Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԿՈՐԻՆԱ ՇԱԹԸՔ -170
Միսս Շաթըք. առաքելատիպ միսիոներուհին


12.04.2018

Orphanages

Միսիոներուհի Կորինա Շաթըքը ծնվել է 1848 թ. ապրիլի 21-ին, Ամերիկայի Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում: Ծնողների մահանալուց հետո տեղափոխվում է Մասաչուսեթս նահանգի Ակտոն քաղաք՝ իր տատիկի ու պապիկի մոտ, որտեղ էլ անցկացնում է իր մանկությունը: Սովորել է մանկավարժություն Ֆրամինգհամի դպրոցում (Framingham normal school, այժմ՝ Framingham State University): 1873 թվականի աշնանը որպես Օտարերկրյա առաքելությունների լիազորների ամերիկյան խորհուրդի միսիոներուհի ուղևորվում է Այնթապ: 1873 թվականից օգնել է Այնթապի, Ուրֆայի, Մարաշի, Ադանայի և Քեսաբի հայությանը:

1892 թ. վերջնականապես հաստատվում է Ուրֆայում և ստանձնում այնտեղի միսիոներական աշխատանքների ղեկավարումը: Նրա հերոսական աշխատանքի արդյունքը դարձավ այն, որ 1895 թ. Ուրֆայի կոտորածների ժամանակ վտանգելով սեփական կյանքը, իրեն հատկացված տան մեջ պատսպարեց և փրկեց 240 հայի կյանք (60-ը՝ տղամարդիկ, մնացածը՝ կանայք և երեխաներ): Նա նույնիսկ չօգտվեց Այնթապ տեղափոխվելու իրեն վերապահված իրավունքից` գերադասելով օգնել կոտորածներից տուժած հայերին: Միսիոներուհին ջանք չէր խնայում որբերին խնամելու, անօթևաներին կերակրելու, վիրավորների վերքերը բուժելու գործում: Բողոքական վարժարանի մեջ հիմնում է որբանոց և շուտով այդ որբանոցի սաների թիվը հասցնում 300-ի: Որբանոցի սաներից Ավետիս Սանոսյանը գրում է. «Այս ազնիւ միսիոնարուհին ամէն ուղղութեամբ կը ջանար օգտակար ըլլալ ժողովուրդին, եթէ մէկը պէտք էր հագուեցնել, նաեւ պէտք էր միջոցը գտնել, որ ան ունենայ տուն և ուտելիք: Եթէ որբերը պիտի հաւաքուէին յարկի մը տակ, անհրաժեշտ էր նաև զանոնք դաստիարակել, մարդ դարձնել: Եթէ մարդիք այլեւս հագուած էին ու կուշտ, պէտք էր նաև մտածել անոնց հոգեկան մխիթարութեան մասին, Քանի որ բոլորն ալ աղիտուած էին և կորսնցուցած իրենց սիրելիները: Վերջապէս Միս Շաթըգ կը մտածէր ամէն պահանջի մասին ու ամէն ուղղութեամբ, ծրագիրներ կը կազմէր ու անմիջապէս զանոնք կը վերածէր գործի»:

Որբանոցին կից բացեց նաև դերձակության, հացագործության, մուճակագործության, երկաթագործության, կոշկակարության և հյուսնության արհեստանոցներ՝ որբերին և այրիներին աշխատանքով ապահովելու համար: Այս մասին որբանոցի մեկ այլ սան Զարեհ Վ. Որբերյանը գրում է, «Շուտով որբանոցին մէջ բացուեցան արհեստանոցներ. այն տղաքը, որոնք ուսման մէջ ընդունակութիւն մը ցոյց չէին տար, իրենց նախնական կրթութիւնը որբանոցին մէջ ստանալէ վերջ, կը տեղաւորուէին կօշկակարութեան, կտաւագործութեան, հիւսնութեան, ներկարարութեան և խաղախորդութեան արհեստանոցներուն մէջ: Իսկ այն տղաքն ու աղջիկները, որոնք փափաք ունէին ուսանելու, կը յաճախէին Միս Շաթըգի հիմնած բարձրագոյն նախակրթարանները, իսկ աւելի ընդունակները կը ղրկուէին գոլէժ և համալսարան»:

Սակայն, տեսնելով, որ որբերի հավաքագրման աշխատանքում միայն իր հաստատությունը բավարար չէ, և հարյուրավոր որբեր դեռևս շարունակում են լքված մնալ, որոշում է դիմել այլ միսիոներների օգնությանը: Հեռագրի միջոցով բանակցություններ է վարում Յ. Լեփսիուսի հետ և 1897 թ. Լեփսիուսի կողմից հատկացված գումարով և խնդրանքով հիմնում գերմանական որբանոց հիսուն սաներով: Հետագայում որբանոցի սաների թիվը հասնում է 250-ի: Բացի այդ, իր բարեկամների միջոցով Ուրֆայում որբանոց էր բացել նաև պրոֆ. Ռ. Հարիսը և հավաքագրելով 50 երեխայի՝ նրանց հանձնել Օրիորդ Կորինա Շեթաքի խնամքին:

Որֆայի տնտեսական կյանքի վերականգնման գործում մեծ դեր է խաղացել նաև օրիորդ Շաթըքի հիմնադրած ասեղնագործական հաստատությունը, որը հայտնի էր «Նշխին տուն» անունով: Այդ հաստատությունը ևս հիմնադրել էր որբերին և այրիներին աշխատանքով ապահովելու համար: Հաստատության վարպետներից Խաթուն Գորգիկյան-Մեղրիկյանը նշում է, «Ուրֆայի մէջ շատ հին ժամանակներէն գոյութիւն ունէր ասեղնագործութեան նուրբ արուեստը: Մինչեւ հիմա ալ «Ուրֆայի գործ»ը շատ յարգի է ամէն կողմ: Այդ գործը տեղական բացատրութեամբ կը կոչուէր պուլուխթու և թաթարի գործ: Ահա այս արուեստն էր որ Միս Շաթըգ աշխատեցաւ օգտագօրծել և ծանօթացնել դուրսի աշխարհին՝ ի շահ Ուրֆայի որբեւայրիներուն»:

Կորինա Շաթըքի հաջորդ կարևոր նպատակը կրթական կյանքի վերականգնումն էր: Նրա ջանքերի շնորհիվ 1896-1901 թթ. իրենց գործունեությունը շարունակեցին Ուրֆայի վարժարանները: Իսկ 1902 թվականին իր նախկին սան Մարի Հարությունյանի հետ, ով փոքր տարիքում կորցրել էր տեսողությունը, Ուրֆայում հիմնում են դպրոց կույրերի համար և հրատարակում դասագրքեր՝ Բրեյլի գրերի հիման վրա, որն նա հարմարեցնում են հայոց լեզվին: Բրիտանական և արտասահմանյան Աստվածաշնչի ընկերությունների օգնությամբ Աստվածաշնչից հատվածներ են տպագրում հայերեն բրեյլյան գրատիպով: Օրիորդ Կորինա Շաթըքը մահացել է 1910 թ.:

Նրա կատարած աշխատանքը հերոսական է, սակայն շատ քչերին է հայտնի:

Նրա սխրանքը լավագույնս բնութագրում է տեղացի հայերից մեկը. «Եթե չլիներ օրիորդ Շաթըքը, մենք չէինք դիմանա ճնշմանը. բոլորս կիսլամացվեինք»:


Նարինե Հակոբյան, ՀՑԹԻ գիտաշխատող











Միսս Կորինա Շաթըքը, Ուրֆայում ամերիկյան առաքելության ղեկավարը տեղացի երևելիների հետ
Աղբյուրը` Ferdinand Brockes, Quer durch Klein-Asien, Gütersloh, 1900)






Ուրֆա քաղաքի համայնապատկեր






Կորինա Շաթըքի անձնական տվյալները պարունակող քարտ






Կորիննա Շաթըքի գերեզմանաքարը Մասաչուսեթս նահանգի Նյուտոն քաղաքում







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am