22.04.2016
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ռուսական պատվիրակության, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Վոլինկինի հետ Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ տեղադրեց Հուշահամալիրի մոտ, անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ պարոն Լավրովը շրջեց Հայոց ցեղասպանության թանգարանի սրահներում: ՀՑԹԻ տնօրենը համառոտ ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմության հիմնական փուլերը, կարևոր դրվագները, նկարագրեց նախապատմությունն ու հետագա ընթացքը:
Սերգեյ Լավրովը գրառում թողեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում:
Հայկ Դեմոյանը հրաժեշտից առաջ պարոն Լավրովին նվիրեց ՀՑԹԻ հրատարակած«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին, 1853-1925թթ.» պատկերազարդ հատորի ռուսերեն թարգմանությունը: