Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԶՈՐՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ


11.09.2018


ՀՑԹԻ գիտաշխատող Շուշան Խաչատրյանը և էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը հուլիսի 30-ից օգոստոսի 10-ը Կանադայում մասնակցել են Զորյան ինստիտուտի մասնաճյուղ հանդիսացող Ցեղասպանության ու մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի (The International Institute for Genocide and Human Rights Studies) ամենամյա Ցեղասպանության և մարդու իրավունքների կրթական ծրագրին (the Genocide and Human Rights University Program):

Այս տարի Ցեղասպանության և մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրի 16-րդ ամենամյա դասընթացին մասնակցել է 19 ուսումնասիրող աշխարհի տարբեր երկրներից: Հայազգի մասնակիցներն ընդհանուր թվով 7-ն էին; Դասընթացի ղեկավարը Սթոքթոնի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր ցեղասպանագետ Էլիզա ֆոն Յոեդեն-Ֆորգին էր:

Մասնակիցները ծրագրի վերջում ներկայացրել են թեմատիկ զեկույցներ: ՀՑԹԻ աշխատակիցներից Հասմիկ Մարտիրոսյանը հանդես է եկել «Հայոց Ցեղասպանության և հրեաների Հոլոքոստի հիշատակումը» (THE COMMEMORATION OF THE ARMENIAN GENOCIDE AND THE JEWISH HOLOCAUST) զեկույցով: Շուշան Խաչատրյանը ներկայացրել է «Հայոց ցեղասպանության կրոնագիտական ուսումնասիրության հարցեր. ջիհադի կոչերը» (ISSUES OF RELIGIOUS STUDIES OF THE ARMENIAN GENOCIDE: THE JIHAD PROCLAMATIONS) վերնագրով զեկույցը:

Ամենամյա ծրագիրը երկշաբաթյա ակադեմիական կուրս է՝ օրական 8 ժամ տևողությամբ, որտեղ մասնագետները վարում են թեմատիկ դասերը՝ տարբեր երկրներից ժամանած մասնակիցների հետ քննարկելով մարդու իրավունքներին, ցեղասպանության տեսություններին, Հայոց ցեղասպանությանը, Հոլոքոստին, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի, Գվատեմալայի ցեղասպանություններին, ժխտողականությանը, ցեղասպանությունների սոցիալ-հոգեբանական ազդեցություններին, ժամանակակից ցեղասպանական օջախներին, ցեղասպանության և միջազգային իրավունքին, ցեղասպանության կանխարգելմանն առնչվող թեմաներ ու հարցեր:

Ծրագրի հիմնական նպատակներից է ցեղասպանությունների համեմատական ուսումնասիրությունների միջոցով պատկերացնել ցեղասպանություններին և զանգվածային բռնության մյուս ձևերին նախորդող պայմաններն ու նախադրյալները, գտնել դրանց կանխարգելման ուղիները: Դասընթացի շրջանակներում ուսումնասիրվում են մարդու իրավունքներին և դրանց խախտումներին վերաբերող ունիվերսալ հարցեր: Արդրադարձ է կատարվում, թե ինչո՞ւ և ի՞նչ պատճառներով են տեղի ունենում ցեղասպանությունները, ի՞նչ հետևանքներ են թողնում ցեղասպանությունները կանանց և երեխաների վրա, ի՞նչ նշանակություն ու գործառույթ ունեն միջազգային իրավունքն ու միջազգային կազմակերպությունները, ինչպիսի՞ սոցիալական, տնտեսական և հոգեբանական բնորոշիչներ են հատուկ ոճրագործներին, վերապրածներին և նրանց ժառանգներին, ինչպե՞ս է առաջանում ժխտողականությունը, ինչպե՞ս կարելի է կանխել ցեղասպանությունները և այլն: Այս հարցերի քննարկմանը մասնակցել են փորձառու գիտնականներ և սկսնակ հետազոտողներ:

Պաշտոնապես գործելով սկսած 2002 թվականից Ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտն ընդունել է շուրջ 500 մասնակիցների՝ 41 երկրներից: Զորյան ինստիտուտը և Ցեղասպանության ու մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտն առաջին շահույթ չհետապնդող միջազգային կենտրոններն են` նվիրված ցեղասպանություններին, Մարդու իրավունքներին եւ Սփյուռք-Հայրենիք հարաբերություններին վերաբերող հետազոտություններին և արդի հարցադրումների փաստագրմանը:

Դասընթացն անցկացվեց Տորոնտոյի համալսարանի Պատմության բաժնում՝ Սիդնի Սմիթ մասնաճյուղում:










ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am