13.04.2018

ՌԴ Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:
Պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը։
Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները, գրառում կատարեցին Հուշամատյանում։