02.03.2018
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի, Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Բարձրաստիճան հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:
Վրաստանի վարչապետը ջրեց նաև 2016 թ. Հիշողության պուրակում իր տնկած եղևնին: