Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«Ջարդից հրաշքով ենք փրկվել. թուրքերը հարվածում էին գավազանով, մտրակով և սուրերով»

Մկրտիչ Կարապետյանի վկայությունը
1910 թ., Տիգրանակերտ

24.05.2016


Մկրտիչ Կարապետյանը ծնվել է 1910-ին, բնիկ տիգրանակերտցի է: Նա նշում է, որ թեև 1915-ին փոքր է եղել, բայց լավ է հիշում, որ քաղաքի ամբողջ բնակչությունն աքսորել են: Քայլելու ժամանակ նրանց հարվածել են գավազանով, մտրակով և սրերով: Մկրտիչը պատմում է, թե ինչպես են հրաշքով փրկվել, երբ պարսիկ զինվորակաները եկել են նրանց ազատելու:


«...Իսկական Տիգրանակերտը Ֆարղինն է, որը քսանհինգ կիլոմետր դեպի Արարատյան դաշտի կողմն է: Մեծն Տիգրան թագավորի պալատը էնտեղ է եղել, բայց երկրաշարժի պատճառով խորտակվել է:
Տիգրանակերտեն կերևար Արարատ լեռը: Հոնտեղեն կանցներ Տիգրիս գետը: Մենք բնիկ տիգրանակերտցի ենք: Ես ամեն ինչ լավ կհիշեմ, մանրամասնությամբ:

1915 թ. հանկարծակի մեզ աքսորեցին: Ես շատ փոքր էի, բայց կհիշեմ` որքան ժողովուրդ կար Տիգրանակերտի մեջ, հանեցին դուրս: Քեռիս, որ տասնհինգ տարեկան հազիվ կար, ինձ վերցրեց ուսերին: Մայրս ալ պուճուր եղբորս գիրկը առած` քայլում էր: Սրանք հիշում եմ լավ: Մեծ եղբայրս` Նշանը, որ ինձմե վեց տարով մեծ էր, ան ալ քայլում էր մեծ մորս ձեռքը բռնած: Քայլելու ժամանակ մեզի խփում էին գավազանով, մտրակով և սուրերով: Վերջապես էկանք, հասանք Դեր Զորի անապատի վերևի մասը` Մերդին քաղաքը, որտեղ գնացքը կուգար, Հալեպ կերթար: Անտեղ մեզ իջեցուցին, կանաչ դաշտ էր: Ներքևը ձոր կար: Մեզ` փոքրերիս ջոկեցին, իսկ մեծերին` տարին ձորի կողմը հերթ կայնեցրին. երեք-չորս հարյուր հոգիի չափ մեծեր էին, այդքան ալ երեխաներ էինք: Ուրեմն մեզ` էրեխեքիս կանաչ դաշտի վրա նստեցրին. մենք չգիտենք` ինչ պիտի ըլլա…

Մայրս իր հերթը խախտելով գալիս էր մեզի համբուրու՜մ, համբուրու՜մ, գնում էր: Մենք` ես, մեծ եղբայրս և փոքր եղբայրս, որը մեկ տարեկան էր, հեռվից տեսնում էինք մի շարան կանայք հերթի մեջ շարժվում են. մեր մայրը անոնց մեջն էր: Տունեն երբ էլանք, մեր մայրը ազգային տարազներով էր` թավիշ, ոսկեկար հագուստներով, գլուխը զարդարված էր ոսկեդրամներով, վիզը ոսկե շղթա կար, հագուստներուն մեջը երկու կողմը քսանհինգ-քսանհինգ ոսկի էր կարած` գաղտնի…

Վերջին անգամ, երբ մեր մայրը էկավ մեզի խենթի պես համբուրեց, կհիշեմ, արդեն միայն տակի ճերմակ ներքնազգեստով էր. ո՛չ զարդ կար, ո՛չ ոսկի կար, ոչ ալ թավիշե հագուստները…
Մենք` էրեխեքս, բանից անտեղյակ ենք: Էնտեղ բաներ մը կատարվում են, բայց չգիտենք ի՞նչ է կատարվում: Դու մի ըսեր` բոլորին հերթով հագուստները հանում էին, մի կողմի վրա շարում, բոլորին մերկացնում էին, կացինով գլուխը կտրում էին, նետում էին ձորը:

Մայրս վերջին անգամ էկավ մեզի նորեն համբուրեց, գնաց: Ամեն անգամ գալուն պահակին մի դեղին ոսկի կուտա եղեր, որ մեր մոտ գա, իր երեք փոքր երեխեքին տեսնելու, մեզի համբուրելու: Էդ միջոցին, որ մայրս մեզ մոտ էկավ վերջին անգամ մեզ համբուրելու, մեկ փաթըրթը մը էլավ, Աստված մի արասցե. դու մի ըսեր, զինված պարսիկները էկան էդ թուրք ժանդարմաներին սկսան կոտորել: Եվ մեզի բոլորիս ազատեցին: Մեզ` էրեխեքիս հետ նաև մայրս և մի քանի մեծեր, որոնց հերթը դեռ չէր հասած: Էդ ժամանակ պարսից շահը հրաման է արձակել, որ ով որ մի հատ հայ բերի` ըլլա երեխա, ըլլա մեծ թե փոքր` մեկ կարմիր ոսկի կստանա իրմէ` մարդ գլուխ: Էս պարսիկ զինվորները մեզի հավաքեցին, որ տանեն Պարսկաստան. շահին հրամանը պիտի կատարեն: Էկան որ պիտի տանեն մեզ, շարքով շարեցին: Էդ միջոցին մի փառավոր ծերուկ, մորուքը ծունկերին հասնող մարդ մը էկավ. անոր անունը շեյխ Աբդըլ Խազըր Գեյլանի էր: Էկավ պարսիկներուն ըսավ. – Էս կանանց մեջ դերձակ չիկա՞:
Մայրս, որ հմուտ դերձակ էր, ըսավ. – Ես դերձա՜կ եմ:
Փառավոր շեյխը ըսավ. – Աղջի՜կս, աս երեխաներուն ու՞ր կտանիս, արի վրաններու մեջ ման արի, Դեր Զորի շրջակայքում բնակվող արաբ կանանց հագուստ կկարես, անոնք քեզ ցորեն, ուտելիք կուտան: – Հետո շուռ էկավ դեպի պարսիկ զինվորների մեծավորի կողմը, ըսավ. – Սրանց ամեն մեկի համար մեյ-մեկ ոսկի պիտի առնեիր չէ՞ շահից, ա՛ռ, – ըսավ, հանեց չորս ոսկի տվավ, մեզի ազատեց:

Էն փառավոր շեյխը մեզի տարավ վրանների մեջ և ըսավ իր մարդոցը. – Եթե սրանց մազից մեկ թել պակսի, ձեր գլուխը կկտրեմ:
Մամաս կէրթար վրանների տակը արաբ կանանց կար կկարեր, ուտելիք կբերեր: Մի կերպ կապրեինք: Գիշերները մեզ հետ կպառկեր կռնակի վրա. փոքր եղբորս կուրծքին վրա կդներ, որ կաթ ուտի, արդեն կուրծք ալ չէր մնացած, որ ուտի, խեղճ մայրս թևերը բացած խաչվածի պես կպառկեր` մեկ թևին` իմ գլուխը, մյուս թևին` մեծ եղբորս գլուխը, պզտիկն ալ` կուրծքին վրա, որ մի բան չպատահի: Քանի որ չէր վստահում ոչ մեկին, աչքը վախեցած էր արդեն: Մայրս շա՜տ գեղեցիկ կին էր, օր մը էս շեյխի եղբայրը կսիրահարվի մորս: Մայրս` կհրաժարվի: Նա կասի. – Եթե չհամաձայնես, քո երեխաներին պիտի սպանեմ:
Մայրս ըսավ. – Սպանե՛, միևնույն է, քեզ չե՛մ ուզի:
Այդ միջոցին մի մարդ գնաց լուր տվավ շեյխին: Շեյխը էկավ, ըսավ. – Սրիկա՜, ի՞նչ ես ուզում, ես սրանց բարիք արեցի մեղքացա, չորս ոսկի տվի ազատեցի, որ դուն սպանե՞ս: Ուրիշ աղջիկ չիկա՞, որ ամուսնանաս:
Հանեց ատրճանակը` թա՛խ-թա՛խ-թա՛խ, մեր աչքի առջևը սպանեց իր եղբորը:

Արդեն մայրս շատ նիհարցել էր, կուրծքը ցամքել էր, պզտիկ եղբայրս չդիմացավ` մեռավ: Լաթ մը չիկար, որ փաթաթեինք մեջը, թաղեինք: Մայրս իր ներքնաշորը պատռեց, մեջը ոլորեց, հողի մեջ թաղեցինք:

Հոն բավականին մնացինք` մինչև 1918 թիվը: Մինչ այդ` ներում էկավ, որ ամեն մարդ, ով կուզե, թող վերադառնա իր երկիրը: Մայրս մեկ հատ ուղտ մը առած էր, ադ ուղտը ծախեցինք, մի հատ էշ առինք, մեր ունեցած-չունեցածը վրան դրինք, մայրս ալ վրան նստավ, ելանք ճամփա դեպի Մերդին: Մերդինի ճանապարհին մամաս մեզի քովը կանչեց, ծնկի եկավ փոսի մը վրա, որուն մեջը շատ մը մարդկային ոսկորներ կային, հանեց, համբուրեց, մենք բան չհասկացանք, ըսինք. – Դայե՜, ավչի՞ յա (Մա՜յր, այս ի՞նչ է), – հարցրինք քրդերեն, քանի որ մենք հայերեն խոսիլը մոռցեր էինք:
Մամաս ըսավ. – Ասոնք մեր քույրերուն և եղբայրներուն նշխարներն են:

Վերջապես ադ էշով բարձրացանք Մերդին, որտեղեն գնացքը գնում էր Հալեպ: Էդ միջոցին մեզ հայտնեցին, որ ամերիկացիները էկած են, հայերուն կօգնեն: Մենք արդեն մարդկութենեն դուրս էլած էինք` մազերնիս երկարած, վրանիս կարգին հագուստ չիկա: Մեզի ըսին` տանե՞նք ձեզի Ամերիկա: Մայրս խելացի կին էր, բայց այդտեղը սխալվեց, հրաժարվեց…»



Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 139, էջ 294-295:











ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am