզանի կոնֆերանսում: Հայրենադարձությունը
91. Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին
92. Հայկական հարցի վերաբացումը և հայրենադարձությունը /1945-1949/
93. Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը 1945-1980-ական թթ.
94. Արցախյան շարժման նոր փուլը /1988-1990-ական թթ./: ԼՂՀ-ի հռչակումը
95. Հայաստանի անկախության հռչակումը /1991 թ./: Պետական կառուցվածքը
96. Հայաստանի Հանրապետության ներքին կառուցվածքը
97. Հայաստանի Հանրապետության արտաքին կառուցվածքը
98. Հայկական սփյուռքը /1945-1980-ական թթ./: Հայրենիք-սփյուռք հարաբերությունները արդի փուլում /1990-ական թթ./
99. Հայկական մշակույթը /1945-1990-ական թթ./
100. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն արդի փուլում
101. Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության լուսաբանումը հայ պատմագրության մեջ
102. Հայոց ցեղասպանության ժխտումը












ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am