02.03.2018

Լույս է տեսել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակվող «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես» անգլիալեզու պարբերականի հերթական հատորը:
«Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսը» հրատարակում է Հայոց ցեղասպանության և ընդհանրապես ցեղասպանագիտության թեմայով հոդվածներ և գրախոսություններ: Նախապատվությունը տրվում է պատմության, քաղաքագիտության, մարդաբանության, սոցիոլոգիայի, գրականության և իրավունքի ոլորտի հոդվածներին: Այլ գիտություններին առնչվող հոդվածները ևս ընդգրկվում են հանդեսում, եթե դրանք հիմնական առնչություն ունեն թեմայի հետ:
Միջազգային հանդեսը լույս է տեսնում 2014 թվականից՝ պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի խմբագրությամբ: