09.06.2018
ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Էդիտա Գզոյանը մասնակցել է «Հայաստանի Հանրապետության պատմության դասերը 1918-1920 թթ. սերունդների հիշողության և արդիականության մարտահրավերների համատեքստում» գիտաժողով-քննարկմանը, որը տեղի է ունեցել մայիսի 31-ին և հունիսի 1-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում և կազմակերպվել է ՎԷՄ համահայկական հանդեսի խմբագրության կողմից:
Էդիտա Գզոյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության միջազգային-իրավական կարգավիճակը` ըստ Ազգերի Լիգայի ժնևյան արխիվի նորահայտ վավերագրերի» վերնագրով զեկուցումը: Նա ներկայացրել է Հայաստանի Հանրապետության իրավական կարգավիճակը` Ազգերի լիգային նորանկախ հանրապետության անդամակցության համատեքստում, գնահատել է Սևրի պայմանագրի դերը հանրապետության իրավական կարգավիճակի հարցում, միաժամանակ զուգահեռներ են տարվել նախկին Ռուսական կայսրության տարածքում ստեղծված նորանկախ այլ հանրապետությունների միջազգային-իրավական կարգավիճակների հետ:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են հանրապետության հիմնադիրներին, ժողովրդավարական ինստիտուտներին, երկրի արտաքին և ներքին քաղաքականությանը և այլ հարցերին վերաբերող զեկուցումներ: