Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Լեմկինի կրթաթոշակի շրջանավարտները

"Տեղում տեսա, թե ինչ է նշանակում Հայաստանի հայերի համար անցյալի բեռը: ":
Հարցազրույց Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակի 2015 թվականի շրջանավարտ Լարա Հալաջյանի հետ:



Լարան ցեղասպանագետ է և մարդու իրավունքների մասնագետ: Նա իրավաբան է, այժմ ցեղասպանագիտական թեմայով իր դոկտորականն է գրում Լոնդոնի համալսարանի խորացված ուսումնասիրությունների դպրոցում:Մասնագիտացել է Լոնդոնի և Էսսեքսի համալսարաններում, Կիպրոսի Լարնաքա քաղաքի Ամերիկյան ակադեմիայում:



- Բարև, Լարա: Ի՞նչ կարող եք պատմել Ձեր հետազոտության թեմայի մասին, և արդյոք այս ժամանակահատվածում ՀՑԹԻ-ում կատարած ուսումնասիրությունը օգնեց բարելավել Ձեր գիտելիքները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

- Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այս հնարավորության համար, որի շնորհիվ կարողացա մասնակցել ՀՑԹԻ-ի Լեմկինի ծրագրին: Դա մի փորձ էր, որը ես հարստության նման կպահեմ: Իմ դոկտորական հետազոտության թեման անցումային արդարադատությունն է՝ կապված Հայոց ցեղասպանության հետ: Ես առաջարկում եմ մի ճշմարտություն և փոխհատուցման հանձնաժողով, որպեսզի մարդկանց 3-րդ և 4-րդ սերունդները կարողանան հասկանալ, թե որոնք են Հայոց ցեղասպանության հետ կապված ավելի խորքային խնդիրներ:

Իմ հետազոտությունը նաև այն մասին է, թե ինչպես պետք է պահպանել հիշողությունը, քանի որ վերապրածների մեծ մասը տարիների ընթացքում զոհվել են: ՀՑԹԻ –ում անցկացրածս ժամանակահատվածում կարողացա օգտվել վերապրածների վկայություններից, ինչպես նաև տեսնել հավելյալ շատ գրքեր` Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ավելին, ուղևորությունն ինձ հնարավորություն տվեց կարողանալ խոսել իմ մայրենի լեզվով: (Լինելով սփյուռքահայ և հաճախելով մասնավոր դպրոցներ, իմ հայերենը մի փոքր վատացել էր):

- Արդյո՞ք այս ամիսն արդյունավետ էր Ձեզ համար:

- Այն ամիսը, որ մնացի, շատ արդյունավետ էր ինձ համար, քանի որ լինելով տեղում տեսա, թե ինչ է նշանակում Հայաստանի հայերի համար անցյալի բեռը: Չնայած Սփյուռքը անասելի տուժել էր և ի վերջո կորցրել իր ժառանգության մի մասը, այնուամենայնիվ Հայաստանը ևս նույնչափ տուժել և տառապել է:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեիք, երբ որոշեցիք դիմել Լեմկինի կրթաթոշակին:

- Հուզվել էի,քանի որ առաջին անգամ ինձ հնարավորություն էր տրվել ճանապարհորդել Հայաստանում: Ես սիրահարվեցի այս երկրին և ժողովրդի հյուրընկալությանը: Նաև ցանկանում էի հնարավորություն ունենալ այցելելու թանգարան, առաջին ձեռքից տեսնել Հայոց ցեղասպանության հետ կապված աղբյուրները: Տխրեցի , որ հնարավորություն չունեցա լինել Մատենադարանում, սակայն Լեմկինի կրթաթոշակն իսկապես հիանալի հնարավորություն էր իմանալ ավելին և ՛ ցեղասպանություն ուսումնասիրողների, և ՛ նույնիսկ ոչ գիտնականների համար::

- Ի՞նչ է տվել Ձեզ Լեմկինի ծրագիրը: Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները:

- Լեմկինի ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալ, իմանալ ավելին Հայոց ցեղասպանության մասին: Դեռ ավելին, այն ինձ հնարավորություն տվեց այցելել մի երկիր, որը ես ցանկանում էի տեսնել դեռ մանկուց, սակայն երբեք չեմ ունեցել այդ հնարավորությունը: Ես նաև ցանկանում եմ ասել, որ այս ծրագրի միջոցով ստանում ես ևս մի հնարավորություն՝ տեսնել այն մարդկանց, ովքեր աշխատում են թանգարան-ինստիտուտում, ովքեր մեծ աշխատանք են կատարում՝ երիտասարդ սերնդի համար ապահովելով և պահպանելով գիտելիքներ ցեղասպանության մասին:

- Եվ մի հարց, որ մենք տալիս ենք Լեմկինի ծրագրի բոլոր շրջանավարտներին. ի՞նչ կցանկանայիք փոխել այս ծրագրի մեջ:

- Միակ բանը, որ ծրագրի միջոցով կփոխեի, նաև մեր երկիրը տեսնելու հնարավորություն տալն է: Հայաստանում ես կարողացա այցելել վանքեր, եկեղեցիներ, Երևանից դուրս գտնվող վայրեր: Ամեն ինչ ուղղակի գեղեցիկ էր, և այս ամբողջ մշակույթը պահպանվել է տարիներ շարունակ:Ինձ համար վայելք էին այդ տեսարանները՝ նույնքան հաճելի և կարևոր, որքան թանգարանի ներսում ընթերցանությունն ու ուսումնասիրություններ կատարելը: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ձեզ, որ ինձ ընձեռեցիք այս հնարավորությունը:

- Շնորհակալություն, Լարա:






© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am