05.06.2018

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հավաքածուն համալրվեց շուրջ քսան հազվագյուտ փաստաթղթերով և ավելի քան 130 բացառիկ բնօրինակ լուսանկարներով, որոնք առնչվում են 1920 թ. Այնթապի հայության հերոսական դիմադրությանը: Լուսանկարները ներկայացնում են ինքնապաշտպանական մարտերի դրվագներ, պաշտպանական ամրությունների կառուցման տեսարաններ, ինչպես նաև հերոսամարտի մասնակիցներին:
ՀՑԹԻ տնօրինությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում լոսանջելոսաբնակ մեր հայրենակից Հարութ Յաղսըզեանին` այս բացառիկ նվիրատվության համար: