29.09.2016

Սեպտեմբերի 26-28-ը ՀՑԹԻ մամուլի բաժնի պատասխանատու Հերմինե Հակոբյանը մասնակցել է Թանգարանային կրթության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնների կազմակերպած «Մեդիան և թանգարանները» խորագրով եռօրյա դասընթաց-վարժանքին:
Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնըլի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կայացող «Մեդիան և թանգարանները» եռօրյա դասընթացը նախատեսված է Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար։
Դասընթացն ավանդական և ժամանակակից մեդիա հարթակների մասին է, որոնք այսօր այցելուների հետ հաղորդակցվելու կարևոր գործիք են դարձել թանգարաններում։ Հիմնական նպատակն է ՝ օգնել մասնակիցներին ավելի լավ ճանաչելու տարբեր մեդիա հարթակների հնարավորությունները, ձեռք բերելու լրացուցիչ հմտություններ թանգարաններին վերաբերող տեղեկատվությունն առցանց հարթակներում առավել ուշագրավ ներկայացնելու համար և ավելի արդյունավետ օգտագործելու դրանք՝ ի նպաստ թանգարանների։