04.09.2018

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև պատվիրակության անդամների հետ միասին ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ:
Նրան ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը և Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը:
Հյուրերին ուղեկցել և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը: