15.09.2018

Վրաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Դիվանագիտական պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտեցին ցուցանմուշները, այցի ավարտին դեսպանները գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում։